| Անուն Ազգանուն | Դասարան | ժամեր | |
| 1. | Էրիկա Եսայան | 5/3 | 2 |
| 2. | Եվա Բաբաջանյան | 5/3 | 2 |
| 3. | Արշի Բաբայան | 5/3 | 2 |
| 4. | Մանուել Վարդանյան | 5/3 | 2 |
| 5. | Արարատ Եսայան | 4/1 | 2 |
| 6 | Ալիսա Խուդոյան | 5/3 | 2 |
| 7 | Վաչե Հովհաննիսյան | 5/4 | 2 |
Month: Հոկտեմբեր 2023
Քոլեջի դասացուցակ
| երկուշաբթի | երեքշաբթի | չորեքշաբթի | հինգշաբթի | ուրբաթ | ||
| I | ||||||
| II | v | |||||
| III | v | v | ||||
| IV | v | v | v | |||
| V | v | v | v | v | v | |
| VI | v | v | v | v |
2023-2024 ուս. տարվա դասացուցակ
Դպրոցների միասնական դասացուցակ
Առանձնահատուկ ունակություններով սովորողներ
Էդուարդ Զաքարյան
Էդուարդի մոտ գույնի նկատմամբ ավելի հստակ պատկերացնումներ են ձևավորվել, սկսել է զգալ գծապատկերները, այս պարագայում անհրաժեշտ արձագանքներն են սկսել առաջանալ ու նաև սկսել է միանալ թիմային աշխատանքին:Այսպիսով կատարում է ներառման առաջին քայլերը:
Գոռ Գրիգորյան

Գոռի հետ մենք վաղուց ենք համագործակցում: Իր մոտ հիմա տեխնիկական զարգացումների, հմտությունների ավելացման դաշտն է, ինքը ստանում է ավելի պատասխանատու հանձնարարություններ և դրանք հետևողականորեն կատարում է: Մասնավորապես, արդեն սկսում ենք զոդման գործընթացի ուսումնասիրությունը:
Ռաֆայել Մարտիրոսյան
Ռաֆայելի մոտ ավելի շուտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Անցյալ տարի ինքն ավելի կենտրոնացած էր առարկայի վրա, այս տարի հետաքրքրությունների դաշտը հավանաբար փոփոխվել է: Աստիճանաբար փորձում եմ վեադարձնել նույն ստեղծագործական ընթացքին՝ մերթընդմերթ միանում է, հետո նորից անջատվում՝ ավելի շատ կենտրոնանում է հեռախոսի մեջ:Ես շատ չեմ խոչընդոտում, նույնիսկ փորձում եմ կապ ստեղծել իրեն հետաքրքրող հեռախոսային խաղերի պերսոնաժների և իրականության հետ:
2023. հոկտեմբեր ամսվա հաշվետվություն



Ուսումնական գործընթացը շարունակվու է: Հոկտեմբերին կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներից շատերը, որոնց առաջադիմությունն ավելի ակնառու է, անցնում են երկրորդ փուլ,այսինքն ծավալային օբյեկտների ձևավորման փուլը:
Սովորողների մեծ մասի մոտ ակա են էսքիզավորման աշխատանքային տետրեր, որտեղ երևում են իրենց ստեղծագործական աշխատանքները, որոնցից կատարվում է ընտրություն և վերջինների հման վրա երկրորդ փոլում սկսվում են ձևավորել ծավալային օբեկտները, որոնք ամապատասխանում են իրենց էսքիզներին: Բայց դա պարտադիր պայման չէ, հենց սկսեց ձևավորվել էսքիզին մոտ օբյեկտը, ցանկության դեպքում սովորողը կարող է փոխարինել այն: Կարևոր է որպեսզի աշխատանքի հետևողականությունը պահպանվի:
Միջին դպրոց
Միջին դպրոցի խումբը ամենաբազմաթիվն է՝ 6-րց 8-րդ դասարանցիներն են, և սովորողների 70% կազմում են այն սովորողները, որոնք ոսկեգործություն ընտրության առարկա են հաճախել ոչ առաջին տարին, սկսած նույնիսկ կրտսեր դպրոցից: Կարևոր է նշել, որ տարբեր փուլերում գտնվող սովորողներ են, կան սկսնակներ, կան փորձառուներ կան ավելի մեծ փորւ ունեցող սովորողներ: ըստ դրա դասընթացի ընթացքում սովորողի զբաղվածությունը դառնում է անհատական և աշխատանքները կատարվում են տարբեր բնույթի ոսկեգործական ուղղություններով: Մասնավորապես՝
-սկսնակները էսքիզավորում և ըստ փուլերի առաջընթաց,
-նրանք ովքեր ունեն մետաղի մշակման փորձ, աշխատում են մետաղական մակերեսների մշակման հմտությունների զարգացման վրա,
-կան սովորողներ, որոնք նախընտում են այլ տխնոլոգիաներ, մասնավորապես էմալապատում՝ իրենց իրը էմալապատման եղանակով դարձնում են վերջնական
-որոշ սովորողներ նախընտրում են էլեկտրոնյին ոսկերչական ծրագրերի ուսումնասիրությունը:
Կարևոր ձեռքբերում եմ համարում միջին դպրոցում նախագծային խմբի առաջացումը: Խոսքը վերաբերվում է <<ՀայԶարդ>> նախագծին, որում ներգրավված են տաս սովորող՝6-8 դասարան, որոնք ունեն viber-ում խումբ, որեղ միմիանց հետ կիսվում են տարբեր նյութերով և մշակումներով, դրանք դիտարկում և հետո քննարկում ենք: Հիմա բոլորը աշխատում են հայկական զարդանախշերի հիման վրա իրերի ձևավորման վրա՝ էսքիզ, ծավալային էսքիզ, որպեսզի այնուհետև անցնեն մոդելային նյութերով այդ իրերի պատրաստմանը:
Ավագ դպրոց
Ավագ դպրոցի սովորողների մոտ առաջանում են ինքնուրույն անհատական նախագծեր, որոնք նույնպես առաջին, երկրորդ փուլերում են զբաղված, բայց իրենց մոտ նախագծերն ավելի կիրառական բնույթ են կրում, այդ պատճառով աշխատանքը խիստ անհատական է, ինչպես նաև տարբեր հետաքրքրություններ ունենալուն զուգահեռ, փորձում ենք ընտրության այլ առարկաների միջև կապ ստեղծել:
Քոլեջ
Քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողները անցնում են զուգահեռ դասընթաց, որի ընթացքում նոր սովորողները դիտարկում են երկրորդ կուրսի սովորողների գործունեությունը, ինչպես նաև ինքնուրույն փորձեր են անում էսքիզավորման և իրերի նախագծման մասով: Երկրորդ կուրսի սովորողները փորձում են կատարելագործվել սովորեցնող սովորող նախագխի շրջանակներում:
Կրտսեր դպրոցներ
ԿԳՍՄ նախարարության չափորոշիչների համապատասխան STEM կամ ԲՏՃՄ ոլորտում ներայությունն իրականցնում ենք լիարժեք, դասերի ընթացքում պարտադիր ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի վերաբերյալ տեղեկությունները համադրում ենք արհեստագործական դիզայնի հետ կապված գիտելիքների հետ: Սովորողները փորձում են ինքնուրույն ներկայացնել իրենց կատարած հանձնարարությունները, որոնք կապված են նաև այլ առարկաների ուսումնասիրության հետ:
Հյուրեր
Հոկտեմբերի ընթացքում ոսկեգործական լաբորատորիա այցելեցին ԲՏՃՄ ոլորտի ներկայացուցիչները: Ուսումնասիրեցին ուսումնաարտադրական գործընթացի ընթացքում սովորողների զբաղվածությունը:Մասնավորապես, բոլոր լաբորատորիաները պատրաստ էին տարբեր բնույթի զբաղվածության ցուցդրության համար՝ տարատարիք և տարասեռ սովորողների մասնակցությամբ:
Նախագծային
Հոկտեմբերի վերջին շաբաթը զբաղված էինք Սեբաստացու օրերի հետ կապված տեխնոլոգիական խմբի նախագծերով: Մասնավորապես,մեկ օր բրուտագործական լաբորտորիայում հյուրընկալվել էին սովորողներ տարբեր շրջաններից ՝ Եղեգնաձորից,Ծաղկունքից և Դդմաշենից: Հաջորդ օրը սովորողների խմբեր որոնց հետ միասինկատարվում էին նախագծային և բրուտագործական աշխատանքներ

Artսահման ցուցասրահում
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր-ի Artասահման ցուցասրահում տեղի ունեցավ Ոսկեգործական լաբորատորիայի տարեկան հաշվետու ցուցադրությունը ավարտական 9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման համատեքստում:
Ներկայացվեց բարձր առաջադիմություն ունեցող իմ սովորողների շուրջ 9 ստեղծագործական աշխատանք, պատրաստված ոչթանկարժեք և թանկարժեք համաձուլվածքներից:
Ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը, ծնողական համայնքի ներկայացուցիչները և իհարկե աշխատանքների հեղինակները իրենց հարազատների հետ միասին: Հատկանշական էր,որ այդ ցուցադրությանն էին ներկայացված Գոռ Գրիգորյանի
աշխատանքները։ Գոռը հատուկ կարիքներով երեխա է և հաճախում է ոսկեգործական լաբորատորիա 2019 թվականնից։
;
խա
2023թ. սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
Ուսումնական կիսամյակը սկսվել է արդեն սովորություն դարցած գործառույթներից: «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողներին ծանոթացնում ենք լաբորատորիայի գերծունեությանը:


Կազմվեցին բոլոր կրտսեր, միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորղ-ուսանողների հաճախման ցուցակները՝ ըստ իրենց դասացուցակների: Սեպտեմբերի ավարտին ձևավորվեց լիարժեք պատկերացում սովորողների քանակի և այս տարի ընտրության առարկայի նկատմամբ փոփոխության հետ կապված: Ցուցակների մեջ նշեցինք այն սովորողներին, որոնք հաճախում են շաբաթական 2 կամ 4 դաս և անհատապես նշված է դասի օրը՝ հետագայում ներկա բացակա անելուց սխալներից խուսափելու նպատակով: Ցուցակը կցված է ստորև:
(Դպրոցների հետ վերջնական ճշտումից հետո ցուցակը տեղադրված կլինի այս հատվածում)


Նախորդ տարիների ցձևավորվել է փորձառություն խառը տարիքային խմբերով աշխատանքի, այս տարի ևս ավելի կանոնարգված է տեղի ունենում դասընթացները՝ կրտսեր-ավագ, կրտսեր-միջին, դպրոցի սովորողների-քոլեջի ուսանողներ համադրությամբ:



- Կարևոր ձեռք բերում է այն, որ միջին դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկա հաճախող սովորողնեդրի քանակ աննախադեպ շատ է: Դա կապված է նախորդ ուսումնական շրջաններում կատարված աշխատանքների արդյունավետության հետ: Բոլոր կրտսեր դպրոցներից ներկա են սովորողների «Ոսկեգործություն» ընտրությամբ, սկսած 6-րդ դասարանից: Ստորև կբերվի ցուցակը, որտեղ նշված կլինեն այն սովորողները, որոնք կրկին ընտրել են «Ոսկեգործություն» ընտրության առարկան:
(«Ոսկեգործություն» ընտրած առարկան կրկին ընտրած սովորողների ցուցակ՝) - Ստեղծվել է հետազոտական խումբ հիմնականում միջին դպրոցի սովորողների ցողունով: Հետազոտական գործունեության «ՀայԶարդ» նախագիծ՝ «ՀայԶարդ» հետազոտական, ոսկեգործական, շուրջ տարյա թիմային նախագիծ: Անհրաժեշտ է նշել, որ ոչ միան միջին դպրոցի սովորողներն են ընդգրկված նախագծին: Աստիճանաբար դրան միանում են նաև կրտսեր, ավագ դպրոցների և քոլեջի սովորող-ուսանողները:



Սեպտեմբերի 22-ին հյուրընկալեցինք «Դար» հիմնադրամի թիմին, տեղի ունեցավ պատրաստված իրերի ցուցադրություն, դասապրոցեսի դիտում և էկսկուրսիա լաբորատորիայի տարածքում:
(լուսանկարներ)



Արդեն առկա է ձևավորված, ճշգրտված դասացուցակը, ստորև բերված է այն:
(Դսացուցակի աղյուսակ)
«ՀայԶարդ» հետազոտական, ոսկեգործական, շուրջ տարյա թիմային նախագիծ
Նախագծի անվանյում՝
«ՀայԶարդ»
Տևողություն՝
շուրջ տարյա
Ավարտ՝
2023-2024 ումնական տարվա ավարտին
Նպատակ՝
«ՀայԶարդ» նախագծի նպատակն է «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած տարատարիք, տարասեռ սովորողների թիմային և անհատական համագործակցային մասնակցությամբ իրագործել հետազոտական գործընթաց հայկական զարդարվեստի ուսումնասիրության դաշտում:
Արդյունքում ձևավորվելու են ստեղծագործական, ոսկեգործական իրեր, որոնց գեղարվեստական բովանդակությունը կարտացոլի հայկական մշակութային ժառանգությունը՝ կիրառական արվեստի ոլորտում:
Նախատեսվում է նախագծի իրականացման հետևանքով առաջացած զարդերի պատրաստումը ավարտել 2023-2024 ուսումնական տարվա ավարտին: Միջանկյալ ցուցադրությունները կեզրափակվեն «ՀայԶարդ» նախագծի աշխատանքների ցուցահանդեսով կրթահամալիրում: Ստեղծված իրերի լուսանկարների և իրենց վերաբերվող տեղեկատվության միջոցով ստեղծվելու են թվային և թղթային՝ գործունեությունը գովազդող բուկլետ-պոստեռներ: Նախատեսվում է այնուհետ կազմակերպել ցուցահանդեսներ այլ համապատասխան հարթակներում: Նաև կազմակերպվող օնլայն և օֆլայն ցուցահանդես-վաճառքների հետևանքով նպաստել սովորողների ձեռնարկչային ունակությունների առաջացմանը և զարգացմանը:
Նման նախագծի իրականացման դրական նախապայման է հանդիսանում սովորողների մեծ մասի մոտ ոսկեգործական, տեխնոլոգիական հմտությունների և փորձառության առկայությունը, քանի որ թիմի սովորող-մասնակիցների 80%-ը հաճախում են «Ոսկեգործություն» ընտրության առարկայի դասընթացներին՝ սկսած 2019 թվից:
Խնդիրներ՝
Նախագծի տեքստում մուգ գույնով նշված են բանալի բառեր: Դրանք են՝
