
Նախագծի անվանում՝ «Արատեսյան զարդանախշ»
Տևողություն՝ Ապրիլ-մայիս
Վայր՝ Արատես, Ոսկեգործական լաբորատորիա
Մասնակիցներ՝ Քոլեջի և Ավագ դպրոցի «Ոսկեգործություն» ընտրության առարկայի սովորողներ
Նպատակ՝ Արատեսի վանքի ճարտարապետական զարդանախշերի, խաչքարերի և որմնապատկերների գծային վերծանում և թվայնացում:
Խնդիրներ՝
- Եռօրյա ճամբարի ժամանակ հետազոտական, ուսումնասիրական աշխատանքներ հայկական ծիսական զարդանախշերի վերաբերյալ
- Զարդանախշերի վերծանում
- Ոսկեգործական 3D լաբորատորիայի սովորողների կողմից վերծանված զարդանախշերի թվային ֆայլերի ստեղծում Rhinoceroz, Matrix և Z-Brush ծրագրերի միջոցով
- Ստեղծված ֆայլերի հիման վրա ոսկեգործական իրերի դիզայնի նախագծում, իրերի 3D տպագրություն, այնուհետև փորձնական արտադրություն 925 հարգի արծաթից
- Կիրառական արվեստի գործառույթների օգնությամբ լայն հասարակությանը տեսանելի դարձնել Արատեսի վանքի մշակութային ժառանգությունը:
Ընթացք՝
Ապրիլի 30- հունիսի 2 Արատեսում եռօրյա ճամբարի ժամանակ ուսումնասիրված և լուսանկարված զարդանախշերը, խաչքարերը արդեն ոսկեգործական լաբորատորիայում կստանան ոսկեգործական իրի տեսք, որոնք կստեղծեն նոր ստեղծագործական ոսկեգործական հարթակ սովորողների նոր նախագծերի իրականացման համար: Մշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից մատուցման նոր հնարավորություն կստեղծվի, որը կձևավորի նմանատիպ շարունակական նախագծեր:
Արդյունք՝
Արդյունքը կլուսաբանվի բլոգում:
