2021-2022 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր

  Ոսկեգործական լաբորատորիաները երեքն են: Կներկայացնեմ լաբորատորիրաների զարգացման ծրագիրը: Երեք լաբորատորիաներում կատարվող աշխատանքները փոխադարձ շախկապված են և հաճախ դասընթացների ժամանակ չենք սահմանափակվում մեկ լաբորատորիայում կատարվող գործողություններով, այլ դասապրոցեսը իրականացնում ենք ըստ անհրաժեշտության՝ տեղափոխվելով լաբորատորիայից լաբորատորիա՝ օգտվելով մոտիկ լինելուց: Ներկայացնում եմ լաբորատորիաների առանձին զարգացման ծրագրի համար նախատեսված նախագծեր.

  1. Ձուլագործական-պիրոքիմիական լաբորատորիա

 Նախորդ ուսումնական շրջանից սկսված երկու նախագիծ 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում հասցվելու է ավատին:

ա) «Պիրոքիմիական ոսկեգործություն»

 Այս նախագծի իրականացման համար աշխատանքների կեսը իրականացված է: Խոսքը գնում է խոշոր օդափոխիչ պահարանի պատրաստման ավարտի մասին՝ առկա է պահարանի մետաղական կառուցվածքը և նախատեսված օդափոխիչ համակարգը: Նպատակն է՝ բոլոր կրտսեր, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողների մոտ առաջացնել ակնառու հետաքրքրություն նյութագոյացման, քիմիական պրոցեսների նկատմամաբ՝ դարձնելով դասապրոցեսը ավելի հետաքրքրաշարժ և գիտաունակ: Դրա հետևանքով՝ մանկավարժական հմտությունների կիրառմամբ, կրտսերից մինչև ավագ սերնդի սովորողների մոտ կառաջանա հավելյալ մոտիվացիա հետազոտական գործունեության նկատմամբ՝ հենց բուն հանրակրթական քիմիա և ֆիզիկա առարկաների ուսումնասիրության բնագավառում, չհաշված, որ այդ լաբորատոր փորձերը կազմում են ոսկեգործության մեջ կարևոր հանգույց: Բնականաբար բոլոր սարքերը, սարգավորումները, օգտագործվելիք քիմիական նյութերը համապատասխանելու են անվտանգության տեխնիկայի և էկոլոգիայի համապատասխան ստանդարտներին:

բ) Նույն լաբորատորիայում գտնվող ակնագործական մշակման համար նախատեսված, ձևափոխման ենթակա՝ բրուտագործական պտուտակները  ծառայելու են «Կաբոշոն» ակնագործական նախագծի համար: «Կաբոշոն» ակնագործական նախագիծը իրենից ներկայացնում է հետևյալը՝ սարքերի համապատասխան ձևափոխությունը իրականացնելուց, անհրաժեշտ պակաս գործիք սարքերը լրացնելուց հետո կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ հաճախող սովորողներին հնարավորություն ստեղծել  կիսաթանկարժեք քարերի հղկում կատարել հենց լաբորատորիայում՝ ստանալով տարբեր չափերի և ձևերի թանկարժեք, կիսաթանկարժեք միներալներից հղկված ոսկեգործական քարեր: Նպատակն է՝ սովորողների մոտ ստեղծել նախնական գիտելիքներ միներալների ֆիզիկական տեսքի և հատկությունների վերաբերյալ: Նաև կարևորում եմ ծանոթացնել Հայաստանի ընդերքում առկա թանկարժեք և կիսաթանկարժեք միներալներին: Դա հնարավորություն կտա ավարտի հասցնել նախորդ և ընթացիկ փոխհամակցված նախագծերը՝ խոսքը գնում է «Ստեղծագործական շախմատ» նախագծի վերավբերյալ, որի շախմատադաշտը բաղկացած է լինելու բազմատեսակ մինելարներից, հղկված սալիկներից:

2. Գեղարվեստական դարբնոց-մեխանիակկան լաբորատորիա

 Դարբնոցային հատվածը լինելով կահավորված, օգտագործվելու է «Պայտ» և «Հայոց սվին» նախագծերի իրականացման  համար:

ա) «Պայտ» նախագիծ

  Կրտսերից ավագ սերնդի «Ոսկեգործություն» ընտրությամբ սովորողներին ցուցադրվելու է և ուսուցչի օգնությամբ իրականացվելու են տարբեր չափերի սմբակավոր կենդանիների համար նախատեսված պայտեր: Նպատակն է՝ բազմաթիվ պայտերի պատրաստման հետևանքով իրենց միջից ընտրել լավագույները և պայտերը ամրացնել կրթահամլիրում գտնվող սմբակավոր կենդանիների սմբակներին: Այդ բոլորը համեմված ծիսական կարգով և գեղեցիկ արարողությամբ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Սովորողները այս միջոցով կծանոթանան պողպատի տարբեր համաձուլվածքների փոփոխություններին և դեֆորմացիաներին՝ ջերմային և ֆիզիկական ազդեցության տակ, որի հետևանքով հասկանալի կդառնա տարբեր ազդեցություններից կիրառական իրի առաջացման ճանապարհները: Նաև հայրենագիտական առումով կարևոր, քանի որ ակնագործությունը մեր կարևոր պատմական էջերից է:

բ) «Հայոց սվին» նախագիծ

  Դարբնագործության կարևոր ճյուղերից է զինագործությունը :Պատրաստվելու են ոչ մեծ չափերի, անվտանգության չափանիշները հաշվի առած սվիններ՝ դամասկյան պողպատից: Նպատակն է՝ կրտսերից ավագ սերնդի սովորողների մոտ հմտությունների առաջացումը գործիքաշինության բնագավառում:

Մեխանիկական լաբորատորիայի զարգացումների և նպատակների վերաբերյալ

 Հայտնի է, որ լաբորատորիա տեղափոխվեց անսարք վիճակում գտնվող խառատային հաստոցը: Այժմ այն գտնվում է 95%-ով սարքին վիճակում: Հաջորդ քայլը մեխանիկական լաբորատորիայի համալրումն է ֆրեզերային և գայլիկոնային ուսումնական հաստոցներով: Նպատակն է՝ նման ուսումնական հաստոցների առկայության դեպքում հեշտանում և արագանում է ոսկեգործական մյուս լաբորատորիաների զարգացման համար անհրաժեշտ գործիքասարքավորումների առաջացման պրոցեսը: Տարբեր սարքերի ֆիզիկական առկայությունը կրտսերից ավագ «Ոսկեգործություն» ընտրությամբ սերնդի սովորողների մոտ առաջացնում է աշխույժ հետաքրքրություն: Բացի այդ հնարավորություն է ընձեռնվում անձամբ, սովորողների ներկայությամբ և իրենց կողմից կատարել հաստոցների վրա աշխատանքներ: Դա  առաջացնում է նախնական ճարտարագիտական գիտելիքներ և մեծացնում է նյութի մեխանիկայի և ֆիզիկայի վերաբերյալ սովորողների մոտիվացիան որպես փորձարար: Իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում, ուսումնական տարվա ավարտին փորձելու ենք բոլոր մեխանիակկան հաստոցները վերազինել, ըստ հնարավորության համալրել թվային կառավարող սարքով, որը արդեն իսկ դասվում է ինովացիոն հաստոցների դասին:

3. Ոսկեգործական լաբորատորիա

Ունենք ձևավորված փորձ և շարունակական նախագծեր: Դրանք են՝ «Ստեղծագործական շախմատ» և «Կինդեռ» հավաքածու: Նախագծերը վերաբերվում են բոլոր կրտսեր, միջին, ավագ դպրոցների սովորողներին, ինչպես նաև նոր ներգրավված  քոլեջի ուսանողներին:

   Նախագծային աշխատանքները իրականացվում են հետևյալ փուլերով՝

1.Էսքիզավորում

  Երևակայության մեջ առաջացած վիզուալ օբյեկտների՝շախմատաքարի կամ ոսկեգործական իրի պատկերում թղթի վրա:

2.Մոդելի պատրաստում

  Պատկերված էսքիզի պատրաստում պլաստիրինով, այնուհտև՝ մոդելային մոմով:

3. Ձուլում

  Մոդելային մոմից պատրաստված իրերի ձուլումներ:

4. Սարգահատում-հղկում

  Ձուլված իրերի մշակում, սարգահատում՝ օգտագործելով հետևյալ գործիքները՝  անվտանգ աշխատելու համար տարբեր փայտյա բռնիչներ, տարբեր  կտրվածք ունեցող նադֆիլներ, ոսկեգործական սղոցներ(լոբզիկ), ոսկեգործական բոռ-մեքենա…

5. Էմալապատում

  Ոսկեգործական էմալների օգտագործում՝ իրերին վերջնական տեսք տալու համար

 Ավագ դպորցի սովորողների, ինչպես նաև քոլեջի ուսանողների հետ ուսուցման պրոցեսը ավելի մասնագիտացված է կատարվում: Նաև նշեմ, որ հատուկ ուշադրություն է դարձվում 9-րդ դասարանի սովորողներին՝ ոսկեգործության ամբողջ պնակին ծանոթացնելով, փորձում ենք գտնել նրանց ավելի հոգեհարազատ բաժինը, որպեսզի նրանք կողմնորոշվեն իրենց ապագա մասնագիտության հարցում:

One thought on “2021-2022 ուսումնական տարվա ծրագիր և ներառնվող նախագծեր”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s