Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցում շարունակվում են շուրջտարյա, ընթացիկ նախագծերի իրագործումը: Տարբեր դպրոցներից հաճախող սովորողները տեղեկանալով լաբորատորիայի նոր նախագծերի վերաբերյալ, նոր ոգեշնչմամբ են մոտենում ուսումնական գործունեությանը: Խոսքը գնում է ժամանակակից 3D ենթալաբորատորիայի ապագա գործարկման մասին: Կարևոր է նշեմ, որ որակական դրական փոփոխություններ եմ զգում սովորողների մոտեցումների մեջ: Հավանաբար նաև իր դրական դերն է խաղացել ուսուցչի որակավորման հավաստիացումը: Խոսքը գնում է Հայաստանի վարպետ մրցույթի մրցանակի ներկայության մասին արվեստանոցում: Եվ մյուս մասով բացատրություններ է տրվում, կատարվում նախապատրաստական տեսական աշխատանքներ այս տարվա կարևոր հաջորդ նախագծի «ՄետաԳոլդ»-ի շրջանակներում:
Հարգելի գործընկերներ, սովորողներ, սովորողների ծնողներ սիրով հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվելու իմ կողմից իրագործված մանկավարժության և 2019թ.-ից գործող Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցի ձեռքբերումների հանրային ներկայացմանը:
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին, ժամը 14։30, ավագ դպրոցի ընթերցասրահում։
Մասնակիցներ՝ Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան, Հարավային կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների, քոլեջի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ
Նպատակ՝
ՄՍԿՀ-ի «Ոսկեգործություն» ընտրության սովորողների ստեղծագործական, ոսկեգործական իրերի ցուցադրական և առևտրային հարթակի ստեղծում, կազմակերպում և սպասարկում: ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումների ցուցադրություն, գովազդ մետա տարածքում (Facebook, Instagram): Վաճառքների փորձնական կազմակերպում:
Խնդիրներ՝
Ստեղծել հարթակներ սոց. ցանցերում ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումների հանրայնացման համար:
Ստեղծել հնարավորություն այդ հարթակի միջոցով վաճառքներ իրականացնել:
Նախորդ երկու խնդիրները դրական լուծելուց հետո սովորողի ծնողի համաձայնությամբ և մասնակցությամբ ձեռք բերել մանկական բանկային քարտ, որի վրա կկուտակվեն դասընթացի ընթացքում ձևավորված իրի վաճառքի հետևանքով առաջացած նյութական միջոցները:
Ընթացք՝
Ոսկեգործական լաբորատորիայի սովորողների մասնակցությամբ ստեղծվելու են էջեր` Facebook-ում և Instagram-ում:
Լաբորանտ` Արմինե Ավետիսյանի նախագծի հիման վրա ստեղծված տեսա և վիդեո նյութը օգտագործվելու է հարթակների կայացման համար:
Արդյունք՝
Սովորողների մոտ ամրապնդել վստահությունը իրենց ձեռքբերումների վերաբերյալ ՄՍԿՀ-ի Ոսկեգործական լաբորատորիա արվեստանոցում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների դրամայանացման համար: Նվազագույնը տարատարիք, տարասեռ սովորողը կկարողանա մասնակից լինել հենց իր ուս. վարձի վճարմանը:
Քոլեջի ուսանողների առարկայան դասավանդման չափորոշիչներին համապատասխան արդեն գոյություն ունեն ձևակերպված մոդուլներ: Հեղինակային ծրագրի առանձնահատկությունները հաշվի առնելով մոդուլները մեծամասամբ իրենց տեղը գտան ծրագրի դասավանդման մեթոդաբանության մեջ: Այսպիսով միջին մասնագիտական կրթության համար նախատեսված պետական ձևաչափը հաշվի է առնված և մասամբ օգտագործվում է կրտսերից-միջին-ավագ դպրոցների արհեստագործական, տեխնոլոգիական ուսուցման հեղինակային մեթոդում:
«Ոսկեգործություն» ընտրության առարկան իրենից ներկայացնում է մշակութային, արհեստագործական կամ արվեստի և արհեստի սիմբիոզ դասավանդման նոր տեսակ, որը դառնում է կիրառական հանրակրթության մեջ` նոր, փորձարարական, մանկավարժական, հեղինակային մեթոդի օգնությամբ:
Ոսկեգործական լաբորատորիան ստեղծվել է 2019թ.-ին և շարունակում է իր զարգացումները մինչ օրս: 4 տարվա ընթացքում Ոսկեգործական լաբորատորիան իմ նախաձեռնությամբ հիմնել է բացի բուն ոսկեգործական արվեստանոց-լաբորատորիայից ևս 2 ենթալաբորատորիա՝ Ձուլագործական-պիրոքիմիական ենթալաբորատորիա և մետաղագործական-գեղարվեստական դարբնագործության ենթլաբորատորիա:
2022-ի սեպտեմբերին ընդունվեցի ՀՊՄՀ այն նպատակով, որպեսզի ձևավորված մեթոդի վերաբերյալ կատարել գիտահետազոտական աշխատանք, պաշտպանելով դիսերտացիա մանկավարժության ամբիոնով նախնական հետևյալ թեմայով՝
«Դեկորատիվ կիրառական արվեստի դասավանդման նախամասնագիտական ուղղորդման, մասնագիտական կողմնորոշման մեր այլընտրանքային, մանկավարժական փորձը կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողների հետ, հանրակրթությանը ինտեգրման փորձառությունը, խնդիրները և լուծումների ձևավորված տարբերակները»
Հաշվի առնելով WordPress-ի տեխնիկական տարբեր խնդիրների պատճառով կորցված նյութերը և պատերազի շրջանում իմ բացակայությունը հաշվետվություններից պահպանվել են միայն վերը նշվածները:
2019թ.-ից մենթորական աշխատանքներ են տարվել Լևոն Հարությունյանի և Արմինե Ավետիսյանի հետ, որի արդյունքում այս պահի դրությամբ Արմինեն հանդիսանում է Ոսկեգործական լաբորատորիայի լաբորանտ: Ինչպես նաև մենթորական աշխատանքներ են տարվում քոլեջի ուսանող Կարեն Մարգարյանի հետ: Նա ուսուցանելու է «Սովորող-Սովորեցնող» համատեքստում:
Որպես վերապատրաստվող
Ուսում ՀՊՄՀ-ում որպես ասպիրանտ
Ստացել եմ ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհվող «Ժողովրդական վարպետ» կոչումը կիսաթանկարժեք և թանկարժեք քարերի և մետաղների գեղարվեստական մշակման բնագավառում: