Հաշվետվություն Ապրիլ ամիս

Ապրիլ ամսվա ընթացքում դասացուցակով դասերի իրագործմանը զուգահեռ տեղի ունեցան միջոցառումներ, որոնք վստահ եմ բերելու են դրական փոփոխությունների:

«Ձոն» ստուգատեսի տեխնոլոգիական բաղադրիչի շրջանակում Ոսկեգործական լաբորատորիան ավարտի հասցրեց իր նախագիծը՝ 3D ոսկեգործական ենթալաբորատորիայի նորամուտի հաշվետվություն-լուսաբանում:

Ոսկեգործական լաբորատորիայի համար նման նշանակալից միջոցառմանը պատրաստվել էինք պատշաճ: Ապրիլի 4-ին 10:30-ին ATV-ի Առաջին Ծրագրի ուղիղ եթերի ժամանակ գովազդվեց ապրիլի 5-ի նորամուտի տեղեկատվությունը:

Ապրիլի 12-ին հյուրընկալեցինք Վրաստանից ժամանած հյուրերին: Հյուրերին ներկայացրեցինք Ոսկեգործական լաբորատորիայի բոլոր անկյունները: Ծանոթացրեցինք դասավանդման ոսկեգործական մեթոդին, որը արդյունավետ է նույնիսկ 4-րդ դասարանի սովորողի համար: Հարցերից և պատասխաններից հետո իրագործեցինք փորձնական, ոսկեգործական դիզայնի առաջին փուլի դաս: Դասի ժամանակ, կոմիտասի երաժշտության ներքո 20 հոգանոց խմբի տարատարիք մասնակիցները պատկերեցին թղթի վրա իրենց երևակայության մեջ նշմարվող զարդերի էսքիզները: Օրինակ բերվեց և ցուցադրվեց, թե ինչպես կարող է այդ էսքիզը վերածվել իրական ոսկեգործական իրի:

Անկախ միջոցառումներից Ոսկեգործական լաբորատորիայի դասընթացները իրենց բնականոն ռիթմից ետ չեն ընկնում: Դասերը անցնում են դասացուցակին համապատասխան, սակայն սովորողների ոգևորվածության աստիճանը դրական աճ է ապրել: Ես կապում եմ դա նոր գերհագեցած 3D լաբորատորիայի հասանելիության հետ և հմտությունների աստիճանի բարձրացման: ինչի հետևանքով այժմ սովորողներից շատերը իրենց նախագծերը իրականացնում են արծաթով: Դա պատահական չէ, քանի որ ոսկեգործական լաբորատորիայի աշխատանքի տարեկան հաշվետվությունը մայիսի վերջին իրականացվելու է սովորողների կողմից, լաբորատորիայում դասի ընթացքում ստեղծագործական արծաթյա զարդերով: Դրա վերաբերյալ կբարձրաձայնեմ համապատասխան նախագիծը ներկայացնելիս:

Արմինե Ավետիսյանի բլոգ

Եռօրյա ճամբար Արատեսում

Ժամանակացույցը 30.04-02.05
Վայրը՝ «Արատես» դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ ապրիլի 30 ժամը՝ 07:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերդարձ— Ավարտ՝ մայիսի 2 ժամը՝ 19:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամբարի պատասխանատուներ ՝ Դավիթ Պետրոսյան, Արմինե Ավետիսյան
Մասնակիցներ ՝ Քոլեջի «Զարդակիրառական արվեստ», «Ոսկեգործություն» բաժնի ուսանողներ, շրջանավարտներ
Մեկնում ՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Տիգրանաշեն-Չիվա-Արենի-Վերնաշեն- Շատին-Արատես
Վերադարձ՝ Արատես- Հերմոն- Եղեգիս- Շատին- Գետափ- Արենի- Վեդի-Վեդիի ջրամբար-Արտաշատ-Երևան


Նպատակը

  • Ուսումնական գարունը Արատեսում
  • Արատեսի վանքի պատմագեղագիտական ժառանգության հետազոտում, պահպանում և տարածում ժամանակակից կրեատիվ ոսկեգործական դիզայնի և տեխնոլոգիաների օգտագործմամբ
  • Ավանդույթի ձևավորում՝ նմանատիպ շարունակելի նախագծերի իրականացում
  • Նորաստեղծ 3D լաբորատորիայի, սովորողների գիտելիքների և տեխնոլոգիական հնարավորությունների թեստավորում

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Հայերնագիտական, կրթամշակութային, քայլարշավային
  • Քննարկումներ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ, սեմինար
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում

Նախահաշիվ՝

  • Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 8000 դրամ։
  • Տրանսպորտ 80000դրամ, 40000 -ը մասնակիցները, 40000-ը կրթհամալիրի աջակցությամբ

Վարորդ՝

Սերոբյան Սամվել՝ 094728727, 60DA077 մերսեդես սպրինտեր բեռնախցիկով

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ
  • տաք հագուստ
  • ուսապարկ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար
  • կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • ջուր 1լ /ճանապարհի համար/
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • անհատական ճամփորդական սպասք/ պլասմասե,/ լվանալու ենթակա
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • ձեռքի լազերային լապտեր
  • Նշված սովորողների մոտ նոթբուքի առկայություն
  • Տեսախցիկ

Արդյունք

  • Արդյունքները կլուսաբանվեն բլոգում

Ճամբարային առօրյան ըստ օրերի

Առաջին օր՝ 30.04

  • Մեկնում Սուրբ Երրորդության եկեղեցու բակից
  • Կանգառ Սմբատաբերդ
  • Քայլարշավ Եղեգիսում՝ Զորաց եկեղեցի
  • Ժամանում Արատես, տեղավորում
  • Սննդի կազմակերպում
  • Ազատ ժամ
  • «Արատեսյան զարդանախշ»  նախագիծ
  • Ընթրիք
  • Քննարկումներ, վերլուծություններ

Երկրորդ օր՝ 01.05

  • Վերկաց, հիգիենայի ժամ 9:00
  • Առավոտյան մարմնամարզություն,
  • Նախաճաշ
  • Ծառերի խնամք, փայտի հավաքում, տարածքի ձևավորում
  • «Արատեսյան զարդանախշ»  նախագիծ
  • Ճաշ
  • Տարածքի էսթետիկական տեսքի փոփոխություն
  • «Արատեսյան զարդանախշ»  նախագիծ
  • Ընթրիք
  • Քննարկումներ խարույկի շուրջ
  • Բացօթյա, տեխնո-երաժշտության կատարում-ունկնդրում

Երրրորդ օր՝ 02.05

  • Վերկաց, հիգիենայի ժամ 9:00
  • Առավոտյան մարմնամարզություն,
  • Նախաճաշ
  • Տարածքի խնամք, աղբի տեսակավորում, տնակների հանձնում
  • Արատեսյան քայլքեր՝ Խաչոց ձոր
  • 14:00 Իրերի տեղավորում վերադարձի համար

Մասնակիցներ՝

  1. Դավիթ Պետրոսյան — Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար
  2. Արմինե Ավետիսյան — Ոսկեգործական լաբորատորիայի լաբորանտ
  3. Արև Տատինցյան — «Ոսկերչություն» բաժնի ուսանող
  4. Մարինե Ասատրյան — շրջանավարտ, Ճարտարապետական համալսարանի ուսանող
  5. Մինաս Գրիգորյան — «Զարդակիրառական արվեստ» բաժին, 1-ին կուրս
  6. Կարեն Մարգարյան — «Զարդակիրառական արվեստ» բաժին, 1-ին կուրս
  7. Կարեն Գաբրիելյան — «Զարդակիրառական արվեստ» բաժին, 1-ին կուրս
  8. Անիչկա Խաչատրյան — Գեղարվեստի Ակադեմիայի ուսանող
  9. Նունե Դանիելյան — Ճարտարապետական համալսարանի շրջանավարտ
  10. Էմմի Գյուրջյան — Ճարտարապետական համալսարանի ուսանող
  11. Արտուշ Մկրտչյան — Ճարտարապետական համալսարանի ուսանող
  12. Էդուարդ Իսաջանյան — Ճարտարապետական համալսարանի ուսանող
  13. Մարիամ Կարապետյան — Տնտեսագիտական համալսարանի ուսանող
  14. Գոռ Սարգսյան — Թիվ 1 տարածաշրջանային քոլեջ
  15. Գրիգ Բաղդասարյան — Թիվ 1 տարածաշրջանային քոլեջ

«Արատեսյան զարդանախշ» նախագիծ

Նախագծի անվանում՝  «Արատեսյան զարդանախշ»

Տևողություն՝ Ապրիլ-մայիս

Վայր՝ Արատես, Ոսկեգործական լաբորատորիա

Մասնակիցներ՝  Քոլեջի և Ավագ դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ

Նպատակ՝ Արատեսի վանքի ճարտարապետական զարդանախշերի, խաչքարերի և որմնապատկերների գծային վերծանում և թվայնացում:

Խնդիրներ՝

  • Եռօրյա ճամբարի ժամանակ հետազոտական, ուսումնասիրական աշխատանքներ հայկական ծիսական զարդանախշերի վերաբերյալ
  • Զարդանախշերի վերծանում
  • Ոսկեգործական 3D լաբորատորիայի սովորողների կողմից վերծանված զարդանախշերի թվային ֆայլերի ստեղծում Rhinoceroz, Matrix և Z-Brush ծրագրերի միջոցով
  • Ստեղծված ֆայլերի հիման վրա ոսկեգործական իրերի դիզայնի նախագծում, իրերի 3D տպագրություն, այնուհետև փորձնական արտադրություն 925 հարգի արծաթից
  • Կիրառական արվեստի գործառույթների օգնությամբ լայն հասարակությանը տեսանելի դարձնել Արատեսի վանքի մշակութային ժառանգությունը:

Ընթացք՝

Ապրիլի 30- հունիսի 2 Արատեսում եռօրյա ճամբարի ժամանակ ուսումնասիրված և լուսանկարված զարդանախշերը, խաչքարերը արդեն ոսկեգործական լաբորատորիայում կստանան ոսկեգործական իրի տեսք, որոնք կստեղծեն նոր ստեղծագործական ոսկեգործական հարթակ սովորողների նոր նախագծերի իրականացման համար: Մշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից մատուցման նոր հնարավորություն կստեղծվի, որը կձևավորի նմանատիպ շարունակական նախագծեր:

Արդյունք՝

Արդյունքը կլուսաբանվի բլոգում:

Նախագիծ ապրիլի 12-ի Վրաստանից ժամանած հյուրերի համար

Նախագծի մասնակիցներ՝ Վրաստանից ժամանած հյուրեր, Արևելյան դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ

Օրը՝ ապրիլի 12

Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Ժամը՝ 9.00-ից

Նպատակը և խնդիրները՝ 

  •  Հյուրերին ծանոթացնել Ոսկեգործական լաբորատորիայի գործառույթներին, ուսումնական պրոցեսին, կրտսեր դպրոցի սովորողների ուսումնաարտադրական գործունեությանը:
  • Ստացված տեղեկությունների հիման վրա 10 հոգուց բաղկացած հյուրերի խմբի հետ իրագործել փորձնական դաս անհրաժեշտ ժամանակահատվածում ուսումնական ծրագրի առաջին և երկրորդ մոդուլների տեսքով:

Ընթացքը՝

  • էսքիզի ստեղծում գծանկարի միջոցով:
  • էսքիզի ստեղծում ծեփոնի միջոցով:

Արդյունքում՝

  • Հյուրերը կծանոթանան ՄՍԿՀ-ի Ոսկեգործական լաբորատորիայի գործունեությանը:
  • Մասնակիցները կստանան իրենց պատկերացրած ոսկեգործական իրի նախատիպը:
  • Անհրաժեշտության, ցանկության դեպքում ապագայում հնարավորություն կունենան նախատիպը վերածելու վերջնական իրի:

3D ոսկեգործական ենթալաբորատորիայի նորամուտի հաշվետվություն-լուսաբանում

Ապրիլի 5-ին Ոսկեգործական լաբորատորիան համալրվեց նոր 3D ենթալաբորատորիայով, որը բաղկացած է նախագծային հատվածից և գործնական լաբորատորիայից: Նախագծային հատվածը բաղկացած է 4 համակարգչային համալիրից, որը համակցված է պրոյեկտորի հետ: Դա թույլ է տալիս մոնիտորի ինֆորմացիան մեծ չափսով պրոեկտել SMART գրատախտակի վրա, որը իր հերթին ստեղծում է հնարավորություն ավելի արդյունավետ անցկացնել դասապրոցեսը: Անմիջապես հարևանությամբ շահագործվեց փոշեպաշտպանված և տեսանելի արտաքին դիտորդի համար ենթալաբորատորիան: Այնտեղ միառժամանակ գործում էին երեք տարբեր 3D տպիչներ, որոնք տալիս են հնարավորություն նախագծային հատվածում սովորողների կողմից ստեղծված էլեկտրոնային ծավալային օբյեկտներին դառնալ ֆիզիկական:

Այս ենթալաբորատորիայի առկայությունը հնարավորություն կտա Ոսկեգործական լաբորատորիային ոչ միայն որպես «ընտրության առարկա» ավելի ժամանակակից ծառայություններ մատուցել, այլ նաև լրացուցիչ կրթության զարգացման բնագավառում ներգրավել առայժմ ոչ սեբաստացի համակազմին, որի արդյունքում ձևավորված ֆինանսական միջոցները կնպաստեն Ոսկեգործական լաբորատորիային հնարավորինս ինքնուրույն զարգացմանը:

Նորամուտի միջոցառմանը հրավիրված էին Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը Հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանի գլխավորությամբ և ասպիրանտուրայի իմ համակուրսեցիները՝ ընդհանուրը 15 հոգուց բաղկացած , կրթահամալիրի գործընկերները, աշխատակիցները, դասավանդողները, ծնողները, սովորողները, անձնական ընկերային շրջապատից հետաքրքրված մարդիկ:

Շարունակել կարդալ “3D ոսկեգործական ենթալաբորատորիայի նորամուտի հաշվետվություն-լուսաբանում”
Design a site like this with WordPress.com
Get started