Մի նոր միտում

Լաբորատորիան դարձել է մուսաների հավաքատեղի:Տարբեր արվեստների ներկայացուցիչներ ոգեշնչում են զգում և ցանկություն ստեղծգործելու հենց ոսկեգործական լաբորատորիայում:Ես միայն կողմ եմ, ուրախ և ոգևորված: Ոսկեգործական լաբորատորիայան վերածվում է պոլիարվեստանոցի 🙂 Առաջիններն են աշխարհահռչակ ֆլորենտացի քանդակագործ Վիգեն Ավետիսը,Մոսկվայից աշխարհի չեմպիոն,արհեստավարժ կերամիկ Անաստասիա Սիդորանը,Թերլեմեզյանի ուսանող ,ինչպես նաև քանդակի դպրոցի ուսուցիչ Լևոնը Հարությունյան :

Ամենինչ դեռ առջևում է 🙂

Այսօր խորհրդանշական իրադարձություն տեղի ունեցավ

Այսօր խորհրդանշական իրադարձություն տեղի ունեցավ տրավերտինով սալիկապատ ճեմուղին,որը գեղեցկացնում է արվեստի դպրոցի շրջանակը և հարմարավետ դարձնում բազմաթիվ սովորողների այցելության արվեստանոցներ:Հասավ ոսկեգործական լաբորատորիա: Խորհրդանշականը այն է, որ ամբողջ ընթացքը իրականացրոցինք միջին դպրոցի ուսուցիչ-քարագործ քանդակագործ վարպետ Հովհաննեսի ցուցադրման շնորհիվ սովորողները կարողացան իրականացնել այս նախագիծը :Աշխատանքը համարյա ավարտված է :Զուգահեռ արտաքին հարդարման աշխատանքներին իրականացնում ենք նաև ներքին հարդարման աշխատանքները լուսամուտների դռների ներկման և մաքրման:

Վարպետ դաս

Վարպետ դաս է անցկացվում ավագ դպրոցի սովորողների համար մոդելային մոմի հետ աշխատանքային նրբությունները և հմտությունները փոխանցում եմ, որպեսզի կարողանան առավելագույնս օգտագործել համապատասխան գործիքները և սարքավորումը ,որը թույլ կտա առավելագույնս լավ իրականացնել այն արտ օբյեկտները,որոնք նախագծված են հենց իրենց կողմից:

Հարավային և Արևելյան դպրոցներ

Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին առաջին ժամերին ինձ համար ամենահետաքրքիր դասընթացն է տեղի ունենում, քանի որ կրթահամալիրի հարավային և արևելյան դպրոցների ոսկեգործության ընտրությամբ:Սովորողնորը միասին գտնվում են լաբորատորիայում . Երկու տարբեր դպրոցների սովորողներ համախմբված են ընդհանուր ստեղծագործական գաղափարների շուրջ :Մինչև երեսուն սովորող միաժամանակ ստեղծագործում են և զարգանում մեկը մյուսին չխանգարելով այլ հակառակը իրար ոգեշնչելով, ինչու ոչ առողջ սպորտային մրցակցությամբ

Հյուսիսային կրտսեր դպրոց

Հյուսիսային կրտսեր դպրոցի սովորողները շարունակում են կատարելագործել իրենց հմտությունները: Նրանցից ոմանք սկսել են ծանոթանալ հաջորդ փուլում կիրառվող մոդելային մոմին ,պլաստիլինից կատարված սկուլպտուրային էսքիզները սովորեցնում են իրականացնել մոդելային մոմով ,նկարներից կարող եք տեսնել սովորողնորի առաջընթացը

Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին առաջին ժամերին ինձ համար ամենահետաքրքիր դասընթացն է տեղի ունենում, քանի որ կրթահամալիրի հարավային և արևելյան դպրոցների ոսկեգործության ընտրությամբ:Սովորողնորը միասին գտնվում են լաբորատորիայում . Երկու տարբեր դպրոցների սովորողներ համախմբված են ընդհանուր ստեղծագործական գաղափարների շուրջ :Մինչև երեսուն սովորող միաժամանակ ստեղծագործում են և զարգանում մեկը մյուսին չխանգարելով այլ հակառակը իրար ոգեշնչելով, ինչու ոչ առողջ սպորտային մրցակցությամբ

Ըմբշամարտի Մեդալ Եզրափակիչ փուլ, Արարատի մարզ, Այգեստան

Աշնանային արձակուրդի ընթացքում նախագծային դպրոցական ընթացքին համահունչ իրականացվեց <<Ըմբշամարտի Մեդալ>> ոսկեգործական նախագիծը :Երկու շաբաթ տևողությամբ միջին և ավագ դպրոցների սովորողների հետ միասին նախագծած և իրագործած մեդալները հասցվեցին իրենց տրամաբանական ավարտին:Նոյեմբերի երկուսից երեքը տեղի ունեցող պատանեկան ըմբշամարտի եզրափակիչը տեղի ունեցավ այսոր Այգեստան գյուղում և իրենց իսկ հրավերքով Մ. Սեբաստացի կրթահամալիրի ոսկեգործություն ընտրությամբ սովորողները իմ գլխավորությամբ մեկնեցինք եզրափակիչում հաղթաց ըմբշամարտիկներին մրցանակները հանձնելու:

Պատրաստվել էր շուրջ քսաներկու բրոնզե,տասնմեկ արծաթե և տասնմեկ ոսկե մեդալների:Մեդալների համար պայքարի արդյունքում հաղթանակած ըմշամարտիկներին ՄՍԿՀ ի կողմից հայտնվեց շնորհավորանք և պարգևատրվեցին իրենց իսկ հասակակիցների կողմից պատրաստված մեդալներով:

Ուղևորությունը սկսվեց ոսկեգործական լավորատորիայում զրույցից,և ժամը տասնմեկին ուղևորվեցինք Այգեստան:Վերադարձի ընթացքւմ հագեցած տպավորություններով կանգառ ունեցանք Արարատյան դաշտավայրում համտեսելով խաղողը,վայելելով Արարատի հիասքանչ, վեհաշուք կեցվածքը և16:00 ին գտնվում էինք արդեն նորից մեր լաբորատորիայում իրագործեցինք փոքրիկ ժողով որի ընթացքում բոլորը կիսվեցին իրենց տպավորություններով և ինչու ոչ ուրախացան հաջողություններով:

Design a site like this with WordPress.com
Get started