Դավիթ Սիրեյան

Դավիթ Սիրեյանը ոսկեգործական լաբորատորիա հաճախում է 2021-ից 9 տարեկանից: Հենց սկզբից նկատելի է մեր սովորողի աջ ձեռքի վնասվածքները`առկա է միայն երկու մատ: Սակայն դա չիդիտարկվել որպես խոչընդոտ և օգտագործելով միջավայրում առկա գործիքակազմը և մանկավարժական ինտենսիվ մեթոդները Դավիթի մոտ ձևավորվեց արտահայտված ոգեշնչվաժություն, որն էլ բերեց իր արդյունքները: Ուսումնական տարվա ավարտին Դավիթն ինքնուրույն ձևավորեց իր առաջին ոսկեգործական զարդը:

Դավիթիի կողմից ստեղծված ոսկեգործական իրերն արդեն մասնակցել են մասնագիտական ցուցահանդեսի, այժմ աշխատում է ավելի բարդ ձևեր ունեցող, ազգային հետագծով իրերի ձևավորման վրա:

Ռաֆայել Մարտիրոսյան

Ռաֆայել Մարտիրոսյանը հաճախում է 2021-ից 11 տարեկանից: Ներառնման ընթացքում դրսևորել է փոփոխվող ներգրավվածության աստիճան, սակայն վերջին ամիսների ընթացքում նկատելի է կայունացում, որը նկատելի է նույնիս համադասարանցիների շրջանում, հատկապես ոսկեգորձական լաբորատորիայում: Համադասարանցի սովորողներից Նարե Սուքիասյանը առտահայտվեց Ռաֆայելի զարգացումների վերաբերյալ:

Առանձնահատուկ ունակություններով սովորողներ

Էդուարդ Զաքարյան

Էդուարդի մոտ գույնի նկատմամբ ավելի հստակ պատկերացնումներ են ձևավորվել, սկսել է զգալ գծապատկերները, այս պարագայում անհրաժեշտ արձագանքներն են սկսել առաջանալ ու նաև սկսել է միանալ թիմային աշխատանքին:Այսպիսով կատարում է ներառման առաջին քայլերը:

Գոռ Գրիգորյան

Գոռի հետ մենք վաղուց ենք համագործակցում: Իր մոտ հիմա տեխնիկական զարգացումների, հմտությունների ավելացման դաշտն է, ինքը ստանում է ավելի պատասխանատու հանձնարարություններ և դրանք հետևողականորեն կատարում է: Մասնավորապես, արդեն սկսում ենք զոդման գործընթացի ուսումնասիրությունը:

Ռաֆայել Մարտիրոսյան

Ռաֆայելի մոտ ավելի շուտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Անցյալ տարի ինքն ավելի կենտրոնացած էր առարկայի վրա, այս տարի հետաքրքրությունների դաշտը հավանաբար փոփոխվել է: Աստիճանաբար փորձում եմ վեադարձնել նույն ստեղծագործական ընթացքին՝ մերթընդմերթ միանում է, հետո նորից անջատվում՝ ավելի շատ կենտրոնանում է հեռախոսի մեջ:Ես շատ չեմ խոչընդոտում, նույնիսկ փորձում եմ կապ ստեղծել իրեն հետաքրքրող հեռախոսային խաղերի պերսոնաժների և իրականության հետ:

Artսահման ցուցասրահում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր-ի Artասահման ցուցասրահում տեղի ունեցավ Ոսկեգործական լաբորատորիայի տարեկան հաշվետու ցուցադրությունը ավարտական 9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման համատեքստում:

Ներկայացվեց բարձր առաջադիմություն ունեցող իմ սովորողների շուրջ 9 ստեղծագործական աշխատանք, պատրաստված ոչթանկարժեք և թանկարժեք համաձուլվածքներից:

Ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը, ծնողական համայնքի ներկայացուցիչները և իհարկե աշխատանքների հեղինակները իրենց հարազատների հետ միասին: Հատկանշական էր,որ այդ ցուցադրությանն էին ներկայացված Գոռ Գրիգորյանի

աշխատանքները։ Գոռը հատուկ կարիքներով երեխա է և հաճախում է ոսկեգործական լաբորատորիա 2019 թվականնից։

;

խա

Design a site like this with WordPress.com
Get started