Հոկտեմբեր ամսվա իրագործվող աշխատանքների հաշվետվություն

Ի ուրախություն ինձ՝որպես ուսուցիչ, այս տարվա «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած սովորողների ընդհանուր քանակի մոտ 35%-ը կրկին ընտրել էին իմ առարկան ՝ կրտսերից տեղափոխվելով միջին կամ միջինից՝ ավագ դպրոցներ: Իրենք կամ շարունակում են իրենց նախորդ ուսումնական տարվա նախագծերը, կամ նոր անհատական նախագծերի վրա են աշխատում և ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ՝ ոսկեգործության հետ կապված:

Իրենց հետ միասին նորամուտ ունեին մյուս սովորողները, որոնց հետ կատարվում են չափի, ձևի, գույնի, ծավալի վերաբերյալ ծանոթացման աշխատանքներ: Նոր սովորողները աստիճանաբար ընդգրկվում են ոսկեգործական զարգացումներին: Դա երևում է իրենց անհատական բլոգներում: Դրանց հղումները կդրվեն իմ բլոգում՝ առանձին ենթավերնագրի տեսքով: Հատուկ ուզում եմ նշել երկու դրական տենդենց, որոնք ավելի արդյունավետ են դարձնում դասավանդման պրոցեսը: Առաջինը դա համարյա բոլոր ուսումնական օրերին զուգահեռվող դասընթացներն են, երբ դասարանում ներկա են գտնվում միջին-կրտսեր կամ ավագ-կրտսեր դպորցների սովորողներ:  Քանի որ ուսումնական տարածքը բաղկացած է երեք լաբորատորիաներից, առաջանում է յուրահատուկ էկոհամակարգ: Ցանկացած սովորող և\կամ խումբ գտնում է իրեն ամենահարմար անկյունը, ամենահարմար ոսկեգործական ճյուղը և իմ ուշադիր ներկայությամբ իրագործում իր ստեղծագործական երազները:

Շարունակել կարդալ “Հոկտեմբեր ամսվա իրագործվող աշխատանքների հաշվետվություն”

3-րդ ուսումնական շրջանի ամփոփում, 4-րդ ուսումնական շրջանի նախապատրաստում

Նախագիծ ոսկեգործական ճամբարի և փառատոնի մասնակցության

 Ստացվել է այնպես, որ նախօրոք են առաջացել բոլոր նախապայմանները 3-րդ ուսումնական շրջանից 4-րդ ուսումնական շրջանի անցման: Սովորողներից շատերի մոտ բուռն ցանկություն է շարունակել ուսումնական, արհեստագործական, արհեստագիտական գործունեությունը ոսկեգործական լաբորատորիաներում: Այդ իսկ պատճառով բոլորը նշում եմ միասին:

  Գործող նախագծերից առաջին փուլի ավարտը տեղի կունենա ցուցահանդես-հաշվետվություն-ամփոփում տեսքով հունիսի 1-ին, իմ կողմից դասավանդվող բոլոր դպրոցների սովորողների մեծ մասի աշխատանքների ավարտուն ցուցադրությամբ «Արտասահմանի» տարածքում:

 Նույն կամ նմանատիպ աշխատանքների շարունակությունը իրականացնելու ենք «ճամբարի» ժամանակ:

Շարունակել կարդալ “3-րդ ուսումնական շրջանի ամփոփում, 4-րդ ուսումնական շրջանի նախապատրաստում”
Design a site like this with WordPress.com
Get started