Էդուարդ Զաքարյան
Էդուարդի մոտ գույնի նկատմամբ ավելի հստակ պատկերացնումներ են ձևավորվել, սկսել է զգալ գծապատկերները, այս պարագայում անհրաժեշտ արձագանքներն են սկսել առաջանալ ու նաև սկսել է միանալ թիմային աշխատանքին:Այսպիսով կատարում է ներառման առաջին քայլերը:
Գոռ Գրիգորյան

Գոռի հետ մենք վաղուց ենք համագործակցում: Իր մոտ հիմա տեխնիկական զարգացումների, հմտությունների ավելացման դաշտն է, ինքը ստանում է ավելի պատասխանատու հանձնարարություններ և դրանք հետևողականորեն կատարում է: Մասնավորապես, արդեն սկսում ենք զոդման գործընթացի ուսումնասիրությունը:
Ռաֆայել Մարտիրոսյան
Ռաֆայելի մոտ ավելի շուտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Անցյալ տարի ինքն ավելի կենտրոնացած էր առարկայի վրա, այս տարի հետաքրքրությունների դաշտը հավանաբար փոփոխվել է: Աստիճանաբար փորձում եմ վեադարձնել նույն ստեղծագործական ընթացքին՝ մերթընդմերթ միանում է, հետո նորից անջատվում՝ ավելի շատ կենտրոնանում է հեռախոսի մեջ:Ես շատ չեմ խոչընդոտում, նույնիսկ փորձում եմ կապ ստեղծել իրեն հետաքրքրող հեռախոսային խաղերի պերսոնաժների և իրականության հետ:



