17-ը փետրվարի երկուշաբթի է ։ )

Սակայն՝ լավ տրամադրությամբ և ոգեշնչված ստեղծագործական weekend-ով իրականացրեցի հերթական դասը հյուսիսի սովորողների հետ։Դասարանը կրկին համալրվել է նոր սովորողներով,որոնք ընտրել են ոսկեգործություն առարկան։Սովորողների պրոգրեսսը ակնառու է,քանի որ նախորդ սերնդի սովորողները զուգահեռ նույն տարածքում են և հաջորդ փուլում արդեն իսկ իրականացնում են իրենց ստեղծագործական գաղափարները նոր եկած սովորողների համար անծանոթ նյութերով և գործիքներով։Որի ընթացքը ցույց է տալիս նոր սովորողներին իրենց գործողությունների,իմ աշխատանքի և պահանջների բովանդակությունը և շարունակելիությունը։Սովորողներին հասկանալի է դառնում,որ նաև իրենցից է կախված թե ինչ արդյունք կստացվի։ բնականաբար նման ուսուցման եղանակը առաջացնում է վստահություն արդյունքի հանդեպ և փոխադարձ կոնսոլիդացիա սովորողների միջև։

Ուղևորություն դեպի Արատես Մաս 2

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 2019 ամռանը տեղի ունեցած՝ քանդակի,ճարտարապետության և շրջակա միջավայրին նվիրված միջազգային ամենամյա փառատոնի ժամանակ կրթահամալիրի գլխավոր տնօրեն՝Տիար Աշոտ Բլեյանի և փառատոնի կազմակերպող  իմ ընկեր սկուլպտոր՝Վիգեն Ավետիսի կողմից բարցրաձայնվեցին այն գաղափարները,որ բացի այն,որ փառատոնը ունի ամառային սկիզբ այն գործելու է ամբողջ տարի։Եվ այդ գաղափարին համապատասխան հենց Արատեսում փետրվարի 3-7 տեղի ունեցավ ձնե քանդակի փառատոն,որի ոգեշնչմամբ իրականցացրեցինք հետևյալ ակցիան հենց իսկ այն երիտասարդների,ուսանողների,կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների նախաձեռնությամ և ինքնաարտահայտման ցանկությամբ։Երևույթը շատ խորհըրդանշական կապվեց <<Տյարնընդառաջ>> եկեղեցական տոնին և կրեց ծիսական բնույթ։Քանի որ մի խումբ ուսանողների կողմից կրթահամալիրի սովորողների օգնությամբ իրականացվեցին սկուլպտուրաներ։

Այրեցինք մեծ խարույկ ,որը խորհրդանշեց ձմեռվա ավարտը և բոլորի սրտերում մնաց այն ջերմության հիշողությունը,որը բերեց միասնական մասնակցային ստեղծագործական առորյան։Դա տեղի ունեցավ 15-ին մինչև արևամուտ։Բայց ծիսական շոուն դեռ ավարտված չէր և երկրորդ բացումը տեղի ունեցավ խավար ժամանակ,երբ վառվեց հինգ սկուլպտուրաների ուղիղ մեջտեղում կառուցված լուսավոր,հնգաթև աստղը,որը ցրելով խավարը բարձր լեռներում ուսավորեց մեր ոգիները հույս և ուժ  տալով ապագա ստեղծագործական սխրանքների համար։

Ստեղծագործական ուղևորություն Արատեսի դպրական կենտրոն

Փետրվարի 14-ին կրթահամալիրի Արևելյան դպրոցի ուսուցչական կազմի և սովորողների հետ միասին ուղևորվեցինք Արատեսի դպրական կենտրոն LOVEDOVESTUDIO-ի սթաֆֆի՝ մասնավորապես տարբեր արվեստագիտական ուսումնարանների ներկայացուցիչների հետ միասին մի ստեղծագործական ակցիա իրականացնելու։ Դա կապված էր փետրվարի 13-ին նշվող <<Տիարնընդառաջ>>-ի,<<տրնդեզի>> տոնի հետ,և ինչու ոչ սթաֆֆի ուսանողներից մեկի ծննդյան տարեդարձը նշելու ստեղծագործական ֆլեշմոբ-պերֆորմանս իրականացնելու։

Վաղ պատմական անցյալ ունեցող թերևս հեթանոսական շրջանից հայտնի <<տրնդեզի>>,այժմ արդեն մեր առաքելական եկեղեցու կողմից <<Տյարնընդառաջ>> դարձված տոնի նշմանը պատրաստվեցինք այսպես։

Design a site like this with WordPress.com
Get started