Ձուլագործական լաբորատորիան գործի մեջ

Բոլոր դպրոցների սովորողները սկսել են մասնակցել իրենց-իսկ կողմից, մոդելային մոմից պատրաստված իրերի ձուլումներին։ Անմիջական մասնակցությունը և տեխնոլոգիական պրոցեսի բազմազանությունը և նոր լինելը հատուկ ոգևորությամբ է ընդունվում իմ սովորողների կողմից։ Երկար սպասելուց հետո վերջապես բացի այն, որ ձուլվում են իրենց իրերը, հենց իրենք մասնակից են դառնում ձուլման պրոցեսին։ Ձեռք են բերում թե՛ տեսական, թե՛ գործնական հմտություններ՝ ընդարձակելով իրենց մտավոր և ֆիզիկական ունակությունները։ Առաջին հայացքից խմբակային թվացող ուսուցումը իրականում լիովին անհատական մոտեցումներ է պահանջում։ Սովորողները համոզվեցին իրենց աշխատանքների շարունակելիության մեջ։ Ձուլումը կատարվում է, անցնում ենք հաջորդ փուլ՝ սարգահատման, հղկման, փայլեցման և ավարտված իրի ձևավորման փուլ, որոնք և կմասնակցեն շուտով տեղի ունեցող ցուցահանդեսին։

Սարգահատում-հղկում

Ձուլումը տեղի ունեցավ բավականին հաջող, առանց խոտանի և պակասի։Այժմ սովորողները հանգիստ ուսումնասիրում են իրենց կողմից կատարված աշխատանքները, առանց վնասելու վտանգի, քանի որ իրենք արդեն մետաղական են այլ ոչ մոմից։ Մշակման համար ստանում են իրենց օգնությամբ ձուլված և իրենց կողմից պատրաստված իրերը, օգտագործելով հետևյալ գործիքները՝ անվտանգ աշխատելու համար տարբեր փայտյա բռնիչներ, տարբեր կտրվածք ունեցող նադֆիլներ, ոսկեգործական սղոցներ(լոբզիկ), ոսկեգործական բոռ-մեքենա… : Այդ բոլորը անում են մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ։ Հասել ենք վերջնական փուլին։ Որոշ սովորողների հետ, իրենց կողմից մշակված իրերով արդեն իսկ հավաքում ենք վերջնական տեսքը տեսնելու համար իրեր, այս պարագայում ապարանջաններ և կախազարդեր: Կարևոր ազդեցություն ունի սովորողի համար և նաև ինչու ոչ ի՛մ, համարյա պարտաստի ճաշակով և գեղեցիկ ոսկեգործական իրի դիտումը, որը պատրաստվել է երկար, համառ, նպատակասլաց աշխատանքի արդյունքում:

Պատրաստի իրի առաջացումը

Design a site like this with WordPress.com
Get started