Ոսկեգործական լաբորատորիայի 2023-2024 ուս. տարվա զարգացման ծրագիր և օրացույց

Ոսկեգործական լաբորատորիայի շարունակական զարգացման և մատուցվող դասավանդման (մասնագիտական ուսուցման) որակի բարձրացման, ինչպես նաև «ոսկեգործություն» ընտրություն առարկա ընտրած սովորողների քանակի ավելացման պատճառով լաբորատորիայում առկա է փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն: Այդ իսկ պատճառով նախատեսում եմ առաջարկել 2023-2024 ուս. տարվա ընթացքում իրականացնել հետևյալ փոփոխությունները՝ բաղկացած երկու բաղադրիչից, ուսումնաարտադրական և մարքետինգային, ըստ հաջորդաբար առաջարկվող նախագծերի, որոնց բովանդակության հակիրճ նկարագրությունը կբերվի ստորև, ինչպես նաև կնշվի 2023-2024 ուս. տարվա ընթացքում երբ է նախատեսվում իրականացնել ստորը նշվածը՝ ըստ նախնական օրացույցի:

Ոսումնաարտադրական բաղադրիչներ

  • Ոսկեգործական դազգահների աթոռների, լուսատուների նորացում:

Թվով 7 ոսկեգործական դազգահները, որոնք օգտագործվում են լաբորատորիայում սկսած 2019 թվից բազմիցս վերականգնվել են ր բազմիցս վերանորոգվել են: Այժմ իրենք գտնվում են հիմնականում անմխիթար վիժակում և վերականգնման այնուհետ երկարատև շահագործման ենթակա չեն: Բացի այդ սովորողները թևակոխելով ուսումնական 3-րդ փուլ (երբ անհրաժեշտ է աշխատանք դազգահի արջև) չեն ապահովվում անհատական աշխատանքային տեղամասով, նորացված դազգահները թույլ կտան 7-ի փոխարեն սպասարկել միարժամանակ շուրջ 14 սովորող:
Կարևոր է, որ հոկտեմբերի նախատեսվում է պրոֆիլային մասնագիտական կրթություն ունեցող քոլեջների սովորողների մրցույթ իրականացնել հենց ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիայում: Անհրաժեշտ և կարևոր պայման է համապատասխան քանակի աշխատունակ դազգահների և օժանդակ սարքերի (լուսավորություն, դազգահային աթոռ) առկայությունը:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ավելի հստակ օրերը նշված կլինեն ըստ հաստատված նախագծերի:

  • Քիմիական, օդափոխիչ պահարանի ստեղծման աշխատանքների ավարտ

Քիմիական, օդափոխիչ պահարանը կարևոր բաղադրիչ է դառնալու ոսկեգործականլաբորատորիայում, քանի որ ապահովելու է միջառարկայական կապը քիմիա առարկայի հետ: Նախատեսվում է քիմիայի ուսուցիչների հետ փոխադարձ քննարկման արդյունքում ստեղծել համագործակցային դաշտ, որտեղ սովորողը ուղիղ օրինակներով, լաբորատոր փորձերով կկարողանա տեսնել նյութի` մասնավորապես մետաղի կամ թանկարժեք մետաղների քիմիական վերափոխումների լաբորատոր ցուցադրումը: Նմանատիպ միջառարկայական համագործակցություն պատրաստվում ենք իրականացնել նաև ֆիզիկա առարկայի հետ կապված`ջերմաքիմիական, ջերմային, ֆիզիկական ազդեցությոունների ուսումնասիրության լաբորատոր փորձերի ցուցադրմամբ: Այն նույնպես կապված է լինելու ֆիզիկա առարկայի դասավանդող ուսուցիչների հետ` համագործակցային նախագծերով: Օդափոխիչ պահարանի ստեղծման աշխատանքների մետաղական մասը ավարտված է, մնացել է փայտայինը: Աշխատանքները ավարտին հասցնելու համար 25.05.2023-ին կրթահամալիրի տնօրենի էլ. փոստին ուղարկված է համապատասխան հայտ:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել հոկտեմբերնոյեմբեր ամիսներին, ավելի հստակ օրերը նշված կլինեն ըստ հաստատված նախագծերի:

Ակնագործական տեղամասեր:

  • Քարերի տեղադրման (закрепка) համար 3 համալիր-հանգույցի ձևավորում

Ոսկեգործական արվեստի կարևոր բաղադրիչ է քարերի տեղադրումը (закрепка): Բացի դասավանդման ընթացքում նոր գիտելիքների ուսումնասիրության հնարավորությունից հաժախող սովորողների, ուսանողների համար նոր մասնագիտացման ուսումնասիրության հնարավորություն է, որը կարևոր դեր է խաղում մասնագիտական կողմնորոշման համատեքստում: 3 հանգույցի առկայությունը, որոնցից մեկը նախատեսված է դասանդող վարպետի համար, իսկ երկուսը սովորողի, ուսանողի թույլ կտա ապահովել սկզբնական անհրաժեշտ արդյունավետությունը:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել հունվար-մարտ ամիսներին, ավելի հստակ օրերը նշված կլինեն ըստ հաստատված նախագծերի:

  • Բնական և արհեստական կիսաթանկարժեք միներալների և բյուրեղների հղկման, երեսակման (огранка) երկու բազմաֆունկցիոնալ հանգույցի ձևավորում:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել ապրիլ-հունից ամիսներին, ավելի հստակ օրերը նշված կլինեն ըստ հաստատված նախագծերի:

Մարքետինգային և վաճառքների կազմակերպման բաղադրիչ:

  • Ոսկեգործական լաբորատորիայում ստեղծված աշխատանքների ցուցադրությունների, ցուցահանդեսների կազմակերպում գովազդում:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել շուրջ տարյա, համագործակցելով և ներգրավելով «Դիզայներ-Տեխնոլոգներ»-ի խմբի գործընկերներին:

  • Համացանցային համապատասխան հարթակներում մեդիա, SMM աշխատանք:

Օրացուցային՝ նախատեսվում է իրականացնել շուրջ տարյա, համագործակցելով և ներգրավելով՝ Էլյա Սահակյան, Լենա Նալբանդյան, Անահիտ Կիրակոսյան մասնագետ-գործընկերներին:

Design a site like this with WordPress.com
Get started