Դեկտեմբերյան հաշվետվություն

Աշխատանքները Ոսկեգործական լաբորատորիայում ընթանում են ուսումնական պլանով սահմանված բնականոն կարգով: Սովորողների մեծ մասն անցել է արդեն երրորդ ուսումնական փուլ իրենց նախագծերն իրագործում են մոդելային նյութերով, իսկ հատկապես ջանասերները սկսել են աշխատանքները չորրորդ մետաղագործական փուլում:

Նույնիսկ վնասված ձեռքերով մեր սովորողները չեն դադարում հաճախել դասերին:

Տեսանելի ոսկեգործություն նախագծի շրջանակում Ոսկեգործական լաբորատորիան գրկաբաց ընդունեց ծնողական համայնքի ներկայացուցիչներին: Սովորողների ծնողները ծանոթացան իրենց զավակների հաջողություններին: Ծնողների և բարեկամների հետ միասին այս տարի ավելացել են այլ դպրոցների սովորողների հետաքրքրված այցելությունները:

Կրթահամալիրի օրակարգին համապատասխան Ոսկեգործական լաբորատորիան այցելեց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը իր խմբով`ծանոթացան և ուսումնասիրեցին լաբորատորիաների գործունեությանը:

Արվեստ_արհեստ նախագծի համատեքստում Ոսկեգործական լաբորատորիայում պատրաստվեցին բազմակի նշանակության զարդերը: Արտաքին տեսքը խորհրդանշում է կրթահամալիրի զինանշանը, հատկանշական է, որ զարդերը պատրաստվել են սովորողների կողմից դասապրոցեսների ժամանակ, մասնակցել են նաև քոլեջի ուսանողները: Պատրաստման ընթացքում կիրառվել ոն ոսկեգործական բոլոր լաբորատորիաների տեխնիկական հնարավորությունները և սովորողների կողմից ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները: Արդյունքում ստացել ենք ոսկեգործական իրեր,որը հավուր պատշաճի ներկայացնում են Ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումները և ներկայացվել են Big Cristmas Market-ում:

Դեկտեմբերի տեղի ունեցավ World Skills Armenia «Հայաստանի հմտություններ» միջազգային կազմակերուպության և National Centre for Vocational Education and Training Development-MKUZAK-ի կողմից կազմակերպված 2023թ-ի մրցույթի հաղթողներին մրցանակների հանձնման արարողությունը: «Ոսկեգործություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու 4-րդ արհեստագործական պետական ուսումնարանի «ոսկերիչ» մասնագիտությամբ, 2-րդ կուրսի ուսանող Եշիլբաշյան Հակոբը: Նա Հայաստանը կներկայացնի 2024-ին արդեն միջազգային հարթակում World Skills-ի համաշխարհային մրցույթին:

Մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեց շնորհակալագիր

«2023թ. «Հայաստանի Հմտությունների» կայացման գործում ունեցած ավանդի և աջակցության համար»:

Շնորհակալագիրն իր պատվավոր տեղն է զբաղեցրել Ոսկեգործական լաբորատորիայի պատվո սյան վրա:

Մրցանակաբաշխության վերաբերյալ <a href="http://<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fdove.petrosyan%2Fposts%2Fpfbid02Bz5ebzqJBSM4g9aNsv2uvuKK17Vbb8SSJAAtDDHDhPbtZRPJdJbQ5AQECkX1HAP2l&show_text=true&width=500&quot; width="500" height="838" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share">fecebook-յան անդրադարձ:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started