Էքսպես դաս կամ «ստուգողական» աշխատանք

Այսօրվա էքսպրես ստուգարքի արդյունքում, մեկ դասաժամի ընթացքում հյուսիսի սովորողներից բոլորը ստեղծեցին նոր ոսկեգործական իր և դրա բովանդակության և իրենց զգացողությունների վերաբերյալ կիսվեցին տեսախցիկի առաջ՝ ներկայացնելով իրենց մտքերը:

Որպես մանկավարժ կարող եմ ընդգծել իմ հաջողության վերաբերյալ: Ստեղծելով «էքստրեմալ» պայմաններ սովորողների համար, կարողացա բացահայտել հետևյալի մասին: Նախ նշեմ, որ փորձը կատարվեց ինքնաբերաբար և տեսաձայնագրվեց հենց հյուսիսի հետ, չնայած մյուս դպրոցների հետ նման ստուգողական աշխատանք իրականացվել էր: Իմ առաջնային նպատակն է սովորեցնել հետևյալը: Ստեղծագործական պրոցեսների հետևանքով առաջացած երևակայական օբյեկտները նյութականացնել ֆիզիկականների: Այս փորձը նախատեսված էր ինձ համար, որպես ստուգարք: Արդյո՞ք ես բավարարում եմ իմ պահանջները: Արդյո՞ք ես կարողանում եմ արհեստագործական հմտություններ փոխանցել ամենակրտսերներին: Արդյո՞ք: Պարզվում է՝ այո: Տեսանյութը վկայում է: Այժմ խոսեմ իմ նպատակի բովանդակության մասին: Ինչո՞ւ եմ ուզում սովորեցնել ստեղծագործել, այնուհետև դա կարողանալ իրագործել, հասցնել ֆիզիկական օբյեկտի վիճակի: Որովհետև ոսկեգործության հմտությունները, որպես գործիք օգտագործելով ինչ-որ խաղի մեջ, մրցակցության վերածելով ստանում ենք արդյունքներ, որոնք ուրախացնում են մեր հայացքը: Այսինքն արագ արդյունք ենք տեսնում: Դա ինձ օգնում է:

Քանի որ այդ հմտությունը երբ դառնում է սովորողի սեփականությունը, նա կարողանում է նույն հմտությունը օգտագործել ցանկացած բնագավառում: Ապագայում դառնալով ցանկացած բնագավառի մասնագետ, իմ սովորողները զինված են լինելու հատուկ գիտելիքներով, որոնք իրենց թույլ կտան ցանկացած աշխատանքային օբյեկտի նկատմամբ կիրառել այդ ունակությունները և հմտությունները: Եվ ինչպես հայտնի է ամենաարժեքավորները համարվում են այն մասնագետները, աշխատակիցները, որոնք ստեղծագործական մոտեցումներ են ցուցաբերում իրենց ամենօրյա աշխատանքի կատարելագործման մեջ: Համապատասխանաբար, աշխատանքի արդյունավետությունը մեծանում է, աշխատանքը դառնում է հետաքրքիր, չձանձրացնող: Աշխատանքի արդյունքները դառնում են ցանկալի, սպասված և գնահատելի: Դա սովորում ենք հենց դպրոցում:

Ավարտված շաբաթվա աշխատանքների վերաբերյալ

Ոսկեգործական լաբորատորիաները պատրաստվում են մայիսի վերջին կազմակերպվող ցուցահանդես հաշվետվությանը: Ստորև դրված ֆոտոները և տեսանյութերը ցույց են տալիս դասապրոցեսի ընթացքը բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների հետ աշխատելիս: Երկուշաբթի-ուրբաթ օրը ընկած ժամանակաշրջանում: Սովորողները ավարտի են հասցնում ընթացիկ աշխատանքները և ըստ անհրաժեշտության իրագործում նոր մոդելներ` ցուցահանդեսին պատշաճ ներկայանալու նպատակով:

Արևելյան դպրոց

Հարավային դպրոց

Հյուսիսային դպրոց

Միջին դպրոց

Ավագ դպրոց

Design a site like this with WordPress.com
Get started