2020 Դեպի Փետրվար

Այսօր հերթական դասն էր հյուսիսային կրտսեր դպրողի ընտրության առարկայի նորեկ սովորողների հետ:Հետևողական աշխատանքի արդյունքում ուսումնական շրջանի սկզբից ոսկեգործության ընտրությունը կատարած սովորողների հետ աշխատանքը բերում է ոչ միայն մասնավոր արդյունքների։Մասնավոր նկատի ունեմ ոչ միայն հին սովորողների կողմից իրագործված աշխատանքները և արտ-օբյեկտները այլ նաև թիմային աշխատանքի արդյունքում ձևավորված հոգեբանական վիճակը,երբ հին սովորողները իրենց նախագծի շուրջ ոգեշնչված պատմում են և տարածում իրենց շուրջը թե դասարանցիների թե հասակաակիցների իրենց կողմից իրագործված աշխատանքների վերաբերյալ։Դա բերում է տրամաբանական արդյունքի։Սովորողներից շատերը ուզում են իրենց իրագործել նոր ընտրության առարկայի միջոցով։Այս նկարագրությունների արդյունքը կարող եք տեսնել լուսանկարներում ինչպիսի ոգևորում և ոգեշնչում։Այդ բոլորը ինձ,որպես ուսուցիչ նոր իմպուլս են հաղորդում ավելի պատասխանատու և հնարամաիտ մոտեցումներ ձևավորելու համար։

Մանկավարժական հայացքով դիտարկելուց ուսումնական ընթացքը կարելի է նշել հետևյալ ավելի փորձառու և տեսական գիտելիքներով հագեցած հասակակիցների կենտրոնացած իրենց մտքերի վրա իրականացնում են նախագծին վերաբերվող աշխատանքները և օրինակ են ծառայում կազմակերպված նպատակային արդյունք ստանալու մոդելի,որը նորեկ սովորողների մոտ առաջացնում է պատկերացումների կանոնակարգում դարձնում է նպատակը տեսնելի, հասնելու միջոցները և գործիքները հասկանալի, որի արդյունքում ձևավորվում են մոտիվացված վերաբերմունք և վստահություն ուսուցչի կողմից առաջարկվող ճանապարհային քարտեզի հանդեպ։

Միջին դպրոց 2020

Այսօր էլ միջին դպրոցի հետ շարունակում ենք մեր նախագծերը:Նկարներից երևում է որ սովորողները բաժանվել են մի քանի խմբի:Դեռևս էսքիզներ իրականացնող 2D և 3D տիրույթներում այնուհետև սովորողները որոնք իրենց էսքիզները իրականացնում են արդեն իսկ տարատեսակ ոսկեգործական մոմի վրա:Մյուս մասը աշխատում են արդեն բուն իրերի վրա որոնք պատրաստված են համաձուլվացքներից (նեյզիլբեր,մելխիոր):Կատարելով հղկման աշխատանքներ ձեռագործ և օգտագործելով ոսկեգործական գործիքնեև(բոռ մեքենաներ,ֆռեզներ և իրենց համար նախատեսված հղկանյութեր):Շատ հատկանշական է որ բոլոր սովորրողների մոտ փոխադարձ կապը և առողջ մրցակցությունը բերում է իր արդյունքները:Հուսով եմ  հետևողական աշխատանքի շնորհիվ ամռանը կունենանք սովորողներ որոնք մեծամասամբ տիրապետում են  ոսկեգործական հմտությունների և իրենց կողմից ստեղծած և մշակած ոսկեգործական որակներ ունեցող ոչ թանկարժեք համաձուլվածքներից ձևավորված արտ-օբյեկտներ:

Մեծ նշանակություն եմ տալիս ուսումնական աշխատանքին այլընտրանքյին  ունակություններով սովորողների հետ:Բացի այն որ թե մարդկային թե մասնագիտական կողմից անձամբ հետաքրքրություն է ներկայացնում նման զբաղվածությունը նաև հասարակական ինտեգրման իմաստով հույժ կարևոր է:Այդ նպատակով մշակված է որոշակի մոտեցումների շղթա ունենք,որը ներ է առնում ոչ միայն ինֆորմատիվ-գիտական,արհեստագործական այլև մանկական հոգեբանական հենք ունեցող կրթական սխեմա: Այդ միջոցառումների կիրառման արդյունքը ակնհայտ է այդ իսկ պատճառով շատ դպրոցահասակների ծնողներ սկսել են հետաքրքրվել մեր ուսուցման որակներով,տեսակով և դրա օրինակն է միջին դպրոցից Գոռի առաջացումը մեր շարքերում:

