«Ոսկեգործություն» ընտրություն առարկա ընտրած սովորողները եզրափակիչ փուլում են։ Հուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան կրտսեր դպրոցների, Միջին և Ավագ դպրոցների սովորողները նախապատրաստվուն են իրենց անհատական և նախագծային ստեղծագործական, ոսկեգործական իրերը տարեվերջյան ավանդական ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի օրը և ժամը կհստակեցվի ըստ կրթահամալիրի օրակարգի։
Ոսկեգործական լաբորատորիայում սովորողները ավարտի են հասցնում իրենց անհատական նախագծերը: Սովորողների մեծ մասը գտնվում են արդեն 4-րդ մետաղագործական փուլում: Մայիս ամսա ընթացքում սովորողները մասնակցեցին իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Որոշ սովորողներ իրենց աշխատանքների ձուլվածքները արդեն հասցրել են սարգահտել, փայլեցրել և վերջնական տեսքի բերել:





Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցում շարունակվում են շուրջտարյա, ընթացիկ նախագծերը: Լաբորատորիաներում ձևավորված գիտելիքները և հմտությունները հնարավորություն են տալիս կյանքի կոչեչ ամենախիզախ ստեղծագործական գաղափարները: Բոլորի կողմից նկատվում է հետևողականության և պատասխանատվության աստիճանի բարձրացում և նախագծերով ոգևորում, քանի որ բոլոր սովորողները պատրաստվում են 24-25 ուս․ տարվա եզրափակիչ հաշվետու ցուցադրությանը, ցուցահանդեսին:
Ավարտին հասցվող նախագծեր՝
- «ՀայԶարդ»
- «Երվանդ Քոչար 125 «Կիբեռնետիկա»»
- «Հայկական լեռնաշխարհի փայլը»
- Ոսկեգործությունը որպես միջառարկայական դիսցիպլին
- «Անձնական հավաքածու»
- Ձոն մայրերին «Ոսկե ծաղիկ-Կարաբալա»




