
Կանաց և մայրերի միամսյակի կապակցությամբ Ոսկեգործական լաբորատորիան ներկայացում է Ձոն մայրիկներին նախագիծը, որի իրականացմանը կմասնակցեն լաբորատորիա հաճախող բոլոր դպրոցների սովորողները:
Բովանդակություն
Բոլոր սովորողները պատրաստում են մետաղադրամի/թալլերի տեսքով տարբեր չափի հնաոճ արտաքինով երկուական կախազարդեր, որոնցի մեկը իրենց մայրիկների անվանատառով, իսկ մյուսը՝ իրենց: 3D ոսկեգործական դիզայնի ուղղությամբ զարգացումներ են ապրում Միջին դպրոցի երեք սովորող՝ իրենց կողմից ստեղծվող ֆայլերը օգտագործվելու են Փարաջանովի թալլերներ նախագծում:

Նկատակ
- Ձոն մայրերի նախագծի շրջանակում ձևավորել մայրերի անվանատառերով կախազարդեր, որոնք կցուցադրվեն ժամանակացույցով նախատեսված ցացահանդեսին: Այդ իրերը ArtաՍահման արվեստանոցում ապրիլի 5-ին կայանալիք ցուցահանդեսի ժամանակ հնարավոր կլինի վաճառել հրավիրված հյուրերին՝ փոխհատուցելով անհրաժեշտ նյութերի հայտում նշված գնման ծախսերը:
- Փարաջանովի-100 միջոցառման համատեքստում ոսկեգործական լաբորատորիան ներկայացնում է Փարաջանովի թալլերներ նախագիծը:
Միջին դպրոցի երեք սովորողներ՝
Ավետ Սարդարյան
Աղաս Աբրահամյան
Էրիկ Օհանյան
գլխավորում են այդ նախագիծը, արդեն կատարվում են աշխատանքներ բարձրորոակ թալլերների ձևավորման համար, ստեղծվում եմ էլ. ֆայլերը, որոնցով այնուհետև կկատարվր 3D տպագրություն և կառաջանա փարաջանովյան ոճով ձևավորված մանյակ: Նախագծին մասնակցում են նաև մյուս ոսկեգործները, իրենց կողից պատրաստված՝ իրենց անվանատառերով թալլերները կլրացնեն էլեկտրոնային եղանակով ստացված իրը և հնարավորություն կտան ցուցադրվելու ավելի ՙՙարտահայտիչ՚՚ եղանակով:
Նախագծի ժամկետ մարտ-ապրիլ ամիսներ՝ ժամկետները կճշգրտվեն և կնշվեն՝ աշխատանքն ընթացքի մեջ է:
Անհրաժեշտ նյութեր
- Թթվածին- 1 բալոն(3500դր)
- Ոսկերչական ձուլման համար գիպս-1 պարկ (17000դր)
- Ձուլման համար մոդելային ալոյ- 2 գույնի ալոյ, դեղին-700գր(21000դր), սպիտակ-100գր(6000դր)
- Կախազարդի թել- 50մ(7500դր)
