Երրորդ ուս․ շրջանի նախագծեր՝ «Ձոն» տեխնոլոգիական հավաք, «Ոսկե ծաղիկ-Կարաբալա»

Նախագծի անվանյում՝
Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ»

Տևողություն՝
Փետրվար-ապրիլ

Ավարտ՝
Ապրիլի 7

Մասնակիցներ՝
Կրտցեր դպրոցների 4-5րդ դպրոցների սովորողներ, միջին դպրոցի 6-8րդ դասարանի սովորողներ, ավագ դպրոցի և քոլեջի սովորողները։ Ցուցակները ճշգրտման փուլում են։

Նպատակ՝
Նախագծի նպատակն է «Ոսկեգործություն» ընտրություն առարկա ընտրած սովորողների անհատական ստեղծագործությունները «Ոսկե ծաղիկ» նախագծի տեսքով, ամենամյա Ձոն նախագծի համատեքստում, ապրիլի 7-9ը միջակայքում ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ ներկայացնել ցուցադրության և վաճառքի, ոչ միայն որպես անհատական իրեր ծաղիկի տեսքով՝ այլ նաև որպես թիմային նախագիծ «Ոսկե ծաղկեփնջի» տեսքով։ Այդպիսով նախատեսվում է ներկայացնել հրավիրված ծնողական համայքին մեր սովորողների ձերքբերումները, թե անհատական թե թիմային։

Խնդիրներ՝
Բանալի բառեր-տարատարիք, կրտսեր (տարական), ավագ, քոլեջ, համագործակցային, հետազոտական, թիմային, անհատական, տեխնոլոգիական, ձեռնարկչային, ծնողական: Այս բոլոր հասկացությունները ներառում են նախագծի համապարփակ, փոխադարձ կապված խնդիրների և լուծումների շղթա: Խնդիրների և լուծումների առաջացման գործընթացի լուսաբանումը կիրականացվի ըստ նախագծի իրականացման:

Անհրաժեշտ նյութեր՝
Սկզբնական շրջանում նախագծի իրականացման համար անհրաժեշտ ուսումնատեխնիկական, նյութական մասով ոսկեգործական լաբորատորիան ապահովված է: Նախագծի իրականացման ընթացքում, անհաժեշտության առաջացման դեպքում կձևավորվեն համապատասխան հայտեր:

Design a site like this with WordPress.com
Get started