Անվանումը` «Քավորի նվերը»
Նպատակը՝ «Քավորի նվերը» ճամբարային նախագծի ընթացքում սովորողները պատրաստելու են ազգային, մշակութային մոտիվներ ունեցող կանացի և տղամարդու կախազարդեր:
Սովորողները մշակելու են կախազարդերի դիզայնը, այնուհետև տարբեր դպրոցների սովորողների կողմից ստեղծված էսքիզներից կպատրաստվեն ծավալային մոդելներ, որոնցից հասկանալի կդառնա թե որոնք են իրագործվելու արծաթից:
Աշխատանքները կբաշխվեն տարբեր դպրոցների սովորողների միջև և միարժամանակ ավարտի կհասցնեն ամսի 17-ին, որպեսզի «Քավորի նվերը» ընծայվի նորապսակներին հարսանիքի ծեսի ժամանակ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ոսկեգործության լաբորատորիաների կողմից:
Տևողություն՝ մայիսի 30-ից հունիսի 17
Մայիսի 30-ից հունիսի 6-ը – Նախագծային շրջան
Հունիսի 7-ից 10-ը – Մոդելավորման շրջան
Հունիսի 13-15 – Արծաթյա իրի պատրաստման շրջան
Հունիսի 16 – Ավարտ
Հունիսի 17 – Ընծայում
Միջավայրը`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ոսկեգործության արվեստանոց
Մասնակիցներ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան կրտսեր, միջին և ավագ դպրոցների «Ոսկեգործություն» ընտրությամբ գործունեության խմբերի սովորողները:
Սովորողները հաճախելու են ըստ ջոկատային ժամատախտակի.
