20-ին փետրվարի միջին դպրոց

Փետրվարի 20-ին տեղի ունեցավ միջին դպրոցի արտակարգ ունակություններ ունեցող սովորողների առաջին փորձնական խմբային դասը։ Դասի նման կազմակերպումը ավելի արդյունավետ էր: Այդ իսկ պատճառով որոշվեց փետրվարի 25-ից շաբաթական երկու անգամ իրականացնել լրացուցիչ կրթության դաս-պարապմունքներ, որոնք նախատեսված են այն սովորողների համար, ովքեր դրսևորել են առանձնահատուկ, արտակարգ ունակություններ: Ժամանակը ինքն է հուշում և՛ միջոցները, և՛ ճանապարհները։ Դասընթացի անհրաժեշտությունը առաջացավ, երբ սովորողները իրենց ծնողների հետ այցելեցին ոսկերչության դասընթացներին: Ծնողները նկատեցին սովորողների ակտիվությունն ու հետաքրքրվածությունը ոսկերչության գործունեությամբ: Ընդառաջելով ծնողների խնդրանքին և սովորողների աշխատելու ցանկությանը, ինչպես նաև հաշվի առնելով “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում ստեղծված հնարավորություններն ու նպաստավոր պայմանները, այսուհետ ոսկերչությամբ հետաքրքրված բոլոր սովորողների համար մեր դռները բաց են: Սիրով սպասում ենք…

On Feb 20 the first pilot group lesson of diff.abled students took place.In the process resultative progress was recorded.Starting on Feb 25 additional classes will be held mostly planned for diff.abled students.Time prompts the next steps itself.Im talking about such kids.A requirement emerged from parents of that kids after they saw certain  progress.Fortunately MSKH got the resources to be able to provide such educational qualities to its students.

Translated from Armenian by LOVEDOVE

20-ը փետրվարի ավագ դպրոցի հետ

As it was with the middle schools in February High school got new students that have chosen goldsmith class.Sketchup work has started with them.Compared to previous students their progress is taking up faster.Thats influenced by the works that are completed by the old students.Effective pedagogical process is going on.Students that are in different educational stages serve as positive example of craftsmanship  knowledge and motivation.

As I have mentioned lots of times goldsmith educational process is made of two components:esthetic and technological.To save your time ill just tell that one group of students works with one technological material and the other group uses other.It brings good educational results.Mutual viewings  and extracurricular discussions strengthen students knowledge about working materials and mutual valuing.

A notable phenomenon  is the following.I started rotation process in the students working in the studio that are getting proficient in their preferences .This brings better results and teaming up for project implementations.This proves that goldsmith  is a wonderful,multi-branch educational tool.

Translated from Armenian by LOVEDOVE

Ինչպես կրտսեր և միջին դպրոցներում այնպես էլ ավագ դպրոցում փետրվարին տեղի ունեցավ ընտրության առարկայից նոր սովորողների հոսք։Նրանց հետ սկսվել է աշխատանք էսքիզների վրա։Սակայն ի տարբերություն հին սովորողների իրենց պրոգրեսը ավելի արագ է տեղի ունենում։Դա պայմանավորված է հին սովորողների կողմից կատարվող աշխատանքների իրագործման հետ։Էֆֆեկտիվ մանկավարժական ընթացք է իրագործվում։Տարբեր ուսումնկան փուլերում գտնվող սովորողները դրական փոխադարձ օրինակ են ծառայում թե իրենց արհեստագործական գիտելիքների կիրառման դաշտում թե իրենց մոտիվացված լինելու առումով։

Ինչպես բազմիցս նշել եմ ոսկեգործության ուսումնական ընթացքը բաղկացած է երկու բաղադրիչից՝էսթետիկական և տեխնոլոգիական։Շատ չծավալվելով եզրույթների վերաբերյալ նշեմ որ մի մաս սովորողները աշխատում են մեկ տեխնոլոգիական նյութով մյուս մասը այլ։Դա բերում է ուսումնական լավ արդյունքների։Փոխադարձ դիտումները և արտադասարանային քննարկումները սվորողների միջև ավելի են ամրապնդում թե իրենց գիտելիքները տրվող նյութի վերաբերյալ թե փոխադարձ արժևորումը և գնահատականը։

Հատկանշական է հետևյալ երևույթը՝սկսել եմ ռոտացիա իրականացնել ստուդիայի ներսում աշխատող տարբեր փուլերում գտնվող և ըստ իրենց նախասիրությունների ավելի հմտացող սովորողների միջև։Որը բերում է առավել լավ արդյունքների և նախագծերի թմային իրականացման։Դա իսկ ապացուցում է այն որ ոսկեգործությունը լինելով շատ բազմաճյուղ հրաշալի մանկավարժական գործիք է։

17-ը փետրվարի երկուշաբթի է ։ )

Սակայն՝ լավ տրամադրությամբ և ոգեշնչված ստեղծագործական weekend-ով իրականացրեցի հերթական դասը հյուսիսի սովորողների հետ։Դասարանը կրկին համալրվել է նոր սովորողներով,որոնք ընտրել են ոսկեգործություն առարկան։Սովորողների պրոգրեսսը ակնառու է,քանի որ նախորդ սերնդի սովորողները զուգահեռ նույն տարածքում են և հաջորդ փուլում արդեն իսկ իրականացնում են իրենց ստեղծագործական գաղափարները նոր եկած սովորողների համար անծանոթ նյութերով և գործիքներով։Որի ընթացքը ցույց է տալիս նոր սովորողներին իրենց գործողությունների,իմ աշխատանքի և պահանջների բովանդակությունը և շարունակելիությունը։Սովորողներին հասկանալի է դառնում,որ նաև իրենցից է կախված թե ինչ արդյունք կստացվի։ բնականաբար նման ուսուցման եղանակը առաջացնում է վստահություն արդյունքի հանդեպ և փոխադարձ կոնսոլիդացիա սովորողների միջև։

Ուղևորություն դեպի Արատես Մաս 2

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 2019 ամռանը տեղի ունեցած՝ քանդակի,ճարտարապետության և շրջակա միջավայրին նվիրված միջազգային ամենամյա փառատոնի ժամանակ կրթահամալիրի գլխավոր տնօրեն՝Տիար Աշոտ Բլեյանի և փառատոնի կազմակերպող  իմ ընկեր սկուլպտոր՝Վիգեն Ավետիսի կողմից բարցրաձայնվեցին այն գաղափարները,որ բացի այն,որ փառատոնը ունի ամառային սկիզբ այն գործելու է ամբողջ տարի։Եվ այդ գաղափարին համապատասխան հենց Արատեսում փետրվարի 3-7 տեղի ունեցավ ձնե քանդակի փառատոն,որի ոգեշնչմամբ իրականցացրեցինք հետևյալ ակցիան հենց իսկ այն երիտասարդների,ուսանողների,կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների նախաձեռնությամ և ինքնաարտահայտման ցանկությամբ։Երևույթը շատ խորհըրդանշական կապվեց <<Տյարնընդառաջ>> եկեղեցական տոնին և կրեց ծիսական բնույթ։Քանի որ մի խումբ ուսանողների կողմից կրթահամալիրի սովորողների օգնությամբ իրականացվեցին սկուլպտուրաներ։

Այրեցինք մեծ խարույկ ,որը խորհրդանշեց ձմեռվա ավարտը և բոլորի սրտերում մնաց այն ջերմության հիշողությունը,որը բերեց միասնական մասնակցային ստեղծագործական առորյան։Դա տեղի ունեցավ 15-ին մինչև արևամուտ։Բայց ծիսական շոուն դեռ ավարտված չէր և երկրորդ բացումը տեղի ունեցավ խավար ժամանակ,երբ վառվեց հինգ սկուլպտուրաների ուղիղ մեջտեղում կառուցված լուսավոր,հնգաթև աստղը,որը ցրելով խավարը բարձր լեռներում ուսավորեց մեր ոգիները հույս և ուժ  տալով ապագա ստեղծագործական սխրանքների համար։

Ստեղծագործական ուղևորություն Արատեսի դպրական կենտրոն

Փետրվարի 14-ին կրթահամալիրի Արևելյան դպրոցի ուսուցչական կազմի և սովորողների հետ միասին ուղևորվեցինք Արատեսի դպրական կենտրոն LOVEDOVESTUDIO-ի սթաֆֆի՝ մասնավորապես տարբեր արվեստագիտական ուսումնարանների ներկայացուցիչների հետ միասին մի ստեղծագործական ակցիա իրականացնելու։ Դա կապված էր փետրվարի 13-ին նշվող <<Տիարնընդառաջ>>-ի,<<տրնդեզի>> տոնի հետ,և ինչու ոչ սթաֆֆի ուսանողներից մեկի ծննդյան տարեդարձը նշելու ստեղծագործական ֆլեշմոբ-պերֆորմանս իրականացնելու։

