Big Christmas Market նախագծի ընթացիկ աշխատանքներ

Արվեստ_Արհեստ հավաքի շրջանակում պատրաստվող բազմակի նշանակության ոսկեգործական իրի պատրաստման աշխատանքներն ընդանում են համաձայն նախատեսված գրաֆիկի:

Արդեն ավարտվել են էլեկտրոնային նախագծման և 3D տպագրության փուլերը:

Իրի պատրաստումը մտնում է կաղապարագործական տեխնոլոգիական փուլ, որից հետո հնարավոր կլինի անհրաժեշտ քանակի նախատեսված համաձուլվածքով ստանալ ձուլածո կիսապատրաստվածքներ, որոնց վերջնական մշակումը, սարգահատումը կիրագործվի կրթահամալիրի ոսկեգործ սովորողների կողմից, որոնք ձեռք են բերել հմտությունների ուսումնական 4-րդ փուլում: Աշխատանքների կատարման ը նաև ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ոսկեգործական լաբորատորիա հաճախող լրացուցիչկրթության սովորողները:

ՄՍԿՀ-ի զինանշանը պարունակող խորհրդանշական իրիը հնարավոր կլինի արտադրել անհրաժեշտ քանակով և անհրաժդշտ համաձուլվածքից ցանկացած ժամանակ հենց սովորողների ուղիղ մասնակցությամբ:

Համաձուլվածքի ընտրությունը պայմանավորված է անհրաժեշտ ինքնարժեքի փաստով: Նշանակություն և կիրառելիությունը բազմազան են կարելի է օգտագործել որպես

  • մեդալ- շքանշան երեք անվանակարգերի համար (ոսկի, արծաթ, բրոնզ)
  • բանալու կախազարդ (բրիլոկ)
  • ամանօրյա տոնածառի համար նախատեսված զարդ

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started