«Արատեսյան զարդանախշ» նախագիծ

Նախագծի անվանում՝  «Արատեսյան զարդանախշ»

Տևողություն՝ Ապրիլ-մայիս

Վայր՝ Արատես, Ոսկեգործական լաբորատորիա

Մասնակիցներ՝  Քոլեջի և Ավագ դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ

Նպատակ՝ Արատեսի վանքի ճարտարապետական զարդանախշերի, խաչքարերի և որմնապատկերների գծային վերծանում և թվայնացում:

Խնդիրներ՝

  • Եռօրյա ճամբարի ժամանակ հետազոտական, ուսումնասիրական աշխատանքներ հայկական ծիսական զարդանախշերի վերաբերյալ
  • Զարդանախշերի վերծանում
  • Ոսկեգործական 3D լաբորատորիայի սովորողների կողմից վերծանված զարդանախշերի թվային ֆայլերի ստեղծում Rhinoceroz, Matrix և Z-Brush ծրագրերի միջոցով
  • Ստեղծված ֆայլերի հիման վրա ոսկեգործական իրերի դիզայնի նախագծում, իրերի 3D տպագրություն, այնուհետև փորձնական արտադրություն 925 հարգի արծաթից
  • Կիրառական արվեստի գործառույթների օգնությամբ լայն հասարակությանը տեսանելի դարձնել Արատեսի վանքի մշակութային ժառանգությունը:

Ընթացք՝

Ապրիլի 30- հունիսի 2 Արատեսում եռօրյա ճամբարի ժամանակ ուսումնասիրված և լուսանկարված զարդանախշերը, խաչքարերը արդեն ոսկեգործական լաբորատորիայում կստանան ոսկեգործական իրի տեսք, որոնք կստեղծեն նոր ստեղծագործական ոսկեգործական հարթակ սովորողների նոր նախագծերի իրականացման համար: Մշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից մատուցման նոր հնարավորություն կստեղծվի, որը կձևավորի նմանատիպ շարունակական նախագծեր:

Արդյունք՝

Արդյունքը կլուսաբանվի բլոգում:

Design a site like this with WordPress.com
Get started