Հունվար ամսվա հաշվետվություն 2025

Ոսկեգործական լաբորատորիայի առօրյան կազմակերպված էր հետևյալ սկզբունքով, բազմաթիվ գործիքների կարգավորման, վերականգման, մաքրման, տարածքների կարգավորման, նոր նախագծերի վերաբերյալ քննարկումներով, հյուրնկալվող և ճամբարային խմբերի ընդունմամբ և ծանոթացմամբ։

Կրթահամալիրում կային սովոորղներ, ովքեր դեռ տեղյակ չէին Ոսկեգործական լաբորատորիայի հագեցվածության և իրենց համար հետաքրքրաշարժ լինելու վերաբերյալ: Հունվարյան ճամբարի ժամանակ դասացուցակին համապատասխան այցելող բոլոր խմբերին մանրակրկիտ ներկայացվեց նախագծային-տեխնոլոգիական, գեղարվեստական դարբնոցային-մետաղագործական, ձուլագործական արվեստանոց-ենթալաբորատորիաները: Հնարավորինս մատչելի ներկայացվեց արվեստանոցների ձեռքբերումները, տեխնոլոգիական հնարավորությունները, ուսումնաարտադրական նախագծերը:

Նույն ճամբարային խմբերի հաջորդ այցելության ժամանակ սովորողների հետ իրականացվել է աշխատանքներ ոսկեգործական 4ուսումնական մոդուլների համաձայն սովորողներ մեծ մեծ մասը իրականացրել են նախնական գունագծային էսքիզներ իսկ իրենցից որոշ մասը իրականացրել է էսքիզներ ծավալային եղանակով։

Սովորողներից շատերը ցանկություն ունեին գրծնական պարապմուքների ոսկերչական դազգահների դիմաց, ձուլագործական պրոցեսների ժամանակ և ակնագործական փորձերի իրականացման ընթացքում։

Սովորողների շատերի մոտ առաջացավ բուռն հետաքրքրություն ոսկեգործության վերաբերյալ, արդեն հունվարին սկսեցին ուսումնասիրել ոսկեգործական լաբորատորիայի նախագծերը և շատերը կհամալրեն լաբորատորիայի սովորողների համակազմը երրորդ ուսումնական շրջանում․

Design a site like this with WordPress.com
Get started