Վաղ պատմական անցյալ ունեցող թերևս հեթանոսական շրջանից հայտնի <<տրնդեզի>>,այժմ արդեն մեր առաքելական եկեղեցու կողմից <<Տյարնընդառաջ>> դարձված տոնի նշմանը պատրաստվեցինք այսպես։

2020 Փետրվար

Միջին դպրոց

Ոսկեգործության ուսումնական ընթացքում առաջացավ հետաքրքիր տենդենց։Շատ <<Այլընտրանքային ունակություններ>> ունեցող սովորողներ սկսեցին հետաքրքրվել ոսկեգործություն ընտրության առարկայով։Նրանց ներկայությունը դասարանում ստեղծում է յուրահատուկ ինտեգրող մթնոլորտ։Հատկանշական է,որ տարբեր փուլերում գտնվող սովորողները փոխադարձ հետաքրքությամբ են տոգորված ինչպես նաև առողջ մրցակցության ոգով։

<<Այլընտրանքային ունակություններ>> ունեցող սովորողների ծնողների կողմից առաջացած հետաքրքրությունը պատահական չէ։Ոսկեգործությունը,որպես արհեստ,արվեստ ունի այն գունապնակը,որը ապահովում է նման սովորողների ավելի արագ ինտեգրումը իրենց հասակակիցների և ընդանրապես հասարակության հետ։

Մոտ ապագայում նախատեսում եմ հանդես գալ նոր ծրագրով և արտաժամյա դասընթացներ իրականացնել հատկապես <<Այլընտրանքային ունակություններ>> ունեցող սովորողների հետ։Արդեն իսկ հավաքվում է հաճախողների խումբ։

Ավագ Դպրոց

Զոդման ուսուցման գործընթացը կիրառական է նույնպես ավագ դպրոցում և այսօր համապատասխան տեխնոլոգիական Level-ում գտնվող  սովորողները կատարեցին իրենց առաջին փորձերը  զոդման հետ կապված։ Ստացան թե տեսկան թե պրակտիկ տեղեկություններ զոդման ընթացքում կիրառվող զոդանյութերի,գործիքների հարմարանքների և սարքերի վերաբերյալ։

Ավագ դպրոցի Մյուս սովորողները շարունակում են իրենց ընթացիկ աշխատանքները։Սակայն այսոր սկսեցինք կիրառել մի նոր մանկավարժական կրթական մեխանիզմ։Ինչի մասին է խոսքը? Բոլոր սովորողներից ստանում ենք և տեսագրում կարճ մեկնաբանություններ իրենց կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ,ինչի հետևանքով սովորողի մոտ մասնավոր պատասխանատվություն է առաջանաում թե ներկայում իրագործվող աշխատանքների իրագործման վերաբերյալ թե ապագայում հետևողական ինելու վերաբերյալ իրենց կողմից տրված նկարագրություններին։Իհարկե համապատասխան վերապահումներով,քանի որ գործ ունենք նոր կայացող անհատի հետ որին անհրաժեշտ է անընդհատ հմուտ ուղղորդողի և խորհրդատուի ՝ուսուցչի ներկայություն։

2020 Փետրվարը սկսում ենք՝ զոդումով

Սովորողների մի մասի հետ թևակոխեցինք նոր տեխնոլոգիական փուլ,երկար դիտումներից հետո ինչպես նաև տեսական բացատրությունների զուգակցմամբ։Օգտագործելով բարցրակարգ Ամերիկյան զոդման սարքեր,բարձրորակ զոդանյութ,ինչպես նաև օգնական գործիքներ։

Սկզբից խոտանված կիսապատրաստվածքը հարմար տեղամասից սղոցի օգնությամբ՝համապատասխան փորձ ունեցող սովորողները հատեցին այնուհետեվ հատման տեղամասերը մշակվեցին։Հաջորդ փուլում իրականացրեցին ֆլյուսապատման աշխատանքները և կատարում ենք արծաթյա զոդանյութով արծաթյա իրի զոդում։

Design a site like this with WordPress.com
Get started