Հաշվետվություն Ապրիլ ամիս

Ապրիլ ամսվա ընթացքում դասացուցակով դասերի իրագործմանը զուգահեռ տեղի ունեցան միջոցառումներ, որոնք վստահ եմ բերելու են դրական փոփոխությունների:

«Ձոն» ստուգատեսի տեխնոլոգիական բաղադրիչի շրջանակում Ոսկեգործական լաբորատորիան ավարտի հասցրեց իր նախագիծը՝ 3D ոսկեգործական ենթալաբորատորիայի նորամուտի հաշվետվություն-լուսաբանում:

Ոսկեգործական լաբորատորիայի համար նման նշանակալից միջոցառմանը պատրաստվել էինք պատշաճ: Ապրիլի 4-ին 10:30-ին ATV-ի Առաջին Ծրագրի ուղիղ եթերի ժամանակ գովազդվեց ապրիլի 5-ի նորամուտի տեղեկատվությունը:

Ապրիլի 12-ին հյուրընկալեցինք Վրաստանից ժամանած հյուրերին: Հյուրերին ներկայացրեցինք Ոսկեգործական լաբորատորիայի բոլոր անկյունները: Ծանոթացրեցինք դասավանդման ոսկեգործական մեթոդին, որը արդյունավետ է նույնիսկ 4-րդ դասարանի սովորողի համար: Հարցերից և պատասխաններից հետո իրագործեցինք փորձնական, ոսկեգործական դիզայնի առաջին փուլի դաս: Դասի ժամանակ, կոմիտասի երաժշտության ներքո 20 հոգանոց խմբի տարատարիք մասնակիցները պատկերեցին թղթի վրա իրենց երևակայության մեջ նշմարվող զարդերի էսքիզները: Օրինակ բերվեց և ցուցադրվեց, թե ինչպես կարող է այդ էսքիզը վերածվել իրական ոսկեգործական իրի:

Անկախ միջոցառումներից Ոսկեգործական լաբորատորիայի դասընթացները իրենց բնականոն ռիթմից ետ չեն ընկնում: Դասերը անցնում են դասացուցակին համապատասխան, սակայն սովորողների ոգևորվածության աստիճանը դրական աճ է ապրել: Ես կապում եմ դա նոր գերհագեցած 3D լաբորատորիայի հասանելիության հետ և հմտությունների աստիճանի բարձրացման: ինչի հետևանքով այժմ սովորողներից շատերը իրենց նախագծերը իրականացնում են արծաթով: Դա պատահական չէ, քանի որ ոսկեգործական լաբորատորիայի աշխատանքի տարեկան հաշվետվությունը մայիսի վերջին իրականացվելու է սովորողների կողմից, լաբորատորիայում դասի ընթացքում ստեղծագործական արծաթյա զարդերով: Դրա վերաբերյալ կբարձրաձայնեմ համապատասխան նախագիծը ներկայացնելիս:

Արմինե Ավետիսյանի բլոգ

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started