Ավագ դպրոց 2020

Նույնորակ ուսումնաարտադրական գործընթաց և կրթական ինֆորմատիվ ապահովում առկա է ավագ դպրոցի սովորողների համար ,որպեսզի չկրկնվեմ նախորդ ձևակերպումների հետ կապված կարող եմ նշել հետևյալը ի տարբերություն միջին դպրոցի՝ ավագ դպրոցի սովորողները թե տարիքային թե դասարանային ավելի ավագ 😊 լինելու հանգամանքից ելնելով ստանում են տեխնիկապես ավելի բարդ հանձնարարություններ որոնց կատարման ընթացքւոմ օգտագործում են մաթեմատիկայի,երկրաչափության,ֆիզիկայի և քիմիայի առարկաների ուսումնասիրության հետևանքով ձևվորված այն գիտելիքները ,որոնք ամրապնդվում են տեսկանորեն բուն կոնկրետ ոսկեգործական լաբորատոր-նախագծային գործողությունների ժամանակ:

Նոր Սկիզբ 2020

Բացի գործնական դասերից կարևոր տեղ է գրավում նաև տեսական դասընթացները մասնավորապես կարող եք տեսնել ավագ դպրոցի սովորողների հետ դասընթացը որի ժամանակ հիմնավոր և մանրակրկիտ բացատրություններ են տրվում չափման համակարգերի ,միջոցների և գործիքների վերաբերյալ:մասնավորապես այս դասընթացի ընթացքում ավագ դպրոցի սովորողները մատչելի բացատրություններ ստացան շտանգեն-ցիրկուլի վերաբերյալ : Նաև այդ գործիքով չափումներ կատարելու ձևերի և հնարավորությունների:Հաջորդ դասի ընթացքւմ ստացած տեսական գիտելիքները սկսեցին օգտագործել պրակտիկայում :

Ձմեռային արձակուրդները  ավարտվեցին,սկսվեց ուսումնական առորյան  և ոսկեգործական ստուդիայում շարունակվում է աշխատանքը և ուսումնառության ընթացքը: Շատ ուրախալի է որ կրթահամալիրի բոլոր դպրոցներից եկող սովորողները զգում են որոշակի կարոտ իրենց դեռ կիսատ թողած պրոեկտների և արվեստանոցում տիրող ստեղծագործական մթնոլորտի նկատմամբ:Այժմ միջին դպրոցի հետ Ուսուցանում ենք նյութի որակների,մակերեսների մշակման աստիճանների տարբերակումը:

Կրտսեր դպրոցների սովորողներից ոմանք անցել են արդեն մետաղագործական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը քանի որ “արտասահմանում” ցուցադրությունից հետո իրենց կողմից կատարված արձանիկները անհրաժեշտ է իրականացնել արդեն իսկ բուն մետաղից:

Կրթահամալիրի կրթական ոգուն համահունչ

2019 ավարտին երկու կիսամյակի ընթացքում կատարած մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի արդյունքում առաջացավ  կրթահամալիրում սովորող երեխաների կողմից հետաքրքրություն ոսկեգործական դպրոցի նկատմամաբ հետաքրքրություն:Ծնողներից շատերը տեսնելով իրենց զավակների տղաների և աղջիկների առաջընթացը ստեղծագործական դաշտում սկսեցին այցելել ոսկեգործական ստուդիա թե դասերի ընթացքում  թե առտաժամյա:

Աստիճանաբար տեղի է ունենում կրթաամալիրի կրթական ոգուն համապատասխան գործընթաց,որի նպատակն է ինտեգրել սովորողների ընտանիքներին կևթահամալիրում տեղի ունեցող դասընթացներին և միջոցառումներին:

Հատկանշական է,որ առավել ակտիվ են այն սովորողների ծնողները,որոնք ներգախթել են արտերկրից:Ուրախությամբ կարող եմ նշել,որ մասնավորապես մեր դասարանում կրտսերից մինչև ավագ դպրոց ներկա են Լիբանանից,Սիրիայից,Ֆրանսիայից,Իրանից,Ջավախքից ինչպես նաև Միացյալ Նահանգներից սովորողներ:Նրանց մեր հասարակությանը,մասնավորապես կրթահամալիրին ինտեգրման ընթացքը հաջողվում է հենց իսկ արվեստի միջոցով:

Design a site like this with WordPress.com
Get started