Ծնողական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ ցանկություն են հայտնում ներկա գտնվել դասընթացների ժամանակ, տեսնել թե ինչն է այդպես ոգևորում իրենց բալիկներին, որոնք հաճախ տանը բարձրաձայնում են ոսկեգործության դասի վերաբերյալ:
Օգտվելով այն առիթից, որ դեկտեմբերի 15-ը կրթահամալիրում բաց դասի օր է, որոշեցինք օրը դարձնել շաբաթ, որպեսզի ոսկեգործական լաբորատորիա բազմաթիվ դպրոցներից հաճախող սովորողների ծնողների համար ստեղծվի նպաստավոր երկու հնարավորություն դեկտեմբերի 11-15 միջակայքում մանակցելու իրենց երեխաների դասընթացին դառնալով դասապրոցեսի լիիրավ մասնակից:
Ուրախ կլինենք, որ դասի մասնակցային լինելը նոր առաջարկների և գործընկերային հարաբերությունների պարարտ հող կստեղծի`ծնողային համայնքի հետ:







