3D ոսկեգործական ենթալաբորատորիայի նորամուտի հաշվետվություն-լուսաբանում

Ապրիլի 5-ին Ոսկեգործական լաբորատորիան համալրվեց նոր 3D ենթալաբորատորիայով, որը բաղկացած է նախագծային հատվածից և գործնական լաբորատորիայից: Նախագծային հատվածը բաղկացած է 4 համակարգչային համալիրից, որը համակցված է պրոյեկտորի հետ: Դա թույլ է տալիս մոնիտորի ինֆորմացիան մեծ չափսով պրոեկտել SMART գրատախտակի վրա, որը իր հերթին ստեղծում է հնարավորություն ավելի արդյունավետ անցկացնել դասապրոցեսը: Անմիջապես հարևանությամբ շահագործվեց փոշեպաշտպանված և տեսանելի արտաքին դիտորդի համար ենթալաբորատորիան: Այնտեղ միառժամանակ գործում էին երեք տարբեր 3D տպիչներ, որոնք տալիս են հնարավորություն նախագծային հատվածում սովորողների կողմից ստեղծված էլեկտրոնային ծավալային օբյեկտներին դառնալ ֆիզիկական:

Այս ենթալաբորատորիայի առկայությունը հնարավորություն կտա Ոսկեգործական լաբորատորիային ոչ միայն որպես «ընտրության առարկա» ավելի ժամանակակից ծառայություններ մատուցել, այլ նաև լրացուցիչ կրթության զարգացման բնագավառում ներգրավել առայժմ ոչ սեբաստացի համակազմին, որի արդյունքում ձևավորված ֆինանսական միջոցները կնպաստեն Ոսկեգործական լաբորատորիային հնարավորինս ինքնուրույն զարգացմանը:

Նորամուտի միջոցառմանը հրավիրված էին Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը Հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանի գլխավորությամբ և ասպիրանտուրայի իմ համակուրսեցիները՝ ընդհանուրը 15 հոգուց բաղկացած , կրթահամալիրի գործընկերները, աշխատակիցները, դասավանդողները, ծնողները, սովորողները, անձնական ընկերային շրջապատից հետաքրքրված մարդիկ:

Հատկանշական է, որ միջոցառման ընթացքում Ոսկեգործական լաբորատորիայի բոլոր տեղամասերում իրագործվում էր ընթացիկ ուսումնաարտադրական գործունեություն: Այդ գործունենությանը մասնակցում էին կրթահամալիրի բոլոր դպրոցների և քոլեջի «Ոսկեգործություն» ընտրության առարկա ընտրած միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած և դիտարժան հմտություններ ունեցող սովորողները:

Ավարտին հասցվեց նաև Ոսկեգործական լաբորատորիայի լաբորանտ Արմինե Ավետիսյանի «Ոսկյա կոլաժ» նախագիծը: Պատին փակցվեց «Ոսկեգործություն» ընտրության առարկայի տարատարիք և տարբեր շրջանների սովորողների լուսանկարների կոլաժը:

Մասնակից սովորողների ցուցակ՝

  1. Արթուր Գրիգորյան
  2. Ռաֆայել Գասպարյան
  3. Իռեն Գալստյան
  4. Դանիել Թումասի
  5. Էրիկ Օհանյան
  6. Մարիա Քուրքչիյան
  7. Էդուարդ Մարդանյան
  8. Արամ Մուշեղյան
  9. Սյուզի Մարտիրոսյան
  10. Դավիթ Եդոյան
  11. Մինասն Գրիգորյան
  12. Կարեն Մարգարյան
  13. Կարեն Գաբրիելյան

Միջոցառման ավարտին հյուրերին մատուցվեց դարբնոցում պատրաստված ավանդական խորովածը և Միջին դպրոցի կողմից կազմակերպված ֆուրշետը:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started