Ձոն ստուգատեսի համատեքստում նախատեսվում է ավարտել դեռևս մարտին սկսված Ձոն մայրիկի նախագիծը և որպես նախագծի եղրափակում իրականացնել ապրիլի 5-ին ArtՍահման ցուցասրահում ոսկեգործություն ընտրության առարկա ընտրածսովորողներ կողմից պատրաստված անվանական մետաղադրամ-թալերները: Ցուցահանդեսին հրավիրվելու են նախագծին մասնկցաց սովորողների ծնողները, մայրերին նվիրաբերվելու են իրենց իսկ երեխաների կողմից պատրաստված իրերը:
Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում Ոսկեգործական լաբորատորիան իրականացնում է Փարաջանովյան թալերներ նախագիծը: Նախագծային աշխատանքներն իրականացվում են երկու եղանակով՝ սովորողների մի մասի կաղմից ձեռագործ, մյուս մասի կողմից թվային, լաբորատորիաների սարքավորումների և տեխնոլոգիաների օգտագործմամբ:
Շարունակում է իրականացվել ուսումնական գործունեությանը համապատասխան անհատական և խմբային ուսումնական նախագծերը մայիսյան հավաքին պատշաճ ներկայանալու և տարեկան հաշվետու ցուցահանդեսն իրականացնելու նպատակով: