Ուսումնական տարվա 3 շրջանների ընթացքում իրականացվող նախագծերը, որոնք իրագործվեցին կրթսեր միջին և ավագ դպրոցների հետ: Համապատասխանաբար ստեղծագործական շախմատը, ազատ ստեղծագործական իրերը և կոնկրետ ֆանտազիական ոսկերչական իրերի պռոեկտները շարունակվում են և ավարտի են հասցվում 4-րդ կրթական շրջանում։
- Բոլոր սովորողները գալով ոսկեգործական լաբորատորիա, սկսեցին ծանոթանալ էսթետիկայի հետ կապված գիտելիքներին այնուհետև հիմնական այն տեխնոլոգիաներին որոնք կիրառվում են ոսկերծության մեջ, կիրառելով այդ հմտությունները առաջացել են կոնկրետ արտ օբյեկտներ
- Ոսկեգործության ընտրության սովորողների մոտ զարգացնում եմ հետևյալ մոտեցումները: Ոչ միայն ներքին կազմակերպման և հետևողականության այլև իրենց շրջապատող գույքի, գործիքների և ամենակարևորը իրենց շրջապատող շրջակա միջավայրի հոգատար վերաբերմունքի և խնամքի կարիք ունեցող ինտերիերի կամ էքստերիերի պատշաճ խնամքի կազմակերպման հետ կապված:
- Ոսկեգործական լաբորատորիաի էքստերիերի, ինտերիերի, նոր գույքով հագեցմամբ՝ մասնավորապես տարբեր աշխատանքային, նախագծային հարմարեցման ու տեխնիկական ժամանակակից միջոցներով լաբորատորիան բաժանվեց 2 մասի: Էսթետիկական նախագծային ձախ մասը և աշխատանքային տեխնոլոգիական աջ մասը:
- Համավարաքի ընթավքում ավարտի հասցվեց լաբորատորիաի մեդիա հարթակի համար նախատեսված տաղավարի վերանորոգումը, որը կատարվեց իմ, օգնական Լևոն Հարությունյանի և ավագ դպրոցի սովորողներից շատերի մասնակցությամբ:
- Այնուհետև իրագործվեց հակաթագավարակ (ֆլեշմոբը) նախագիծը, որի ժամանակ բոլոր այն սովորողները որոնք աշխատում էին ոսկեգործական մոդելաին մոմով, ստացան իրենց աշխատանքները աղտահանված և պատշաճ ձևով հենց իրենց հասցեներում, տներում: Իրականացվեց առաքում 40 հասցեներով, որից հետո կազմակերպվեց համացանցային ուսուցում ZOOM ծրագրով:
- Նախապատրաստվեց և իրագործվեց ոսկեգործական լաբորատորիաի մեդիա բացումը մայիսի 7ին: Դրա ժամանական կազմակերպվեց պրեզենտացիա և հաղորդում-ուղիղ եթեր, որին հրավիրված էին ռուսաստանցի նկարչուհի Լյուսի Լիսովսկայան`ռուսաստանի նկարիչների միության անդամ, որը ցուցադրեց իր աֆրիկյան հավաքածուի նկարները: Նաև հրավիրված էր էլեկտրոնային ոսկեգործության բնագավառում, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՊՃՀ-ի դոցենտ Հարություն Վահրադյանը, որը ներկայացրեց այդ բնագավառը:
- Մայիսի 25ից սկսած, 4-րդ կրթական շրջանը սկսեցինք մոտակա ամենամյա քանդակի փառատոնին պատրաստման ընթացքով: Ներգրավեցի տարբեր ուսումնարան, բուհերից ուսանողներ և շրջանավարտներ, թվով 10 հոգի: Որոնց հետ սկսվեցին քննարկումներ ապագա քանդակի սիմպոզիումին պատշաճ նախապատրաստվելու նպատակով: Դրա արդյունքում մինչև հունիսի 15ը ձևավորվեց նախստեղծագործական առողջ թիմ և համապատասխանաբար 6 էսքիզ իրեն համապատասխան նյութածախսով և հայտերով: Այդ կատարված աշխատանքի հիման վրա ստեղծվեց նախագիծ, որը ներկայացված է Սասնա ծռեր փառատոնին:















