Հուլիսի 4-ին սկսեցինք լրացուցիչ կրթության պարապմունքները:
Մասնակիցները՝
- Գրիքոր Միրզոյան` Արևելյան դպրոց
- Գոռ Գրիգորյան՝ Ավագ դպրոց
- Ավետ Սարդարյան՝ Միջին դպրոց
- Անուշ Մուրադյան՝ Ծնողական համայնք
Պարապմունքների ընթացքում սովորողների հետ միասին կատարվել են բազմապիսի տեխնոլոգիական գործառույթուներ: Նրանք ովքեր հատուկ հետաքրքրված էին ինչ-որ մի ոսկեգործական հմտություն ուսումնասիրելով՝ զբաղվում էին հենց դրանով:



Հատկապես կարևոր դեր է խաղում մանր մոտորիկայի զարգացման հետ կապված գործողությունները սովորողների համար նոր գործիքների կիրառմամբ:
ՄՍԿՀ քոլեջի ուսանող՝ արդեն տարիների փորձ ձևավորած Մինաս Գրիգորյանը ոգևորված օգնում էր և ուղղորդում լրացուցիչ կրթության սովորողներին սեփական օրինակով: Իմ ուղղորդմամբ ցուցադրում և կիրառում սովորողների համար անծանոթ տեխնիկական միջոցներ: Նաև կարևորում եմ վաղ հասակից մանկավարժական հմտությունների ձեռքբերումը մեր ուսանողների կողմից:



Թվային ոսկեգործական ուսուցումը հատուկ հետաքրքրություն է առաջացրել թե կրթահամալիրի սովորողների և թե իրենց ծնողների մոտ: Սովորում ենք թվային օբյեկտներ կառուցելու «այբուբենը»:



Թվային բլոկում մենթորի դեր է կատարում ՄՍԿՀ քոլեջի ուսանող Կարեն Մարգարյանը: Նրա կողմից ոսկեգործական լաբորատորիայում ձեռք են բերվել ոչ միայն գիտելիքներ կապված վիրտուալ օբյեկտների ձևավորման հետ, այլ նաև գիտելիքների, որոնք թույլ են տալիս ոսկեգործական 3D տպիչները սպասարկել և իրագործել էլեկտրոնային օբյեկտների տպագրություն այդ տպիչներով: Հենց այդ գիտելիքներն է, որ ուշագրավ է դարձնում ժամանակակից էլեկտրոնային ոսկեգործության ուսումնասիրությունը ՄՍԿՀ-ի Ոսկեգործական լաբորատորիայում:




Ձևավորվում է կարևոր փորձառություն լրացուցիչ պարապմունքների շրջանակներում: Դա թույլ է տալիս ոչ միայն ամռան ամիսներին գործել արդյունավետ լրացուցիչ կրթության համատեքստում, ալյ նաև ուսումնական տարվա ընթացքում, քանի որ դրա շնորհիվ լաբորատորիան սկսում է վաստակել գումար:




