Մայիսի 30-ին, ժամը 12:00՝ Artասահման ցուցասրահում տեղի կունենա 9-րդ դասարանցիների ավարտական ցուցադրությունը, որի ժամանակ Ոսկեգործական լաբորատորիայում սովորող 9-րդ դասարանիցիները կներկայացնեն այս ուսումնական տարվա ընթացքում կատարած իրենց աշխատանքները:
Ցուցադրությանը կմասնակցեն հետևյալ սովորողները իրենց կողմից պատրաստված ոսկեգործական իրերով՝ արույրից և արծաթից:
Մայիսյան հավաքի համատեքտում հետազոտական այցով եռօրյա ճամբարով այցելեցինք Արատեսի դպրական կենտրոն: Կարևոր նպատակ էր դրված Արատեսի վանքի մշակութային ժառանգության արտացոլումը կիրառական արվեստի ոլորտում:
Արատես այցելության և այդ նախագծի առաջացման կարևոր նախապայման հանդիսացավ այն, որ Ոսկեգործական լաբորատորիան համալրվել է ժամանակակից ոսկեգործական 3D դիզայնի ծրագրեր պարունակող համակարգիչներով և բարձր կարգի 3D տպիչներով: Դա թույլ տվեց նոր շունչ հաղորդել ոսկեգործական լաբորատորիայի առօրյային բարդ ոսկեգործական իրեր արտադրելով: Նաև նոր ոգևորությամբ քոլեջի ուսանողները սկսեցին իրականացնել բարդ նախագծեր, որոնցից մեկը Տիգրան Մեծի կառավարման ժամանակաշրջանի մետաղադրամի կրկնօրինակի ֆայլի պատրաստումն էր և հետագա տպագրումը:
Արատեսը լինելով կարևոր հանգույց կրթահամալիրի կյանքում նաև կարևոր հանգույց է եղել միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ: Այդ իսկ պատճառով Արատեսի եռօրյա ճամբարի կարևոր, շարունակական նախագծերից մեկը հենց հանդիսացավ Արատեսի վանքի ճարտարապետական ժառանգության ուսումնասիրությունը: Հաշվի առնելով, որ հայտնի ճարտարապետ Մոմիկի կողմից նախագծված վանք է և վկայում է այդ շրջանի արհեստագործական և ճարտարապետական լավագույն ավանդույթները` ոսկեգործական լաբորատորիայի նախագծային թիմի համար հատկապես հետաքրքիր էր:
Հատուկ կազմակերպված նկարահանումների հետևանքով առաջացան լուսանկարներ: 3 անկախ խումբ տարբեր ժամերին կատարել է նկարահանման աշխատանքներ, արծարծել է հատկապես աչքի ընկնող ճարտարապետության, հարթապատկերների առանձնահատուկ հատվածներ և կտորներ: Արդյունքում ընտրվում են մի քանի նմուշ, որոնք մանրակրկիտ մշակման արդյունքում ապագայում կդառնան կիրառական արվեստի իրեր:
Այդպիսով մենք կկարողանանք ավելի լայն հանրությանը հասանելի դարձնել Արատեսի վանքի գեղարվեստապատմական և ճարտարապետական յուրահատկությունը, կարևորությունը, հանդիսանալով նաև հայրենաճանաչ գործի մասնակից:
Եռօրյա ճամբարի կազմակերպման կարևոր նպատակներից էր ՄՍԿՀ-ի քոլեջի շրջանավարտ ուսանողների դիպլոմային աշխատանքների նախապատրաստման համար նյութերի արծարծումը: Խոսքը գնում է վերը նշված զարդանախշերի և հարթաքանդակների բովանդակության վերծանման և ուսումնասիրության հենց ոսկեգործության մեջ կիրառելի դարձնելու մասին: ՄՍԿՀ-ի քոլեջի «Ոսկերչություն» բաժնի ուսանողներ Արմինե Ավետիսյանի և Արև Տատինցյանի դիպլոմային աշխատանքների նյութը պարունակելու է Արատեսի վանքի ճարտարապետագեղարվեստական զարդանախշերի և բովանդակության ներկայացումը ոսկեգործական իրերի տեսքով: