Արատեսի եռօրյա ճամբարի ամփոփում

Եռօրյա ճամբար Արատեսում

«Արատեսյան զարդանախշ» նախագիծ

Արատեսը լինելով կարևոր հանգույց կրթահամալիրի կյանքում նաև կարևոր հանգույց է եղել միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ: Այդ իսկ պատճառով Արատեսի եռօրյա ճամբարի կարևոր, շարունակական նախագծերից մեկը հենց հանդիսացավ Արատեսի վանքի ճարտարապետական ժառանգության ուսումնասիրությունը: Հաշվի առնելով, որ հայտնի ճարտարապետ Մոմիկի կողմից նախագծված վանք է և վկայում է այդ շրջանի արհեստագործական և ճարտարապետական լավագույն ավանդույթները` ոսկեգործական լաբորատորիայի նախագծային թիմի համար հատկապես հետաքրքիր էր:

Հատուկ կազմակերպված նկարահանումների հետևանքով առաջացան լուսանկարներ: 3 անկախ խումբ տարբեր ժամերին կատարել է նկարահանման աշխատանքներ, արծարծել է հատկապես աչքի ընկնող ճարտարապետության, հարթապատկերների առանձնահատուկ հատվածներ և կտորներ: Արդյունքում ընտրվում են մի քանի նմուշ, որոնք մանրակրկիտ մշակման արդյունքում ապագայում կդառնան կիրառական արվեստի իրեր:

Այդպիսով մենք կկարողանանք ավելի լայն հանրությանը հասանելի դարձնել Արատեսի վանքի գեղարվեստապատմական և ճարտարապետական յուրահատկությունը, կարևորությունը, հանդիսանալով նաև հայրենաճանաչ գործի մասնակից:

Եռօրյա ճամբարի կազմակերպման կարևոր նպատակներից էր ՄՍԿՀ-ի քոլեջի շրջանավարտ ուսանողների դիպլոմային աշխատանքների նախապատրաստման համար նյութերի արծարծումը: Խոսքը գնում է վերը նշված զարդանախշերի և հարթաքանդակների բովանդակության վերծանման և ուսումնասիրության հենց ոսկեգործության մեջ կիրառելի դարձնելու մասին: ՄՍԿՀ-ի քոլեջի «Ոսկերչություն» բաժնի ուսանողներ Արմինե Ավետիսյանի և Արև Տատինցյանի դիպլոմային աշխատանքների նյութը պարունակելու է Արատեսի վանքի ճարտարապետագեղարվեստական զարդանախշերի և բովանդակության ներկայացումը ոսկեգործական իրերի տեսքով:

Շարունակել կարդալ “Արատեսի եռօրյա ճամբարի ամփոփում”
Design a site like this with WordPress.com
Get started