2023թ. սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական կիսամյակը սկսվել է արդեն սովորություն դարցած գործառույթներից: «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողներին ծանոթացնում ենք լաբորատորիայի գերծունեությանը:

Կազմվեցին բոլոր կրտսեր, միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորղ-ուսանողների հաճախման ցուցակները՝ ըստ իրենց դասացուցակների: Սեպտեմբերի ավարտին ձևավորվեց լիարժեք պատկերացում սովորողների քանակի և այս տարի ընտրության առարկայի նկատմամբ փոփոխության հետ կապված: Ցուցակների մեջ նշեցինք այն սովորողներին, որոնք հաճախում են շաբաթական 2 կամ 4 դաս և անհատապես նշված է դասի օրը՝ հետագայում ներկա բացակա անելուց սխալներից խուսափելու նպատակով: Ցուցակը կցված է ստորև:

(Դպրոցների հետ վերջնական ճշտումից հետո ցուցակը տեղադրված կլինի այս հատվածում)

Նախորդ տարիների ցձևավորվել է փորձառություն խառը տարիքային խմբերով աշխատանքի, այս տարի ևս ավելի կանոնարգված է տեղի ունենում դասընթացները՝ կրտսեր-ավագ, կրտսեր-միջին, դպրոցի սովորողների-քոլեջի ուսանողներ համադրությամբ:

  • Կարևոր ձեռք բերում է այն, որ միջին դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկա հաճախող սովորողնեդրի քանակ աննախադեպ շատ է: Դա կապված է նախորդ ուսումնական շրջաններում կատարված աշխատանքների արդյունավետության հետ: Բոլոր կրտսեր դպրոցներից ներկա են սովորողների «Ոսկեգործություն» ընտրությամբ, սկսած 6-րդ դասարանից: Ստորև կբերվի ցուցակը, որտեղ նշված կլինեն այն սովորողները, որոնք կրկին ընտրել են «Ոսկեգործություն» ընտրության առարկան:

    («Ոսկեգործություն» ընտրած առարկան կրկին ընտրած սովորողների ցուցակ՝)
  • Ստեղծվել է հետազոտական խումբ հիմնականում միջին դպրոցի սովորողների ցողունով: Հետազոտական գործունեության «ՀայԶարդ» նախագիծ՝ «ՀայԶարդ» հետազոտական, ոսկեգործական, շուրջ տարյա թիմային նախագիծ: Անհրաժեշտ է նշել, որ ոչ միան միջին դպրոցի սովորողներն են ընդգրկված նախագծին: Աստիճանաբար դրան միանում են նաև կրտսեր, ավագ դպրոցների և քոլեջի սովորող-ուսանողները:

Սեպտեմբերի 22-ին հյուրընկալեցինք «Դար» հիմնադրամի թիմին, տեղի ունեցավ պատրաստված իրերի ցուցադրություն, դասապրոցեսի դիտում և էկսկուրսիա լաբորատորիայի տարածքում:

(լուսանկարներ)

Արդեն առկա է ձևավորված, ճշգրտված դասացուցակը, ստորև բերված է այն:

(Դսացուցակի աղյուսակ)

Design a site like this with WordPress.com
Get started