Ապրիլի ընթացքում Ոսկեգործական լաբորատորիայում աշխատանքները եռում էին: Ավարտին հասցվեց Ձոն-մայրերին նախագիծը: Լաբորատորիայի սովորողների աշխատանքները ներկայացվեցին ArtաՍահման արվեստանոցում կազմակերպված ցուցադրության ընթացքում:

Ցուցադրությանը հրավիրվիրված էին տարատարիք 130-ից ավելին սովորողների ծնողներ՝հատկապես մայրեր:


Սովորողների մեծ մասն արդեն պատրաստվում է մայիսյան հավաքին:
Մայիսյան հավաքին ոսկեգործական լաբորատորիայի սովորողները ներկայացնելու են Փարաջանով-100 միջոցառումների համատեքստում իրականացվող Փարաջանովյան թալերներ նախագծի անփոփումը, որի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները:

Որոշ սովորողներ իրենց աշխատանքների ձուլվածքներն արդեն հասցրել են սարգատել, փայլեցրել և վերջնական տեսքի բերել:
