Մարտ ամսվա հաշվետվություն

3D լաբորատորիայի նախագիծը իրագործման ընթացքի մեջ է: Բացի անհրաժեշտ օժանդակ գույքի պատրաստման համապատասխան պայմանների ձևավորման նպատակի հետապնդում ենք նաև հետևյալ նպատակը՝ ստեղծել ամենահարմարավետ և անվտանգ պայմաններ սովորողների արդյունավետ ուսուցման համար: Դրա համար արդեն ձևավորված ենթալաբորատորիայում կատարվում են տարբեր բնույթի թեստավորման և այլ փորձարարական աշխատանքներ:

Զուգահեռ իրագործվում են դասացուցակին համապատասխան դասերը, որի ընթացքում սովորողների մասնակցությամբ լաբորատորիան ձեռք է բերում նոր դիմագծեր: Դա ոգևորում է սովորողներին: Առաջադիմությունը զգալի դրական փոփոխություն է կրում: Դրան նպաստում է Քոլեջի ուսանողների ներկայությունը և սովորեցնող-սովորողի փորձարարական մասնակցությունը դասապրոցեսին: Իհարկե դա տեղի է ունենում ոսկեգործական լաբորատորիայի լաբորանտ Արմինե Ավետիսյանի հսկողության ներքո: Բնականաբար իմ անմիջական մասնակցությամբ և ուղորդմամաբ:

Արմինե Ավետիսյանի բլոգ

«Ձոն» ստուգատեսի համատեքստում իրականացնում ենք 3D լաբորատորիայի բացմանը զուգակցող աշխատանքներ: Խոսքը գնում է լաբորանտ Արմինե Ավետիսյանի կողմից իրականացվող «Ոսկյա կոլաժ» նախագծի մասին: Նպատակն է ակնառու դարձնել «Ոսկեգործություն» ընտրության առարկան ընտրած սովորողների ձեռքբերումները արդեն իսկ իրենց լուսանկարների տեղադրմամբ հատուկ «առաջադիմության պատ»-ի վրա:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started