Նախագծի մասնակիցներ՝ Վրաստանից ժամանած հյուրեր, Արևելյան դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ
Օրը՝ ապրիլի 12
Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա
Ժամը՝ 9.00-ից
Նպատակը և խնդիրները՝
- Հյուրերին ծանոթացնել Ոսկեգործական լաբորատորիայի գործառույթներին, ուսումնական պրոցեսին, կրտսեր դպրոցի սովորողների ուսումնաարտադրական գործունեությանը:
- Ստացված տեղեկությունների հիման վրա 10 հոգուց բաղկացած հյուրերի խմբի հետ իրագործել փորձնական դաս անհրաժեշտ ժամանակահատվածում ուսումնական ծրագրի առաջին և երկրորդ մոդուլների տեսքով:
Ընթացքը՝
- էսքիզի ստեղծում գծանկարի միջոցով:
- էսքիզի ստեղծում ծեփոնի միջոցով:
Արդյունքում՝
- Հյուրերը կծանոթանան ՄՍԿՀ-ի Ոսկեգործական լաբորատորիայի գործունեությանը:
- Մասնակիցները կստանան իրենց պատկերացրած ոսկեգործական իրի նախատիպը:
- Անհրաժեշտության, ցանկության դեպքում ապագայում հնարավորություն կունենան նախատիպը վերածելու վերջնական իրի:
