Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիայում շարունակում են իրագործվել սովորողների անհատական նախագծերը: Սովորողների մեծ մասը անցել են արդեն 4-րդ մետաղագործական փուլ: Ապրիլ ամսա ընթացքում սովորողները մասնակցեցին իրենց աշխատանքների ձուլման գործողություններին: Որոշ սովորողներ իրենց աշխատանքների ձուլվածքները արդեն հասցրել են սարգատել, փայլեցրել և վերջնական տեսքի բերել:

Ինչպես նաև ապրիլ ամսվան ձևավորվեց մշտական ցուցադրական հարթակ՝ գալերեան և սովորողների ծնողները եկան իրենց երեխաների կողմից պատրաստված աշխատանքները դիտելու:

Նաև ինքնաբուխ առաջանում են արտադասարանային շփումներ:

Քնարիկ Ներսիսյանի ուղեկցությամբ ոսկեգործական լաբորատորիա հյուր եկավ ռուս դիզայներ Ալիսան: Հյուրին ներկայացվեց ոսկեգործական դպրոցի գործառույթները: Ալիսայի այցելությունը համընկավ այդ օրը կազմակերպված ձուլման գործընթացի հետ:

Նոր գործընթաց

Վաղուց նախատեսված գործընթացը ապրիլին սկսեցինք իրագործել: Ձևավորվում է հետաքրքիր ավանդույթ: Սովորողների կողմից արույրից պատրաստված զարդերից իրենց մասնակցությամբ պատրաստվում են ռետինե կաղապարներ: Այնուհետև հենց սովորողների մասնակցությամբ ստացվում են ձուլագործական մոմե մոդելները: Հաջորդ փուլում սովորողների մասնակցությամբ կատարում ենք գիպսային կաղապարաձևում: Այնուհետև միասին իրագործում ձուլման գործընթացը: Խոսքը գնում է սովորողների կողմից պատրաստված իրերի ձուլման մասին իրենց իսկ կողմից բերված արծաթով:

Ձուլված կիսապատրաստվածքը սովորողները սկսում են մշակել հասցնելով փայլեցման փուլին: Ավարտելով հղկման աշխատանքը պատրաստի արծաթյա զարդը, որը ստեղծվել է սովորողի երևակայության և այն գիտելիքների շնորհիվ, որոնք ստացել է ոսկեգործական լաբորատորիաներում՝ սովորողը տանում է իր տուն: Իսկ սկզբնական առաջնային արույրե զարդը մնում է ոսկեգործական դպրոցի ցուցասրահում:

Զոդումը սկսվում է կրստերից

Որոշակի փորձառություն ձեռք բերած սովորողների հետ սկսել ենք ուսումնասիրել և սովորել ոսկեգործական զոդանյութով զոդման գործընթացները: Օգտագործում ենք լաբորատորիայում առկա անվտանգ և ժամանակակաից գազթթվածնային զոդման ամերիկյան ունիվերսալ սարքերը: Աստիճանաբար սովորողների մոտեցման տրամաբանությունը զինվում է նոր հնարքներով: Դա հնարավորություն է տալիս ավելի արհեստավարժ ոսկեգործական արտաքին տեսք ունեցող տարբեր բաղադրիչներից բաղկացած, ավելի բարդ իրերի նախագծում պլանավորել:

Ավագ դպրոցի 9-րդ ավարտական դասարանի «Ոսկեգործություն» ընտրությամբ առարկա ընտրած սովորողների վերաբերյալ:

Մասնագիտական կողմնորոշման համատեքստում առարկայի վերաբերյալ պատասխանատվություն եմ զգում: Այդ պատճառով մանկավարժական և նախամասնագիտական (արհեստագործական) գործընթացներին հատուկ ու անհատական ուշադրություն եմ ցուցաբերում ավելի վաղ շրջանից: Այդ պատճառով «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողների լավագույն ցուցանիշներ դրսևորվում են կրտսեր կամ միջին դպրոցից հաճախած սովորողների մոտ, որոնք այժմ հասել են 9-րդ ավարտական դասարան: Հատկապես կարևորում եմ այն, որ իրենց և իրենց ծնողների ցանկությամբ շարունակելու են իրենց ուսումը կրթահամալիրի քոլեջում «Ոսկերչություն» մասնագիտությամբ: Մասնավորապես կարող եմ նշել երկու անուն՝ Կարեն Մարգարյան և Մինաս Գրիգորյան: Իրենց վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առանձին հոդվածով: Իրենց զարգացումների և կողմնորոշման վերաբերյալ կարող եք տեսնել սովորողների բլոգներում:

Մինաս Գրիգորյան

Կարեն Մարգարյան

Էմիլի Տիգրանյան

Ալեն Կոշկարյան

Էլինա Սևանցյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: