2024-2025թ. ուս. տարվա կրտսեր դպրոցի սովորողների առարկայական ծրագիր

Ոսկեգործությունը որպես դիսցիպլինա իրենից ներկայացնում է հավաքական կառույց, որի տեսանելի բաղադրիչները արհեստագործական ոսկերչական մասնագիտություններն են դիսկրետ, իսկ անտեսանելի դաշտում՝ արվեստագիտական մասնագիտությունները: Ոսկեգործությունը մատուցվում է հիմնվելով հետևյալ կետերի վրա.

  • Դասավանդման հեղինակային ծրագիր
  • ՄՍԿՀ ուսումնական օրացույց
  • Սովորողների անհատական պլան
  • Կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա տեխնոլոգիական ստուգատեսը

Ոսկեգործություն դիսցիպլինայի կազմում  դասավանդվող և կիրառվող մասնագիտություններն են ՝

  1. Ոսկեգործական դիզայն՝ կոնստրուկտորություն՝ ձեռագործ և էլեկտրոնային.
  2. Մոդելավորում՝ մոդելի պատրաստում, մոդելային զանազան մոմերից և մետաղից.
  3. Ձուլագործություն՝ ոսկերչական ոչ թանկարժեք կամ թանկարժեք համաձուլվածքներով ձուլման գործընթաց. հատուկ հաշվարկներ համաձուլվածքների ստացման համար՝ կաղապարային խառնուրդով աշխատանք վակուումային համակարգերի կիրառմամբ:
  4. Ակնագործության հիմունքներ։

Ոսկեգործություն առարկան կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները կարող են ընտրել սկսած 4-րդ դասարանից: Առարկան դասավանդվում է շաբատական երկու անգամ` երկու դասաժամով:

Աշխատանքային պայմաններ`միջավայր

Ոսկեգործական լաբորատորիայի միջավայրը արհեստագործական, արվեստագիտական իմաստով հագեցած է ոսկեգործական ստեղծագործական աշխատանքներ ստեղծելու բոլոր անհրաժեշտ գործիք-սարքավորումներով: Ըստ ուսումնական իրավիճակի գործունեությունն ուղեկցվում է տարբեր բնույթի դասական երաժշտությամբ:

Լաբորատորիաների ներքին և արտաքին հարդարման ձևաչափը համապատասխանում է  ժամանակակից և էսթետիկական նորմերին, պահպանվում են հիգիենայի և անվտանգության բոլոր նորմերին կրթահամալիրի կողմից դրված պահանջներին:

Դասավանդման նպատակը

Այն սովորողները, որոնք առաջին անգամ են հաճախում դասընթացին անցնում են կրտսեր դպրոցի ուսումնական ուղեծրով.

  • մանր մոտորիկային զարգացում
  • ծավալային ձևերի ճանաչում
  • ստեղծագործականության ձևավորում

Իսկ այն սովորողները որոնք կրկնել են իրենց ընտրության առարկան ամրապնդում են գիտելիքները անցնելով առաջ`

  • ոլորտային գրականության հետ աշխատանք,
  •  հետազոտական գործունեության ձևաչափի բացահայտում,
  • թիմային գործունեության ձևաչափի բացահայտում,
  • ճարտարագիտական, կոնստրուկտորական մտածողության ձևավորում
  • միջառարկայական կապերի ցուցադրում-բացահայտում(մաթեմատիկա, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, գծագրություն… )
  • ծանոթացում ոսկեգործական թվային տեխնոլոգիաներին, 3D մոդելավորման ծրագրերի, սարքերի և հաստոցների աշխատանքին,
  • ակնագործության հիմունքներին։

Նախագծեր՝ հետազոտական, ոսկեգործական, շուրջտարյա թիմային նախագծեր

«ՀայԶարդ»

«Անձնական հավաքածու»

«Երվանդ Քոչար 125 «Կիբեռնետիկա»»

Ոսկեգործությունը որպես միջառարկայական դիսցիպլին

«Հայկական լեռնաշխարհի փայլը»

Ճամփորդություններ

Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են հետևյալ այցելությքւնները

  • Հայաստանի պատմության թանգարան
  • Շենգավիթ հնավայր
  • «Էրեբունի» պատմահանրագիտական արգելոց-թանգարան

Այցելությունները կազմակերպվում են խառը խմբերով, այդ իսկ պատճառով չեն առանձնացվում ըստ դպրոցները:

Գնահատումը

Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ ուսումնական շրջանը լրացվում է սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիր, իսկ 3-րդ ուսումնական շրջանը գնահատվում է 10 բալանոց համակարգով:

Խնդիրը

Դասավանդման մեթոդի ձևավորում:

Ամփոփիչ արդյունքը

Ուսումնական տարվա ընթացքում ստեղծված զարդերը կցուցադրվեն տարևերջյան հաշվետու ցուցադրության ընթացքում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started