Ոսկեգործական լաբորատորիայում շարունակվում է շուրջտարյա «Կինդեռ» հավաքածու նախագծի աշխատանքները: Սովորողները իրենց անհատական նախագծերը արդեն վերածում են ծավալային մոդելների և պատրաստվում են մուտք գործել 4-րդ մետաղագործական փուլ: ՄՍԿՀ-ի քոլեջի «Զարդակիրառական արվեստի» բաժնի ուսանողները ավելի կրտսերների համար հանդիսանում են սովորեցնող-սովորող:










Սովորողները, ովքեր հաճախել են նախորդ տարիներին, հավատրիմ մնալով իրենց «Ոսկեգործություն» ընտրության առարկային, արդեն սկսել են աշխատել արծաթյա իրերի մոդելավորման վրա:




Ոսկեգործական լաբորատորիայի դարբնագործական և մեխանիկական արվեստանոցում իրականացվում են հաստոցների և գույքի ռեստավրացիա ՄՍԿՀ-ի քոլեջի ուսանողների հետ միասին:



Կատարվեց աշխատանք ուսուցիչների վերապատրատման ծրագրի շրջանակներում:



Հյուրեր ոսկեգործական լաբորատորիայում:
Համագործակցային նախագիծ Երևանի 184 ավագ դպրոցի հետ







Անվանական մրցանակներ 2022, նոյեմբեր
Ինքնառաջադրման ներկայացման տեսանյութը Արմինե Ավետիսյանի բլոգից
«Մուտք» մանկավարժություն
- Դավիթ Պետրոսյանին՝ մետաղի և քարի գեղարվեստական մշակման արհեստանոցի գործարկման, ուսումնական ծրագրերի ստեղծման, համագործակցային նախագծերի իրականացման համար:
