Շատ կարևոր է այն,որ մթնոլորտը որտեղ տեղի է ունենում ուսումնական պրոցեսը:Այդ պատճառով այժմ աշխատանքներ ենք իրականացնում ավելի էսթետիիկ դարձնելու համար մեր ստուդիան, արվեստանոցը:Նաև մեծ կարևորություն եմ տալիս ՄՍԿՀ-ի ոգուն և սահմանված գաղափարախոսությանը համապատասխանող նաև արտաքին՝մեր շրջակա միջավայրի ներդաշնակ լինելուն:Ներդաշնակ ու էսթետիկապես հավասարակշռված,մտածված և ճիշտ ճարտարապետական հաշվարկներ լուծումներ ստացած արտաքին շրջակա միջավայրը :Համադրելով նույն չափանիշները ունեցող ներքին միջավայրին:Որը հագեցած է ժամանակակից էլեկտրոնային համակարգերով ու կառավարման գործիքներով,որոնքհմուտ ձեռքերում են:Նաև արհեստավորական գործիք սարքավորումներով որոնք ապահովում են աշխատանքային-ուսումնական որոշակի արհեստավարժ կուլտուրա:Համեմվում է համարյա միշտ հնչող,ըստ իրավիճակի՝դասական շեդեվռալ երաժշտությունը:
Նման մթնոլորտում բնական է կզարգանա բազմակողմանի զարգացած և էսթետիկապես հագեցած ստեղծագործող անհատականություն,որը պատրաստ է իրագործվել ցանկացած մասնագիտությամբ բարձրագույն մակարդակով:Անձամբ իմ մանկավարժական ամենակարևոր ֆունկցիան հենց դրանում է կայանում:
Շարունակությւոնը լինելու է ավելի ու ավելի հետաքրքիր և գեղեցիկ,բարի ու կրեատիվ անակնկալներով լի:Թե ուղիղ սովորողների,թե իրենց շրջապատի և ընտանիքների համար:
