«ՄԵտաԳոլդ» նախագիծ

Նախագծի անվանում՝ ՄետաԳոլդ

Տևողություն՝ շուրջտարյա

Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Մասնակիցներ՝ Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան, Հարավային կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների, քոլեջի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ

Նպատակ՝ 

ՄՍԿՀ-ի «Ոսկեգործություն» ընտրության սովորողների ստեղծագործական, ոսկեգործական իրերի ցուցադրական և առևտրային հարթակի ստեղծում, կազմակերպում և սպասարկում: ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումների ցուցադրություն, գովազդ մետա տարածքում (Facebook, Instagram): Վաճառքների փորձնական կազմակերպում:

Խնդիրներ՝

  • Ստեղծել հարթակներ սոց. ցանցերում ՄՍԿՀ-ի ոսկեգործական լաբորատորիայի ձեռքբերումների հանրայնացման համար:
  • Ստեղծել հնարավորություն այդ հարթակի միջոցով վաճառքներ իրականացնել:
  • Նախորդ երկու խնդիրները դրական լուծելուց հետո սովորողի ծնողի համաձայնությամբ և մասնակցությամբ ձեռք բերել մանկական բանկային քարտ, որի վրա կկուտակվեն դասընթացի ընթացքում ձևավորված իրի վաճառքի հետևանքով առաջացած նյութական միջոցները:

Ընթացք՝

  • Ոսկեգործական լաբորատորիայի սովորողների մասնակցությամբ ստեղծվելու են էջեր` Facebook-ում և Instagram-ում:
  • Լաբորանտ` Արմինե Ավետիսյանի նախագծի հիման վրա ստեղծված տեսա և վիդեո նյութը օգտագործվելու է հարթակների կայացման համար:

Արդյունք՝

  • Սովորողների մոտ ամրապնդել վստահությունը իրենց ձեռքբերումների վերաբերյալ ՄՍԿՀ-ի Ոսկեգործական լաբորատորիա արվեստանոցում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների դրամայանացման համար: Նվազագույնը տարատարիք, տարասեռ սովորողը կկարողանա մասնակից լինել հենց իր ուս. վարձի վճարմանը:
  • Բազմակողմանի գովազդի հետևանքով ՄՍԿՀ-ի վարկանիշի պահպանման, բարձրացման, ոսկեգործական ընտրության առարկայի մրցողունակության բարձրացման միտում կդիտարկվի:
Design a site like this with WordPress.com
Get started