Փետրվար ամսվա հաշվետվություն

Ոսկեգործական լաբորատորիա-արվեստանոցում շարունակվում են շուրջտարյա, ընթացիկ նախագծերի իրագործումը: Տարբեր դպրոցներից հաճախող սովորողները տեղեկանալով լաբորատորիայի նոր նախագծերի վերաբերյալ, նոր ոգեշնչմամբ են մոտենում ուսումնական գործունեությանը: Խոսքը գնում է ժամանակակից 3D ենթալաբորատորիայի ապագա գործարկման մասին: Կարևոր է նշեմ, որ որակական դրական փոփոխություններ եմ զգում սովորողների մոտեցումների մեջ: Հավանաբար նաև իր դրական դերն է խաղացել ուսուցչի որակավորման հավաստիացումը: Խոսքը գնում է Հայաստանի վարպետ մրցույթի մրցանակի ներկայության մասին արվեստանոցում: Եվ մյուս մասով բացատրություններ է տրվում, կատարվում նախապատրաստական տեսական աշխատանքներ այս տարվա կարևոր հաջորդ նախագծի «ՄետաԳոլդ»-ի շրջանակներում:

Տեսանելի է դառնում թե մոտիկ ապագայում ոսկեգործական լաբորատորիաներում ստացված գիտելիքները, հմտությունները սովորողների կողմից մեզ մոտ ձևավորված ստեղծագործական, ոսկեգործական իրերը ինչպես են դրամայնացվելու: Բոլորի կողմից նկատվում է պատասխանատվության աստիճանի բարձրացում և նախագծով ոգևորում:

Հատկապես անհրաժեշտ է նշել, որ քոլեջի և 9-րդ դասարանցի սովորողների հետ ակտիվ քննարկումներ և միասնական աշխատանքներ են վարվում վերը նշված նախագծերը կյանքի կոչելու վերաբերյալ:

Ինչպես նաև  փետրվարի 24-ին, ժամը 14։30, ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ իմ կամավոր ատեստավորման ներկայացումը:

Արմինե Ավետիսյանի բլոգ

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started