

Արատեսը լինելով կարևոր հանգույց կրթահամալիրի կյանքում նաև կարևոր հանգույց է եղել միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ: Այդ իսկ պատճառով Արատեսի եռօրյա ճամբարի կարևոր, շարունակական նախագծերից մեկը հենց հանդիսացավ Արատեսի վանքի ճարտարապետական ժառանգության ուսումնասիրությունը: Հաշվի առնելով, որ հայտնի ճարտարապետ Մոմիկի կողմից նախագծված վանք է և վկայում է այդ շրջանի արհեստագործական և ճարտարապետական լավագույն ավանդույթները` ոսկեգործական լաբորատորիայի նախագծային թիմի համար հատկապես հետաքրքիր էր:
Հատուկ կազմակերպված նկարահանումների հետևանքով առաջացան լուսանկարներ: 3 անկախ խումբ տարբեր ժամերին կատարել է նկարահանման աշխատանքներ, արծարծել է հատկապես աչքի ընկնող ճարտարապետության, հարթապատկերների առանձնահատուկ հատվածներ և կտորներ: Արդյունքում ընտրվում են մի քանի նմուշ, որոնք մանրակրկիտ մշակման արդյունքում ապագայում կդառնան կիրառական արվեստի իրեր:
Այդպիսով մենք կկարողանանք ավելի լայն հանրությանը հասանելի դարձնել Արատեսի վանքի գեղարվեստապատմական և ճարտարապետական յուրահատկությունը, կարևորությունը, հանդիսանալով նաև հայրենաճանաչ գործի մասնակից:
Եռօրյա ճամբարի կազմակերպման կարևոր նպատակներից էր ՄՍԿՀ-ի քոլեջի շրջանավարտ ուսանողների դիպլոմային աշխատանքների նախապատրաստման համար նյութերի արծարծումը: Խոսքը գնում է վերը նշված զարդանախշերի և հարթաքանդակների բովանդակության վերծանման և ուսումնասիրության հենց ոսկեգործության մեջ կիրառելի դարձնելու մասին: ՄՍԿՀ-ի քոլեջի «Ոսկերչություն» բաժնի ուսանողներ Արմինե Ավետիսյանի և Արև Տատինցյանի դիպլոմային աշխատանքների նյութը պարունակելու է Արատեսի վանքի ճարտարապետագեղարվեստական զարդանախշերի և բովանդակության ներկայացումը ոսկեգործական իրերի տեսքով:










Կարևոր նշանակություն ուներ նաև սննդի պատշաճ կազմակերպումը: Պատասխանատուները, ովքեր պետք է կազմակերպեին սննդի պատրաստումը ցուցաբերեցին ճկուն և ստեղծագործական խոհարարական հմտություններ: Բոլորս ըմբորշնում էինք թարմ պատրաստված, համեղ, բազմապիսի առողջ և կալորիական նախաճաշեր և ճաշեր: Իհարկե ավանդական բարբիքյուն գրավեց իր տեղը:








Նախագծի երկրորդ կարևոր հատվածը այն էր, որ ժամանակակից երաժշտության համադրությունը Արատեսի գեղատեսիլ բնության հետ յուրահատուկ գրավչություն կառաջացնի ծանոթացողների մոտ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արատեսյան հենակետ համենալու համար իրենց նոր գեղեցիկ և յուրահատուկ նախագծերով: Այդ հարցում մեզ օգնեցին մեր երիտասարդ ընկերները այլ բուհերից տարբերվող մշակույթով:
Երեկոյան կազմակերպեցինք երգի և ասմունքի երեկո խարույկի առջև: Քննարկեցինք նախագծի շարունակության վերաբերյալ մեր մտքերը: Հրաշալի ժամանց:

Եռօրյա ճամբարի նախագծի համապատասխան տարածքի ամբողջ մակերեսով կատարեցինք զննում և բոլոր հասանելի միջոցները օգտագործելով կարգավորեցինք և էսթետիկական պատշաճ վիճակի բերեցինք այդ պահի մեր բնակավայրը:
Հատուկ կարևորություն էր աղբի տեսակավորման համար նախատեսված արկղների մաքրումը, դասավորումը և անհրաժեշտ փաթեթների փոխարինումը՝ շրջակա միջավայրի պահպանության և մաքրության համատեքստում կարևոր երևույթ:





Ամեն օր, վաղ առավոտյան, լուսաբացին արագ քայլքով, ամբողջ թիմով իջնում էինք Արատեսի ձորը, այնտեղից դիմավորում էինք լուսաբացը պաղ ջրով լվացվելիս: Դա առողջարար էր և էներգիայով լեցուն:

