Ոսկեգործական լաբորատորիայում ներկայիս իրականացվող գործունեությունը մոտակա շաբաթվա կտրվածքով։

Ընտրությամբ գործունեության ծրագրեր: Ոսկեգործության լաբորատորիաներում անդադար մոդերնիզացման և կատարելագործմամ գործընթաց է իրականացվում դա վերաբերվում է ոչ միայն նորաբաց ձուլարանին-պիրոքիմիական լաբորատորային և դարբնոց-մեխանիկական լաբորատորիային այլ նաև սովորողների ներգրավվածությանը ուսումնական պրոցեսներին և գործող  ու նոր նախագծին։ Խոսքը գնում է հետևյալի մասին։   Բացի շուրջտարյա գործող “Ստեղծագործական շախմատ” նախագծից այժմ ավելացել է նաև “Կինդեռ հավաքածու” նախագիծը, որը վերաբերվում է բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներին։ Նաև ձուլարանի և դարբնոցի առաջացմամբ սկսում է ուսումնական գործընթաց ձուլմամ ուսուցման հետ կապված և ամեն մեկը վստահ է արդեն որ իր կողմից պատրաստված մոմե մոդելը հերթական իր օրը հենց իր կողմից կարող է ձուլվել դառնալով բռոնզյա կամ այլ մետաղից պատրաստված։ Դա կարևոր է։ Քանի-որ իմ սովորողները գիտակցեցին պրոցեսի շարունակելիությունը և ավարտուն լինելու իրականությունը։ Դա զուտ մանկավարժական իմաստով համարում եմ ձեռքբերում։ Այդ վստահության քվեն և անընդհատ նորանոր լաբորատոր փոփոխությունները առաջացրել են նոր սովորողների հոսք։ Ձուլարանից։ Կարելի է ասել բոլոր՝ թե տղա, թե աղջիկ, փոքրից մեծ սովորողները սկսեցին զգալ ինչ բան է ռեակտիվ ուժը։

Դարբնոցից։ Եվս երկու քանի նախագիծ կապված գեղարվեստական դարբնության հետ շատ լավ ընդունվեց։ Մեկը դա “Դամասկյան սվիններն” էին մյուսը՝ նոր “Հաջողության պայտ” նախագիծն է։ Մանրամասները կներկայացնեմ քիչ ուշ։ Տարբեր դասարանների սովորողների ներգրավվածության վերաբերյալ։ Զուտ փորձնական ճանապարհով ձեռք բերվեց հետևյալ փորձառությունը։ Բացարձակապես պետք չէ զատել կրտսեր և ավագ սերնդի սովորողների ծրագրերը։ Ասեմ ավելին ավելի ավագ սերնդի սովորողները հաճախ հաճույքով մասնակցում են կրտսերի հետ դասերին։ Միևնույն է տարբեր զարգացվածության վիճակում գտնվող սովորողները գտնում են իրենց առավել հարազատ զբաղմունքը և նախագիծը։ Ոսկեգործական լաբորատորիաների կողմից առաջարկվող ուսուցումը դա՝ “ընտրությամբ գործունեության մեջ ընտրության հնարավորությունն է” հետևյալ պնակից. 1. Ոսկեգործական գծանկար, գունանկար, գծագիր, քանդակ (տարբեր նյութերով), դիզայն 2. Ոսկեգործական մոդելային մոմից, մետաղից մոդելների պատրաստում, շարունակելի ընթացքով 3. Ոսկեգործական ձուլաքիմիական պրոցեսների ուսումնասիրում և գործնական կիրառում 4. Գեղարվեստական դարբնագործություն, փորձարարական ուսումնասիրում։ 5. Մեխանիկական լաբորատորիայում հաստոցների հետ առընչություն և աշխատանք։ Նպատակներ և հեռանկարներ. Կարևորում եմ, որ ոսկեգործության ընտրության առարկայով հետաքրքրված սովորողը ձեռք բերի 2 ուղղությամբ բազային գիտելիքներ և տեղեկատվություն։ Դա արվեստագիտություն-նյութագիտությունն է և տեխնոլոգիա՝ գիտահետազոտման մեխանիկան։ Դրա հետևանքով սովորողների մոտ առաջանում է մոտիվացված ցանկության ավելի խորը ուսումնասիրել քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա և երկրաչափության առարկաները։ Ինչպես նաև փորձել իրենց և հասկանալ կարող են հենց ոսկեգործություն և կամ մետաղագործություն որևէ ճյուղ ապագայում որպես մասնագիտություն և եկամուտի աղբյուր դիտարկել։

“Վարպետ Պետոյի” արհեստանոցի մոդեռնիզացիա

Մեկնաբանությունը կից

Փայտամշակման, “Վարպետ Պետոյի” արհեստանոցի մոդեռնիզացման` արհեստանոց-դասարան, այսուհետ “Արհեստարան” կատարելագործելու նախագիծ։  Ներկայացնում եմ հակիրճ նկարագրություն, կից գծագիր էսքիզ. 1. Անվնաս և անվտանգ ուսումնական վայր դարձնելու, ինչպես նաև առաջացող փայտամշակմամ թափոններիմաքրման նպատակով անհրաժեշտ է պատրաստել և տեղադրել  երկու օդափոխիչ համակարգ.  
ա) Հաստոցների ոչ-էական տեղաշարժի միջոցով ազատվում է տեղ, որը նախատեսված է հատակի մեջ 30 x 30 քառակուսի և մոտ 5 մետր ու մոտ 2 մետր (լատինատառ T-աձև) փորվածք-խորշ ստանալու համար։  Այդ խորշով կանցնի օդափոխիչ խողովակաշարը առավել շատ տաշեղ առաջացնող հաստոցներից հեռացնելով թափոնը և չի զբաղացնի տեղ։   Խորշի 2-րդ կարևոր ֆունկցիան է բարձր լարման հոսանքատար լարերի անվտանգ քողարկում։ Քանի որ անհրաժեշտ է տեխնիկական անվտանգության նպատակով բոլոր հաստոցները միացնել առանձին ապահովիչ-անջատիչներից։  
Կարևոր։ Խորշի նման կառուցվածքի դեպքում հեշտանում է ապագա մաքրման և սպասարկման աշխատանքները։ Չի զբաղեցնում տեղ առաստաղի հատվածում։  Ոտքի տակ չի ընկնում։ Իսկ խորշի վերևի հատվածը փակվում է փայտյա կամ մետաղական կափարիչներով։  Տեղադրված խողովակաշարը ուղղված է դեպի աջ պատուհանի դիմաց՝  դրսում տեղադրված մոտ 1 մետր խորանարդ ծավալ ունեցող երկաթյա բունկերին, որի մեջ կհավաքվի թափոնը։  Ստորին հատվածում ունի կոնաձև տեղամաս փականով, որի տակ դնելով պարկը հեշտությամբ կհեռացվի։ Բունկերին միացվում է “խխունջ” տեսակի հովհար, որը կապահովի թեփի ներծծումը։ Այդ երկու սարքը տեղակայվում են մետր 1,5մ x 2,0մ x 0,2մ չափեր ունեցող բետոնյա հարթակի վրա, որի վերևում համապատասխան չափսի թեք հարթակ է տեղադրվում անձրևից և ձյունից պաշտպանելու և հետագայում հավելյալ աղմուկ առաջանալու դեպքում հնարավոր կլինի շուրջը փակել ոչ թանկ ձայնամեկուսիչ պատնեշով և դնել կողպեքի տակ։ բ) Արհեստարանի ձախ հատվածում աշխատող հղկման հաստոցի, որը առաջացնում է առավելապես մանր, փոշենման թափոն անմիջապես վերև ու առաստաղի տակ կանցնի երկրորդ օդափոխության համակարգը, որը կունենա երկու արմունկ՝ մեկը կարճ աջ հատվածի օդը մաքուր պահելու համար, իսկ մյուսը, հիմնականը հենց ձախ հատվածի երկայնքով մինչև վերջ։
Նպատակն է։ Բացի մանր փոշեձև թափոնի  հավաքում հեռացումից նաև այդ հատվածում նախատեսված բաց պահարանների հատվածից խոնավացած օդի հեռացման համար է։ Քանի-որ բաց, մետաղական պահարանները նախատեսված են տախտակների ճիշտ պահեստավորման համար և հաշվի առնելով, որ ցուրտ ժամանակ տաք, ջեռուցման խողովակները անցնում են արհեստարանի  առաստաղի ձախ անկյունի   մասով՝ տրամաբանական է, որ կարելի է դարձնել առաջնակարգ չորանոց։   Ձախ հատվածի խորքում, սենյականման հատվածը ապակեպատ մեկուսացնելով  կունենանք առավել արժեքավոր փայտանյութերի համար ճիշտ կլիմայական պահեստավորման զոնա։ Դա միարժամանակ կծառայի որպես հանդերձարան։
2. Աշխատանքային անվտանգության պայմանները ապահովելու նպատակով առաջարկում եմ պատրաստել երկաթյան, շարժական (ակների վրա), վառ, նկատելի գույնի ներկած անվտանգության պատնեշ մոտ 1,5մ  բարձրությամբ և 4 հատ 4 մետր , երկարությամբ իրար հետ շղթա կազմող պատնեշ։   Դա թույլ կտա՝ աշխատանքի սկզբում արհեստարանի անմիջապես դռան դիմացի հատվածից մեկուսացնել հաստոցների կողմը անցանկալի ներթափանցումից։ Միարժամանակ հարմար կոնստրուկցիայի շնորհիվ թույլ է տալիս լրիվ բացել կամ առանձին տեղամաս մեկուսացնել մնալով նույնիսկ ամենացածրահասակ սովորողի համար տեսանելի։  Այդ պատնեշը աշխատացնելու համար պետք է հեռացվեն ավելորդ կառույցները մինչև պետքարանի հատվածում գտնվող։ Դիմացն էլ շարվեն ուղղակի աթոռներ անհրաժեշտ դիտորդի համար։ 3. Ապակյա պահարանի անմիջապես կողքին տեղադրել ՝ վաճառքում առկա, միջին չափի պլաստիկ, ակների վրա և կափարիչով տարա։ Ապակյա թափոնները հավաքելու այնուհետ դյուրին տեղափոխելու համար։

Նկարը կից.

Design a site like this with WordPress.com
Get started