Ոսկեգործական լաբորատորիան որպես մասնակից «Սասնա ծռեր» փառատոնին

  Փառատոնի հենց սկզբից Վիգեն Ավետիսի կողմից բարձրաձայնվում էր էպոսին բնորոշ, ժամանակին բնորոշ զարդերի առաջացման վերաբերյալ գաղափարը: Դա նաև ամրապնդվում է տիար Աշոտ Բլեյանի կողմից հատուկ հետաքրքրվածությամբ ոսկեգործական ընտրությամբ սովորողների արդյունքների վերաբերյալ: Այդ իսկ պատճառով ունենալով արդեն իսկ ձևակերպված նախագծային մտքեր ինչպես նաև ոսկեգործական ճամբարին մասնակից սովորողների առկայություն՝ շատ լավ բան ստացվեց:

   Նախապես ուսումնասիրելով փառատոնի շրջանակներում սպասվող բեմականացման մասնակիցների և նրանց հագուստի դիզայնի վերաբերյալ ինֆորմացիան նախագծվեց տարբեր սազական ոճի օրտոդոքս, էպոսի նբկարագրությունների ժամանակաշրջանին բնորոշ, էթնիկական և էսթետիկական հետաքրքիր իրերի առաջացման նախագիծը:

   Հատկանշական է որ նշված էսքիզների ուսումնասիրություններից հետո բոլոր հետաքրքրված սովորողները վերջնական իրերը պատկերացրեցին իրենց ավելի հասանելի տեխնոլոգիական իրագործման դաշտում կատարված և դրա արդյունքում կրթահամլիրի տարբեր դպրոցների՝ Հյուսիս, Արևելք, Արևմուտք, Միջին մասնակցությամբ առաջացան արույրից և բնական քարերի առկայությամբ արտ-օբյեկտներ, զարդեր:

   Բոլոր սովորղները, որոնք մասնակից էին պատրաստմանը ծանոթացան և կիրառեցին իրերի ստացման ժամանակ նոր հմտություններ, որոնք կապված են նորաստեղծ գազ-թթվածնային համակարգի կիրառման հետ:

«Սասնա ծռեր» փառատոնային շաբաթվա եզրափակում

  Հատկանշական է որ կրթահամալիրի ոգուն համապատասխան և Սասնա ծռեր քանդակի փառատոնին համահունչ իրականացվում են ստեղծագործական աշխատանքներ կրթահամալիրի տարբեր հարթակներում:

   Մասնավորապես Լևոն Հարությունյանի կողմից ամենօրյա օգնական աշխատանք է իրականացվում «Սասնալանջի» ստորոտում տեղադրվելիք արձանի հիմքի փորման, մետաղական ամրաններից կառուցվածքի կայացման համար:

  Աշխատանքը դրանով չի սահմանափակվում: Քանի որ կրթահամլիրի տարբեր դպրոցներից ուսուցիչներ, սովորողները և ընտանեկան դպրոցի ներկայացուցիչներ ամեն օր հաճախում են նաև Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի հարթակ: Իրենց հետ ստեղծագործական խորհրդատվություն են անցկացնում և օգնում են ուսուցչի օգնական Լևոնը Հարությունյան և ուսանող քանդակագործ բաց փաառատոնի մասնակից, կամավոր ոգեշնչված Արմինե Ավետիսյանը:

   Արվեստի դպրոցի, «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցի փառատոնային առօրյայի ակնառու ցուցադրությունները կարող եք տեսնել հետևյալ ուղիղ եթերները դիտելիս:

  Չենք մոռանում կարևոր ամառային ճամբարի, ոսկեգործական ճամբարի նախագծային-տեխնոլոգիական, մասնակցային ու ընտանեկան գործունեությունը:

   Պահ է լինում երբ ոսկեգործական լաբորատորիայի դազգահների առջև ազատ տեղ չի լինում: Իրականացվեց նաև վարպետ-դասեր նորեկ հետաքրքրվածների հետ:

Սասնա Ծռեր քանդակի փառատոնին համահունչ

Քանդակի փառատոնին ակտիվ մասնակցությունից բացի գործում է նաև ոսկեգործական ամառային ճամբարը.Այսօրվա հերթական ճամբարային հանդիպմանը ազատ տեղ չկար.Կրտսեր:Հյուսիսային,Արևելյան՝նաև միջին դպրոցի սովորղների հերթական պլանային այցելություններ

Իրականացվեց նաև վարպետ դաս այն սովորողների համար,որոնք ուրիշ ընտրության դասընթացներից ներկա էին ոսկեգործական ճամբարին. Սկսել են ավելանալ ծնողների այցելությունները.Կրթահամալրի սվորողների կողմից մղումը և հետաքրքրությունը ոսկեգործական ճամբարի նկատմամաբ սկսել է գրավել նաև ծնողների ուշադրությունը:Ոսկեգործական լաբորատորիայի կողմից ազդարարման արդյունքում <<Սասնա Ծռեր>> քանդակի փառատոնին ինչպես նաև ամենօրյա ամառային ճամաբարին և մյուս նախագծերին մասնակից լինելու ցանկությունը ավելի իրական է դառնում և շատանում հենց Ընտանեկան Դպրոցների առաջացմամբ և մասնակցությամբ:

Աշխուժությունը առկա է ոչ միայն ոսկեգործկան լաբորատորիայում այլ; նաև Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի արտասահման հարթակում.Այսօր նաև այցելուների և մասնակիցների պակաս չկար.Ներկա լինելով երկու տեղամասում,փփոխարինելով Ալիսային արտասահմանում հնարավորինս պատշաճ և հետևողականորեն կազմակերպվում են աշխատանքները՝իմ օգնականներ,քանդակի փառատոնի մասնակիցներ՝Լևոն Հարությունյանի և Արմինե Ավետիսյանի կողմից մասնավորապես սովորողների կողմից իրականացված որմնապատկերից այսօր պատրաստվեց գիպսե գաղափար.

Փառատոնային Երկուշաբթի

Այսօր առավոտվանից կրթահամալիրում փառատոնային եռուզեռ է մասնավորապես  Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում բազում այցելություններ կային.Քանդակագործությոամբ զբաղվելլու և ստեղծագործելու <<Սասնա Ծռեր>> ազատ ստեղծագործական փառատոնին մասնակցելու գալիս են Արևելյան,Արևմտյան և Հյուսիսային դպրոցներից սովորողներ  և ուսուցիչներ.

Քանդակի հարթակում աշխատանքը ավարտելուց հետո բոլոր մասնակիցներով շարժվեցինք կրթահամալիրի տարածքով Արևելյան դպրոցով դեպի Մայր Դպրոցի պուրակ.Այնտեղ սովորողներից ցանկացողները մասնակից եղան դարբնագործական վարպետ դասի.

ԲԲացի <<Սասանա Ծռեր>> փառատոնային գործընթացին մասնակից լինելու հարկ է հիշենք,որ Ոսկեգործական լաբորատորիայում գործում է ամառային ճամբար,որին մասնակից են լինում  բացի սովորողներից տարբեր դպրոցների նաև կայացող ընտանեկան դպրոցներից ծնողներ.

Ստեղծագործական Եռուզեռ <> քանդակի դպրոցի <> հարթակում։

Այսօր առավոտյան վաղ ժամից սկսած ես և Լևոնը Հարությունյան զբաղված էինք «Սասնա Ծռեր» քանդակի փառատոնի առօրյա հոգսերով։ Լևոնը ժամը յոթին արդեն հանդիպել էր քանդակագործ Գրիգորին, որին օգնում է «Սասնալանջի» ստորոտում Գրիգորի քանդակի համար հիմք ձևավորելուն։ Ավելի ուշ միացան Արևմտյան դպրոցի՝ քանդակի փառատոնի մասնակիցները, որոնք ներկայացան կրտսեր դպրոցի սովորողների և ուսուցիչների կազմով։ Բոլորը սկսեցին ստեղծագործել քննարկել և խորհրդակցել ավելի հնաբնակների հետ, որոնց մեջ է, բացի Լևոնից, նաև քանդակագործ՝ «Սասնա Ծռեր» քանդակի փառատոնի մասնակից՝ Արմինե Ավետիսյանը։

Սասնա Ծռեր Քանդակի Փառատոնի,ամառային ոսկեգործական ճամարի,ոսկեգործական ստուգատեսի ազդարար

Բլոգում տեղադրված տարեկան հաշվետվության,ամառային ճամբարի նախագծին և Սասնա Ծռեր Քանդակի Փառատոնի համատեքստում առաջարկված և իրագործվող նախագծերի վերաբերյա՝ նախապես հայտարարված Global Zoom ակցիան տեղի ունեցավ այսօր։Ակցիային մասնակցեցին բոլոր դպրոցների ոսկեգործական ընտրությամբ սովորողները որոնք և որոնց ծնողներին նախապես տեղեկացվել էր։Հեռավար հանդիպումը ցուցադրվեց նաև Ֆեյսբուքյան խմբի ուղիղ եթերում ,որին մասնակցում էին հեռավար դասերի ընթացքում մասնակից սովորողների մեծ մասը։

Ընթացքում ազդարարվեց հետևյալի մասին Վիգեն Ավետիսի նախաձեռնությամբ Քանդակի Դպրոցի կողմից իրագործվող քանդակագործության հավաքի,ժամկետների բովանդակության և ազատ մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։Ողջունվեց ոչ միայն սովորողների անձնական ըստ համապատասխան կարգի ֆիզիկական մասնակցությունը այլ նաև իրենց կողմից կազմակերպված Ընտանեկան Դպրոցների մասնակցության փաստը։

Տեղեկացվեց նաև,որ արդեն իսկ գործում է սահմանաափակ խմբերի համար նախատեսված ըստ պատշաճ կարգի կազմակերպված ֆիզիկական ներկայությունը ոսկեգործական,ստեղծագործական,աշխատանքային ճամբարին։Բարձրաձայնվեց նաև Սասնա Ծռեր Քանդակի Փառատոնի Ժամանակ Թատերական Բեմադրության դերակատարների ոսկեգործական իրերով զարդահարդարման նախագծի մասին։Որին կարող են միանալ ցանկացած ֆորմատով։

Հայտարարվեց նաև բոլոր սովորողներին որոնք #հակաթագավարակ ֆլեշմոբի ժամանակ դարձել էին առաքման մասնակից և առաքման արդյունքում ոսկոգործական մոմե աշխատանքներով մասնակցել են հեռավար դասերին կարող են ստուգատեսին մասնակից դառնան,հասցնեն իրենց աշխատանքները ավարտին,թողնեն ի պահ լաբորատորիայում որպեսզի կատարվի բրոնզե ձուլում։ Այս գործողության տրամաբանական շարունակություն ենք ապահովում նախորդ ուստարվա ընթացքում իրագործած նախագծի արդյունքներին։ինչպես նաև տեղեկացվե ,ոսկեգործական դասընթացներ ընտրողներին 2020-2021 ուսումնական տարվա համար նոր տեխնոլոգիական շարունակություն ունենալու վերաբերյալ։

Ընտանեկան Դպրոց

   Ընտանեկան դպրոցի ակնառու արտահայտում տեղի է ունենում, երբ ոսկեգործական ընտրությամբ սովորողը ոգեշնչված իր աշխատանքներով և այն ուշադիր արհեստավարժ վերաբերմունքով, որը որ ապահովում է մեր ՄՍԿՀ-ի ուսուցչական կազմով սկսում է փոխանցել իր ոգեշնչումը իր ընտանիքին: Դարձնելով նույնպես Սեբաստացի: Ի դեմս հյուսիսային պարտեզ-դպրոցի աշակերտ Սարո, Սերո Կարագյուլլյանների: Իրենց հայրիկը՝ Սեպուհը ոսկերիչ է: Տեսնելով իր որդիների հեռավար դասերը սկսեց նույն ոճով տանը զբաղվել ընտանեկան դպրությամբ:

  Այնուհետև այցելեցին ամբողջ ընտանիքով ոսկեգործական լաբորատորիա: Ներկայացրեցին իրենց կողմից ստեղծված իրերը, կատարվեց քննարկում պահպանելով հակահամաճարագային պատշաճ կարգը:

  Նույն ոգեշնչմամբ առաջնորդվելով հյուսիսային պարտեզ-դպրոցի սովորող Կատրին Ղարիբյանը տանը կազմակերպեց ընտանեկան բեմականացում, ցուցադրություն իր կրթսեր եղբոր և քույրիկի հետ միասին, որտեղ երևաց իր կողմից պատրաստված մոմե արձանիկը:

   Եվ դրանից հետո ընթարձակված ընտանեկան կազմով, որտեղ ներկա էր կրթսեր երեխաները, ծնողները և պապիկը այցելեցին ոսկեգործական լաբորատորիա ստեղծագործական-տեխնոլոգիական քննարկում, դիտարկում իրականացնելու:   Ընտանեկան դպրոցի հաջորդ մասնակիցը  նույնպես հյուսիսի սովորողներից է Ռոբերտ Գևորգյանը: Հեռավար խորհրդատվություններից հետո տեղի ունեցավ մի քանի այցելություն իր հայրիկի ՝ Տիգրանի հետ: Բացի էսթետիկական քննարկումից նաև ցուցադրություն և չափագրում: Քանի որ ոսկեգործական չափսերի արձանիկը պահանջում էր կատարման համար հավելյալ հումք, այն հատկացվեց, որպեսզի իրը դառնա լիարժեք:

Ամառային Ճամբարի կազմակերպում

   4-րդ կրթական շրջանը սկսված է: Դրան համապատասխան նախորդ ամառը տեղի ունեցած փորձը հաշվի առնելով այս տարի էլ կարելի է ասել ինքնաբուխ ամառային ճամբարը արդեն գործում է: Դա նշանակում է, որ մինչև այսօր այն սովորողները որոնք մասնավոր մոտիվացմամբ ցանկություն ունեին գալու և իրենց աշխատանքները շարունակելու ֆիզիկական մթնոլորտում՝ գալիս են: Բացի այդ կան սովորողներ կրթսերներից, մասնավորապես Ռոբերտ Գևորգյանը իր հոր`Տիգրանի հետ, հյուսիսային դպրոցից: Սարո, Սերո Կարագուլլյանները իրենց հայրիկի`Սեպուհի հետ, նույնպես հյուսիսային դպրոցից հաճախում են ոսկեգործական ամառային ճամբար: Իհարկե անվտանգության պատշաճ կարգը պահպանելով: Նաև միջին և ավագ դպրոցից: Ճամբարին մասնակից են նաև կրթահամալիրի ուսուցչական կազմից պարուսուց Սիդոռան Անաստասիան, քանդակի դպրոցի ուսուցիչ և հաստիքով իմ օգնական Հարությունյան Լևոնը: Եվ ամենակարևորը ընտանեկան դպրոցից բացի ճամբարին մասնակցում են այլ համաքաղաքացիներ, ուսանողներ, որոնք անուններն են`

  1. Արմինե Ավետիսյան Թերլեմեզյան քանդակ ծնված 2001թ  ք.  Երևան
  2. Աշոտ Հարությունյան Թերլեմեզյան քանդակ ծնված 2001թ ք. Սևան
  3. Էվրիկ Խուրշուդյան Մանկավարժական ռեժիսյուռա ծնված 1997թ ք. Երևան
  4. Տիրուհի Տոնոյան Հումանիտար քոլեջ տուրիզմ ծնված 2001թ ք. Երևան
  5. Զարուհի Թովմասյան Թերլեմեզյան կեռամիկա ծնված 2001թ. ք. Երևան
  6. Անի Իվանյան Թերլեմեզյան դիզայն ծնված 2001թ. ք. Չարենցավան
  7. Մերի Լոռեցյան ԵՊՀ փիլիսոփայություն ծնված 2000թ. ք. Երևան
  8. Կառլեն Վարդերեսյան նկարիչ ծնված 1994թ.  ք. Գյումրի
  9. Մամիկոն Վարդեսեսյան նկարիչ ծնված 1992թ. ք. Գյումրի

  Խոսքը գնում էր մինչև այժմ գործունեության վերաբերյալ:

  Այսօր՝ 17.06.2020 սկիզբ դրվեց ամառային ճամբարի նորացմանը: Ոսկեգործական ընտրությամբ սովորողներին անհատապես զանգի միջոցով տեղեկացվեց վաղը տեղի ունեղոց ակցիայի վերաբերյալ: 18.06ին հինգշաբթի օրը ժամը 11:00ին տեղի կունենա «Գլոբալ ZOOM» ակցիան, որը կուղեկցվի Ֆբ խմբից ուղիղ եթերով: Նպատակը այն է որ բոլոր սովորողները, որոնց հետ անցկացվում էր դասընթացներ հեռավար տեղեկացավեն Սասնա ծռեր փառատոնի մասնակցելու հնարավորության վերաբերյալ:

  Մյուս նպատակը կայանում է նրանում, որպեսզի կազմակերպվի ստուգատես-ցուցադրություն իրենց կողմից հեռավար դասընթացների ընթացքում ստեղծված արտ օբյեկտների:

   Սասնա ծռեր փառատոնին մասնակցելու թմային նախագծի մեջ նշված է   ամառային ճամբարի իրագործման վերաբերյալ ԱՐԱՏԵՍՈՒՄ և Սևանում ԺԱՅՌՈՒՄ: Եվ այդ բոլորի մասնակցության հնարավորությունը ընտանեկան դպրոցների և ցանկացած հետաքրքրված մարդկանց ապահովման:

  Ոսկեգործական մասով ամառային ճամբարի ժամանակ Սասնա ծռեր քանդակի փառատոնին մասնակից լինելու նպատակով արդեն իսկ կատարվում են նախագծային, հաշվարկային աշխատանքներ կրթահամալիրում կազմակերպվող բեմական հանդեսի կերպարների համար նախատեսված զարդերի ստեղծման և արտադրման նպատակով: Իրագործման ժամանակ զարդերի պատրաստման ընթացքին մասնակցելու են բոլոր այն մասնակիցները որոնք նշվեցին նախորդ խոսքում: Էսթետիկական մասը դիզայնի հետ կապված համադրությունները կերպարներին՝ Ծովինար 1, Ծովինար 2, Սանասար, Բաղդասար, Դավիթ, Դեղձուն-Ծամ… Դավիթ Սասունցի իրենց հագուստին համապատասխան կատարվում են     թաթերական նախագծին համապատասխան

Հաշվետվություն

Ուսումնական տարվա 3 շրջանների ընթացքում իրականացվող նախագծերը, որոնք իրագործվեցին կրթսեր միջին և ավագ դպրոցների հետ: Համապատասխանաբար ստեղծագործական շախմատը, ազատ ստեղծագործական իրերը և կոնկրետ ֆանտազիական ոսկերչական իրերի պռոեկտները շարունակվում են և ավարտի են հասցվում 4-րդ կրթական շրջանում։

  1.  Բոլոր սովորողները գալով ոսկեգործական լաբորատորիա, սկսեցին ծանոթանալ էսթետիկայի հետ կապված գիտելիքներին այնուհետև հիմնական այն տեխնոլոգիաներին որոնք կիրառվում են ոսկերծության մեջ, կիրառելով այդ հմտությունները առաջացել են կոնկրետ արտ օբյեկտներ
  2.  Ոսկեգործության ընտրության սովորողների մոտ զարգացնում եմ հետևյալ մոտեցումները: Ոչ միայն ներքին կազմակերպման և հետևողականության այլև իրենց շրջապատող գույքի, գործիքների և ամենակարևորը իրենց շրջապատող շրջակա միջավայրի հոգատար վերաբերմունքի և խնամքի կարիք ունեցող ինտերիերի կամ էքստերիերի պատշաճ խնամքի կազմակերպման հետ կապված:
  •  Ոսկեգործական լաբորատորիաի էքստերիերի, ինտերիերի, նոր գույքով հագեցմամբ՝ մասնավորապես տարբեր աշխատանքային, նախագծային հարմարեցման ու տեխնիկական ժամանակակից միջոցներով  լաբորատորիան բաժանվեց 2 մասի: Էսթետիկական նախագծային ձախ մասը և աշխատանքային տեխնոլոգիական աջ մասը:
  • Համավարաքի ընթավքում ավարտի հասցվեց լաբորատորիաի մեդիա հարթակի համար նախատեսված տաղավարի վերանորոգումը, որը կատարվեց իմ, օգնական Լևոն Հարությունյանի և ավագ դպրոցի սովորողներից շատերի մասնակցությամբ:
  • Այնուհետև իրագործվեց հակաթագավարակ (ֆլեշմոբը) նախագիծը, որի ժամանակ բոլոր այն սովորողները որոնք աշխատում էին ոսկեգործական մոդելաին մոմով, ստացան իրենց աշխատանքները աղտահանված և պատշաճ ձևով հենց իրենց հասցեներում, տներում: Իրականացվեց առաքում 40 հասցեներով, որից հետո կազմակերպվեց համացանցային ուսուցում ZOOM ծրագրով:

Փլեյլիստ

  • Նախապատրաստվեց և իրագործվեց ոսկեգործական լաբորատորիաի մեդիա բացումը մայիսի 7ին: Դրա ժամանական կազմակերպվեց պրեզենտացիա և հաղորդում-ուղիղ եթեր, որին հրավիրված էին ռուսաստանցի նկարչուհի Լյուսի Լիսովսկայան`ռուսաստանի նկարիչների միության անդամ, որը ցուցադրեց իր աֆրիկյան հավաքածուի նկարները: Նաև հրավիրված էր էլեկտրոնային ոսկեգործության բնագավառում, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՊՃՀ-ի դոցենտ Հարություն Վահրադյանը, որը ներկայացրեց այդ բնագավառը:
  • Մայիսի 25ից սկսած, 4-րդ կրթական շրջանը սկսեցինք մոտակա ամենամյա քանդակի փառատոնին պատրաստման ընթացքով: Ներգրավեցի տարբեր ուսումնարան, բուհերից ուսանողներ և շրջանավարտներ, թվով 10 հոգի: Որոնց հետ սկսվեցին քննարկումներ ապագա քանդակի սիմպոզիումին պատշաճ նախապատրաստվելու նպատակով: Դրա արդյունքում մինչև հունիսի 15ը ձևավորվեց նախստեղծագործական առողջ թիմ և համապատասխանաբար 6 էսքիզ իրեն համապատասխան նյութածախսով և հայտերով: Այդ կատարված աշխատանքի հիման վրա ստեղծվեց նախագիծ, որը  ներկայացված է Սասնա ծռեր փառատոնին:

Նախագիծ

Սասնա Ծռեր Ստեղծագործական հավաքի,քանդակի փառատոնիմասն ՆԱԽԱԳԻԾ

«Սասնա ծռեր» ստեղծագործական փառատոնի մասնակցության նախագիծ ոսկեգործական լաբորատորիայի թիմի կողմից.

 1.Հաշվի առնելով փառատոնի անվանումը և գաղափարական հիմքը՝ ստեղծագործող խմբի վերլուծությունների արդյունքում առաջացավ նորացված բանավոր խոսք՝ կապված «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսի հետ: Դիտարկելով «Սասնա ծռեր» էպոսը որպես Աստվածաշնչի Հին Կտակարանի անալոգիա՝ ծագեց- առաջացավ բանաստեղծական բանավոր խոսք,որը արտահայտել է Արևմտյան և Արևելյան Հայաստանների տարբեր մարզերի բարբառային խոսելաոճը, որի միջոցով էլ ստեղծվեցին նոր և հանդուգն կերպարներ,որոնք լրացնում են «Նոր Կտակարանի» տեսլականը. այն անվանվեց «Դավթապատում»: Ստեղծագործության առաջին գլուխներից վերծանվում են հետևյալ հերոսները.  «Աշող» ՝գերագույն դիտորդը, «Շողեր» ՝ դիտորդի խոսքը խմբագրողը և հասցնողը ( այլաբանորեն Սուրբ ոգին), «Դավիթները» ` որպես բազմակերպար հերոս, «Զվարթները»  և այլն: 

Մայիսի 25 –ից սկսած՝ այսինքն չորրորդ կրթական շրջանից սկսած, ոսկեգործական լաբորատորիայում ընթանում են ինտենսիվ նախապատրաստական և նախագծային աշխատանքներ: Ոսկեգործական լաբորատորիայի թիմով (թիմը բաղկացած է հանրապետության տարբեր ուսումնարան-բուհերի ուսանողներից և ավարտած մասնագետներից, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր մարզերը՝ Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ) կատարել ենք քննարկումներ և վերլուծություններ «Սասնա ծռեր» էպոսի և «Դավթապատում» բանավոր խոսքի վերաբերյալ,որի արդյունքում առաջացել են հինգ ֆիզիկական փոքրածավալ արտ-օբյեկտներ:

2.Նախագծի բաղադրիչներ

Ա) Քանդակ քարից (տուֆ)
Բ) Քանդակ գունավոր բետոնից
Գ) Գրաֆիտի. իրականացման վայրը՝ սկզբի հատվածը Արևելյան դպրոցի հյուսիսային մուտքի աջ և ձախ պատերը, շարունակությունը՝ գլխավոր պատկեր Սասնալանջի վերևի հատվածի երկայնքով ձգվող պատին: 

3.Նախագծի իրականացման վայրը

Ա) Սասնալանջում տեղադրվող արձաններ. մոտավոր չափերը, բարձրությունը՝  2-3մ, նյութը՝  գունավոր բետոն:

Բ) Մայր դպրոցի պուրակում տեղադրվող արձաններ. մոտավոր չափերը, բարձրությունը՝ 2.5 մ, նյութը՝ գունավոր բետոն, գործառույթը՝ ծորացող շատրվան: Դպրոցի պուրակ

Գ) Արևելյան դպրոցի հյուսիսային մուտք

4:Գրաֆիտի նախնական էսքիզ

5.Կատարողներ
Երևան
1.Լևոն Հարությունյան – Թերլեմեզյան,ՄՍԿՀ,քանդակագործ,նյութը՝ տուֆ,գունավոր բետոն,երեք էսքիզ
Օգնական՝ Շահեն Հարությունյան – Թերլեմեզյան,քանդակագործ
2.Արմինե Ավետիսյան – Թերլեմեզյան,քանդակագործ,երկու էսքիզ,նյութը՝ գունավոր բետոն
Օգնական Էվրիկ Խուրշուդյան – Մանկավարժական,ռեժիսոր
Գեղարքունիքի մարզ

