Նախագիծ ապրիլի 12-ի Վրաստանից ժամանած հյուրերի համար

Նախագծի մասնակիցներ՝ Վրաստանից ժամանած հյուրեր, Արևելյան դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ

Օրը՝ ապրիլի 12

Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա

Ժամը՝ 9.00-ից

Նպատակը և խնդիրները՝ 

  •  Հյուրերին ծանոթացնել Ոսկեգործական լաբորատորիայի գործառույթներին, ուսումնական պրոցեսին, կրտսեր դպրոցի սովորողների ուսումնաարտադրական գործունեությանը:
  • Ստացված տեղեկությունների հիման վրա 10 հոգուց բաղկացած հյուրերի խմբի հետ իրագործել փորձնական դաս անհրաժեշտ ժամանակահատվածում ուսումնական ծրագրի առաջին և երկրորդ մոդուլների տեսքով:

Ընթացքը՝

  • էսքիզի ստեղծում գծանկարի միջոցով:
  • էսքիզի ստեղծում ծեփոնի միջոցով:

Արդյունքում՝

  • Հյուրերը կծանոթանան ՄՍԿՀ-ի Ոսկեգործական լաբորատորիայի գործունեությանը:
  • Մասնակիցները կստանան իրենց պատկերացրած ոսկեգործական իրի նախատիպը:
  • Անհրաժեշտության, ցանկության դեպքում ապագայում հնարավորություն կունենան նախատիպը վերածելու վերջնական իրի:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started