Ոսկեգործական լաբորատորիայի լրացուցիչ կրթության նախագիծ-մոդուլ «3D ոսկեգործական մոդելավորման ծրագրեր և դիզայն» 2023-2024


Մոդուլի անվանում՝
  «3D ոսկեգործական մոդելավորման ծրագրեր և դիզայն»

Տևողություն՝ շուրջ տարի

Սկիզբ՝ հոկտեմբերի 2

Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Գումարը՝ ըստ պայմանագրի

Մոդուլի դասավանդման ընթացքին մասնակցող մասնագետներ և սովորող-սովորեցնողներ՝ 

  • Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար, ոսկեգործ Դավիթ Պետրոսյան
  • Քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի ուսանող Կարեն Մարգարյան
  • Քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի ուսանող Մինաս Գրիգորյան

Նպատակներ՝ 

  • Լրացուցիչ կրթության համատեքստում Ոսկեգործական լաբորատորիայում գործող 3D ոսկեգործական ենթալաբորատորիայի դասընթացներին ներգրավել կրթահամալիրի սովորողներին, սովորողների ծնողներին, կրթահամալիրից դուրս գտնվող հետաքրքրվողներին:
  • Իրագործելով վճարվող դասընթացներ ապահովել կրթահամալիրի գումարների լրացուցիչ մուտք, որը հնարավորություն կտա անհրաժեշտ ծախսեր իրականացնել նաև Ոսկեգործական լաբորատորիայի զարգացման համար:
  • Գովազդել ոսկեգործական 3D ծրագրերի ուսուցումը կրթահամալիրի քոլեջի «Ոսկերչություն» մասնագիտությամբ ընդունելության համատեքստում նաև ոչ Սեբաստացի համակազմի համար:

Մոդուլի բաղադրիչներ

  • Նախնական գիտելիքների ձևավորում գծագրության և գծանկարի վերաբերյալ
  • Նախնական գիտելիքների ձևավորում քանդակագործության վերաբերյալ
  • Նախնական գիտելիքների ձևավորում ոսկերչական տեխնոլոգիաների հմտությունների և չափանիշների(ստանդարտների) վերաբերյալ
  • Ռինոցեռոզ (Rhinoceroz) ծրագրի դասավանդում
  • Մատրիքս (Matrix) ծրագրի դասավանդում
  • ԶէթԲռաշ(ZBrush) ծրագրի դասավանդում
  • 3D(միջավայրային և ոչ միջավայրային) տպիչներով աշխատանքի ուսումնասիրություն
  • 3D(միջավայրային և ոչ միջավայրային) տպիչների տեխնիկական սպասարկման ուսումնասիրություն
  • Առընթեր սարքերի և սարքավորումների աշխատանքի կանոնակարգ
  • Ստացված ոչ մետաղական մոդելներից մետաղական մոդելների վերափոխման տեխնոլոգիական շղթայի ուսումնասիրություն

Արդյունք՝

Կախված սովորողներից բաղկացած խմբերի ընտրած ժամաքանակի և խմբերի կողմից 10 բաղադրիչից ընտրած ծանրաբեռնվածության մոդուլը ավարտելուց հետո, սովորողը պետք է կարողանա ինքնուրույն կառուցել ստացված գիտելիքներին համապատասխան՝

  1. Իրի էլեկտրոնային ֆայլ
  2. Ամենաէֆեկտիվ եղանակով իրականացնել իրի մոդելի տպագրություն
  3. 3D տպիչի մեխանիկական կամ էլեկտրոնային անսարքության դեպքում պարզել պատճառը և հնարավորության դեպքում վերացնել
  4. Տպագրված մոդելից ստանալ մետաղական մոդել, կիսաֆաբրիկատ կամ ավարտուն իր
Design a site like this with WordPress.com
Get started