3.Աշոտ Հարությունյան – Թերլեմեզյան,քանդակագործ, մեկ էսքիզ,նյութը՝ բետոն
Օգնական՝ Տիրուհի Տոնոյան – Ճարտարապետական, գրաֆիկ դիզայներ
Շիրակի մարզ
4.Կառլեն Վարդերեսյան – Գյումրու ԱԱ, գրաֆիտի դիզայներ
5.Մամիկոն Վարդերեսյան – Գյումրու ԱԱ, գրաֆիտի դիզայներ
Օգնական՝ Վարազդատ Մկոյան – Գյումրու ԱԱ
Կոտայքի մարզ
6.Անի Իվանյան – Գեղարվեստի Ակադեմիա,դիզայներ

6.Ժամկետներ

Սկիզբ՝ հունիսի 15:

Ավարտ՝ աշխատանքների յուրահատկությունը հաշվի առնելով ՝ավարտը սեպտեմբերի 1-ին:

7.Հումք,նյութ,նյութածախս

Նախագծում ներառնված բոլոր աշխատանքների վերաբերյալ կատարված է նախահաշվարկ:

8.Կացարան,սնունդ

Գրաֆիտիի աշխատանքի ծավալուն լինելու պատճառով ՝մասնակցելու է ամբողջ թիմը:Աշխատանքներն իրականացվելու են առավոտյան և երեկոյան՝ մինչև ուշ ժամ, որպեսզի խուսափեն արևահարվելուց: Այդ պատճառով՝ կարևոր է Շիրակի  և Գեղարքունիքի մարզերի մասնակիցներին ապահովել կացարանով:

9.Կրթահամալրի սովորողների և ընտանեկան դպրոցների մասնակցություն

Փառատոնի պաշտոնական բացումից անմիջապես հետո տեղի է ունենալու <<գլոբալ Zoom ֆլեշմոբը>>, որի ընթացքում ոսկեգործական ընտրությամբ խմբի  սովորողներին ներկայացվելու է նախագիծը:

10.Սասնա ծռեր փառատոնի աշխարհագրություն

Նախատեսվում է. 

Ա) Հունիսի 15-ից  սկսել քանդակները ստեղծման և կրթահամալիրի նշված վայրերում տեղադրման աշխատանքները: 

Բ) Հուլիսի 10-ից մինչև հուլիսի 20-ը Արատեսում իրականացնել ճամբար-հավաք,մասնավորապես՝ թեմատիկ բետոնե էսքիզների ցուցադրություն քարանձավում:  

Գ) Հուլիսի 25-ից օգոստոսի 10-ը իրականացնել ճամբար-նախագիծ Սևանի Ժայռ լողափում, որը  կանվանվի <<mskH2>> <<ՋՐԱԾԻՆ>>: Կստեղծվեն տեղի բնական քարերի օգտագործմամբ և հատուկ բետոնից ձուլված թեմատիկ քանդակներ՝ անմիջապես ջրից դուրս եկող:

Դ) Օգոստոսի 15-ից սկսած ավարտական վիճակի հասցնել կրթահամալիրի տարածքի մեծածավալ արձանները՝ պատրաստվելով սեպտեմբերի չորսին նախատեսվող շքերթ-տոնակատարությանը:

11.Կրթահամալիրում,Արատեսում,Ժայռում նախատեսված նախագծերի իրականացման ժամանակ իրագործվելու է սերտ համագործակցություն բոլոր դպրոցների ուսուսչական կազմի,սովորողների, ծնողների և ընտանեկան դպրոցների հետ: Նաև գործելու են ամառային ճամբարներ բոլոր նշված վայրերում: Այդ ամենը կատարվելու է և՛ ֆիզիկական միջավայրում, և՛ հեռավար կերպով: 

12.Լրացնող նախագծեր

Փառատոնի ավարտին նախատեսվում է ժամանակակից- ազգային-ժողովրդական-ռոք համերգ: Այժմ տեղի են ունենում նախնական ստեղծագործական քննարկումներ և բանակցություն <<Էմպիրեյ>> հանրահայտ ռոք խմբի ղեկավարության և կատարողների հետ: 

Design a site like this with WordPress.com
Get started