Այսօր կրթահամալիրում տեղի ունեցած Սասնալանջ կամ Մհերի դուռ հեռավար հավաքից հետո մեկնարկեց Դավիթ Պետրոսյան և ընկերներ քանդակի փառատոնին մասնակցելու նախագիծը

Այսօր կրթահամալիրում տեղի ունեցած Սասնալանջ կամ Մհերի դուռ հեռավար հավաքից հետո մեկնարկեց Դավիթ Պետրոսյան և ընկերներ քանդակի փառատոնին մասնակցելու նախագիծը

1.Առաջարկվելու է կրեատիվ բովանդակությամբ ընդհանուր Սասնա Ծռերի էպոսի համատեքստում տարբեր ոճի քանդակային աշխատանքներ

2.Կերամիկական,խոշոր քանդակային և այլ գեղարվեստական տեխնիկաներով աշխատողներ։Թիմը բաղկացած ՝ մոտ 10 հոգուց,որոնք ֆիզիկապես թե իրենք անձամբ հանդես են գալու անհատական աշխատանքներովև թե հանդիսանալու են խորհրդատու կամ գլխավորող իրենցգեղարվեստական ուղղությունը ընտրած բոլոր ոսկեգործություն ընտրության սովորողների,ծնողների և ընտանիքների համարովքեր հետաքրքրված են նախապես կտեղեկացնենք մոտկա զարգացումների վերաբերյալ։Տեղեկատվությունը կհղվի անհատական և բլոգի միջոցով և բոլոր հետաքրքրվողներին։

1․Մոտակա օրերս տեղի կունենա տոտալ Zoom ակցիա։Բոլոր օգտատերերը,որոնք հանդիսանում են հեռավար սովորողներ միառժամանակ միացվելու են կոնկրետ նշված ժամի և ընդհանուր քննարկման արդյունքում կարող են նախընտրել իրենց հոգեհարազատ գեղարվետական արտահայտման տեխնիկան փառատոնին մասնակցելու նպատակով Տոտալ (համընդհանուր)

2.Ուղիղ եթերների միջոցով բոլոր օգտատերերը կտեղեկացվեն զարգացումների վերաբերյալ ինչպես նաև բոլոր նախագծային աշխատանքների ցուցադրությամ հենց սկզբնական փուլից։ Ողջունում ենք ոլորին ովքեր ցանկանում են միանալ մեր ընթացքին Սասնալանջ կամ Մհերի դուռ ստուդիա-լաբորատոր թիմին և թիմային նախագծին։

Հառավար հանդիպում ՌԴ-ի հետ

Ստուդիայի աշխատանքը նաև որպես օրինակ հեռավար հեռուստահաղորդման:Մեկ հատված կրթահամալիրից:Առաջի ցուցադրումից հետո առաջացան ՌԴ-ից հետաքրքրվողներ:Այստեղ կարող եք տեսնել իրենց մասնակցությամբ հեռավար հանդիպման մեկ հատված:

Ոսկեգործական արվեստանոց-ստուդիայի նորամուտ

Արվեստանոցը գործում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի կազմում։ Հասցեն՝ Րաֆֆու 69/1։

Նորամուտին մասնակցել, հետևել կարող եք ՖԲ հղումով։

Սկիզբը՝ ժամը 12։30։

Հետևողը, մասնակիցը իր հարցերը կարող է ուղղել առցանց հանդիպման էջում։

Ֆիզիկական միջավայրում մասնակիցները՝ քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիս,  ՌԴ նկարիչների միության անդամ գրաֆիկ, մանրանկարիչ Լյուսի Լիսովսկայա,  ՀՊՃՀ դոցենտ տ.գ.թ. Հարություն Ֆահրադյան, էլեկտրոնային ոսկեգործության առաջատար մասնագետ։

Ներկայացնում է արվեստանոցի ղեկավար Դավիթ Պետրոսյանը։

Ծրագրում՝

  • Արվեստանոցի նորացված միջավայրը։
  • Լյուսի Լիսովսկայայի գծանկարների «АФРО» հավաքածուն. քննարկում արվեստագիտության թեմայով։
  • Հարություն Ֆահրադյան. ցուցադրություն-վարպետ պարապմունք «Ռինոցերոզ», «Մատրիքս» և «Զեթ բրաշ» եռածավալ ծրագրեր։
  • Դավիթ Պետրոսյան. մասնագիտական զարգացման հետագիծ։
  • Արվեստանոցի գործունեությունը 2020թ. գարնանային ընտանեկան դպրոցներում.
    Հյուսիսային դպրոցի սովորողներ Կատրին Ղարիբյանի, Սարո, Սերո Ղարագուլյանների ընտանեկան դպրոցը։

Ընտանեկան Դպրոց

Այսօր ուզում ենք ներկայացնել հեռավար ուսուցման ընթացքում իրականացված <<Ընտանեկան Դպրոց>> նախագծի հետ կապված աշխատանքները:Որոշ ժամանակ անց դիտորդին կներկայացնենք արդեն իսկ ավարտուն արտ-օբյեկտները,որոնց իրականացման ժամանակ թե հեռավար դասընթացի ընթացքում թե ուսուցչի կողմից ընթացիկ դասընթացից դուրս խորհրդատվության արդյունքում մասնակից են լինում թե ծնողները թե նույնիսկ ընտանիքի մյուս անդամները՝գերդասատանի ներկայացուցիչ,կրտսեր — քույր,եղբայր,ավագ — պապիկ:

Design a site like this with WordPress.com
Get started