Ոսկեգործական լաբորատորիայի մասնակցությունը արվեստի փառատոնին։

Ոսկեգործական լաբորատորիան՝ Արվեստի փառատոնին մասնակցելու է հունիսի 13-ին, ժամը՝ հավանաբար 12։00-ին գործուենության և նախագծերի իրագործման հետևանքով ձևավորված ստեղծագործական իրերի խմբային և անհատական նախագծերի ցուցադրության տեսքով։ Ներկայացվելու են ոսկեգործություն ընտրություն առարկա հաճախող Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Միջին և Ավագ նաև Քոլեջի ուսանողների և լրացուցիչ կրթություն ստացող ոչ սեբաստացի սովորողների կողմից իրականացված անհատական և խմբային նախագծերը, ստեղծագործական իրերը։

  1. Եզրափակվելու են շուրջտարյա «Հայ Զարդ», «Փարաջանով-100» նախագծերը։

  1. Ուսումնական տարվա ընդացքում սովորողների կողմից իրագործված անհատական, ստեղծագործական իրերի հաշվետու ցուցադրություն։

    Սոֆի Թումասի, Լիա Մկրտչյան, Սոնա Այտնջյան
  2. Ոսկեգործական թվային դիզայնի խմբի աշխատանքները․

Կարեն Մարգարյան

Ավետ Սարդարյան

Էրիկ Օհանյան

Ձոն ստուգատեսի ամփոփում

Ահա և ավարտվեց «Ոսկեգործական լաբորատորիա»-ի՝ «Ձոն մայրերին» նախագիծը: Իրագործման ընթացքում պատրաստվեցին անվանական կախազարդ-թալլերները:Ցուցադրությանը հրավիրվիրված էին տարատարիք 130-ից ավելին սովորողների ծնողներ՝հատկապես մայրեր:

Քրտնաջան ու ստեղծագործական աշխատանքի արդյունքում առաջացած անհատական անվանատառերով կախազարդերը, մեր սովորողները անակնկալ նվիրաբերեցին իրենց ամենասիրելիներին՝ մայրիկներին շնորհավորելով և վստահ եմ պարգևելով անսահման ուրախության զգացողություն:

Facebook-յան հղում

«Ձոն» և «Փարաջանով-100»

Կանաց և մայրերի միամսյակի կապակցությամբ Ոսկեգործական լաբորատորիան ներկայացում է Ձոն մայրիկներին նախագիծը, որի իրականացմանը կմասնակցեն լաբորատորիա հաճախող բոլոր դպրոցների սովորողները:

Բովանդակություն

Բոլոր սովորողները պատրաստում են մետաղադրամի/թալլերի տեսքով տարբեր չափի հնաոճ արտաքինով երկուական կախազարդեր, որոնցի մեկը իրենց մայրիկների անվանատառով, իսկ մյուսը՝ իրենց: 3D ոսկեգործական դիզայնի ուղղությամբ զարգացումներ են ապրում Միջին դպրոցի երեք սովորող՝ իրենց կողմից ստեղծվող ֆայլերը օգտագործվելու են Փարաջանովի թալլերներ նախագծում:

Նկատակ

  1. Ձոն մայրերի նախագծի շրջանակում ձևավորել մայրերի անվանատառերով կախազարդեր, որոնք կցուցադրվեն ժամանակացույցով նախատեսված ցացահանդեսին: Այդ իրերը ArtաՍահման արվեստանոցում ապրիլի 5-ին կայանալիք ցուցահանդեսի ժամանակ հնարավոր կլինի վաճառել հրավիրված հյուրերին՝ փոխհատուցելով անհրաժեշտ նյութերի հայտում նշված գնման ծախսերը:
  2. Փարաջանովի-100 միջոցառման համատեքստում ոսկեգործական լաբորատորիան ներկայացնում է Փարաջանովի թալլերներ նախագիծը:

Միջին դպրոցի երեք սովորողներ՝

Ավետ Սարդարյան

Աղաս Աբրահամյան

Էրիկ Օհանյան

գլխավորում են այդ նախագիծը, արդեն կատարվում են աշխատանքներ բարձրորոակ թալլերների ձևավորման համար, ստեղծվում եմ էլ. ֆայլերը, որոնցով այնուհետև կկատարվր 3D տպագրություն և կառաջանա փարաջանովյան ոճով ձևավորված մանյակ: Նախագծին մասնակցում են նաև մյուս ոսկեգործները, իրենց կողից պատրաստված՝ իրենց անվանատառերով թալլերները կլրացնեն էլեկտրոնային եղանակով ստացված իրը և հնարավորություն կտան ցուցադրվելու ավելի ՙՙարտահայտիչ՚՚ եղանակով:

Նախագծի ժամկետ մարտ-ապրիլ ամիսներ՝ ժամկետները կճշգրտվեն և կնշվեն՝ աշխատանքն ընթացքի մեջ է:

Անհրաժեշտ նյութեր

  1. Թթվածին- 1 բալոն(3500դր)
  2. Ոսկերչական ձուլման համար գիպս-1 պարկ (17000դր)
  3. Ձուլման համար մոդելային ալոյ- 2 գույնի ալոյ, դեղին-700գր(21000դր), սպիտակ-100գր(6000դր)
  4. Կախազարդի թել- 50մ(7500դր)

    Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն

    Շարունակել կարդալ “Ոսկեգործական դպրոցի առաջին քաղաքային ցուցահանդես-հաշվետվություն”

    Հոդված ամփոփում։ «Ոսկեձեռիկ» ոսկեգործական ցուցահանդես

    Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ոսկեգործական դպրոցի ցուցահանդեսը կազմակերպվեց հենց հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Ցուցահանդեսի օրը տաղավարի վրա տեղադրված էին ուսումնական տարվա ընթացքում ոսկեգործություն ընտրության առարկան ընտրած, սովորողների կողմից նախագծած և իրագործած, վերջնական վիճակի հասցրած ոսկեգործական իրերը։ Բոլոր ապարանջանները, կախազարդերը, մատանիները, որոնք ներկայացված են, դրանք հեղինակային են և ստեղծվել են սովորողների երևակայության արդյունքում։ Այնուհետև մոդելավորվել, ձուլվել, հղկվել և փայլացվել են հենց իրենց իսկ ձեռքերով և մեր օգնությամբ։ Իրագործվել է շարունակելի «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու նախագծերը։ Այդ նախագծերում առկա արտ-օբյեկտների կատարելագործման և շարունակության գործընթացները կիրագործվեն 4-րդ ուսումնական շրջանում, ճամբարի ժամանակ։

    Շարունակել կարդալ “Հոդված ամփոփում։ «Ոսկեձեռիկ» ոսկեգործական ցուցահանդես”
    Design a site like this with WordPress.com
    Get started