տարատարիք, տարասեռ, կրտսեր (տարական), ավագ, քոլեջ, համագործակցային, հետազոտական, թիմային, անհատական, տեխնոլոգիական, ձեռնարկչային, ծնողական: Այս բոլոր հասկացությունները ներառում են նախագծի համապարփակ, փոխադարձ կապված խնդիրների և լուծումների շղթա: Խնդիրների և լուծումների առաջացման գործընթացի լուսաբանումը կիրականացվի ըստ նախագծի իրականացման:
Անհրաժեշտ նյութեր՝
Սկզբնական շրջանում նախագծի իրականացման համար անհրաժեշտ ուսումնատեխնիկական, նյութական մասով ոսկեգործական լաբորատորիան ապահովված է: Նախագծի իրականացման ընթացքում, անհաժեշտության առաջացման դեպքում կձևավորվեն համապատասխան հայտեր:
Մասնակիցներ՝ միջին դպրոցի 6-8րդ դասարանի սովորողներ: Կրտսեր (տարական) և ավագ դպրոցի սովորողները և քոլեջի ուսանողները նախագծին մասնակցում են ըստ ցանկության:
Միջին դպրոցի սովորողներ՝
6-րդ դասարան
1.Նատալի գալստյան 6.3
2.Դանիելա Խուտոյան 6.3
3.Իռեն Գալստյան 6.2
4.Սոնա Գալստյան 6.2
5.Օֆելիյա Հովհաննիսյան 6.1
7-րդ դասարան
6.Վաչե Փիրվերդյան 7.9
7.Աղաս Աբրահամյան 7.9
8.Գագիկ Գևորգյան 7.8
9.Ավետ Սարդարյան 7.9
8-րդ դասարան
10.Էրիկ Օհանյան 8.6
11.Առնակ Վերմիշյան 8.9
12.Ադոնիս Քեշիշյան 8.9
Ավագ դպրոցի մասնակիցներ՝
10-րդ դասարան
1.Վիկտորյա Ստեփանյան 10.1
Քոլեջի ուսանողներ՝
1-ին կուրս
1.Գոռ Հակոնյան
2.Գող Սարգսյան
2-րդ կուրս
3.Կարեն Մարգարյան
4.Մինաս Գրիգորյան
Ծնողածական համայնքի ներկայացուցիչներ՝
1.Անուշ Մուրադյան՝ Ավետ Սարդարյանի մայր (աջակցություն՝ որպես կամավորկան թվային դիզայնի դաշտում)
2.Աննա Իսռաելյան՝ Օֆելիյա Հովհաննիսյանի մայր (աջակցություն՝ որպես կամավորական մեդիա դիզայնի դաշտում)
Օգտագործվող գրականություն և մեդիա նյութեր (սկզբնական ցանկ)՝
1.«Հայոց այբուբեն» հեղինակ՝ Գ. Խամջյան 1981թ.
2.«Էջմիածնի գանձեր» հեղինակ՝ Մայր աթոռ Սբ. Էջմիածին 1984թ.
3.«Հայկական մանրանկարչություն» հեղինակ՝ Մաշտոցի անվան գիր ծեռագրորի ինստիտուտ, Լիլիթ Ամիրջանյան 2007թ.
4.«Հայուհիների զարդերը (18-20դդ.)» հենղինակ՝ Աստղիկ Իսռաելյան, Պատմության թանգարան 2021թ.
5.«Հին հայկական խորհրդանշաններ» հեղինակ՝ Արաքս Մարգարյան 2022թ.
Ստեղծվել է մասնակիցների խումբ «Վայբեռ» հավելվածում:
Նպատակը՝ ձևավորել ճկուն տեղեկատվական միջավայր մասնակիցների միջև, ավելի արդյունավետ արդյունքներ ձևավորելու համար:
Մասնակիցների ցանկ՝
Նատալի գալստյան
Դանիելա Խուտոյան
Իռեն Գալստյան
Սոնա Գալստյան
Օֆելիյա Հովհաննիսյան
Վաչե Փիրվերդյան
Աղաս Աբրահամյան
Գագիկ Գևորգյան
Ավետ Սարդարյան
Էրիկ Օհանյան
Առնակ Վերմիշյան
Ադոնիս Քեշիշյան
Վիկտորյա Ստեփանյան
Գոռ Հակոնյան
Գող Սարգսյան
Կարեն Մարգարյան
Մինաս Գրիգորյան
- Նախագծի ղեկավար՝ ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար, դասավանդող վարպետ Դավիթ Պետրոսյան
- Օգնական՝ ավագ դպրոցի սովորող Վիկտորյա Ստեփանյան
- Ծնողական համայնքի ներկայացուցիչ՝ Անուշ Մուրադյան
- Ծնողական համայնքի ներկայացուցիչ՝ Աննա Իսռաելյան







































