Մոդուլի անվանում՝ «3D ոսկեգործական մոդելավորման ծրագրեր և դիզայն»
Տևողություն՝ 1-6 ամիս
Սկիզբ՝ Հունիսի 12
Վայր՝ Ոսկեգործական լաբորատորիա
Մոդուլի դասավանդման ընթացքին մասնակցող մասնագետներ և սովորող-սովորեցնողներ՝
- Ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար, ոսկեգործ Դավիթ Պետրոսյան
- Ոսկեգործական լաբորատորիայի լաբորանտ, քանդակագործ Արմինե Ավետիսյան
- Քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի ուսանող Կարեն Մարգարյան
- Քոլեջի «Զարդակիրառական արվեստ» բաժնի ուսանող Մինաս Գրիգորյան
Նպատակներ՝
- Լրացուցիչ կրթության համատեքստում Ոսկեգործական լաբորատորիայում գործող 3D ոսկեգործական ենթալաբորատորիայի դասընթացներին ներգրավել կրթահամալիրի սովորողներին, սովորողների ծնողներին, կրթահամալիրից դուրս գտնվող հետաքրքրվողներին:
- Իրագործելով վճարվող դասընթացներ ապահովել կրթահամալիրի գումարների լրացուցիչ մուտք, որը հնարավորություն կտա անհրաժեշտ ծախսեր իրականացնել նաև Ոսկեգործական լաբորատորիայի զարգացման համար:
- Գովազդել ոսկեգործական 3D ծրագրերի ուսուցումը կրթահամալիրի քոլեջի «Ոսկերչություն» մասնագիտությամբ ընդունելության համատեքստում նաև ոչ Սեբաստացի համակազմի համար:
Մոդուլի բաղադրիչներ
- Նախնական գիտելիքների ձևավորում գծագրության և գծանկարի վերաբերյալ
- Նախնական գիտելիքների ձևավորում քանդակագործության վերաբերյալ
- Նախնական գիտելիքների ձևավորում ոսկերչական տեխնոլոգիաների հմտությունների և չափանիշների(ստանդարտների) վերաբերյալ
- Ռինոցեռոզ (Rhinoceroz) ծրագրի դասավանդում
- Մատրիքս (Matrix) ծրագրի դասավանդում
- ԶէթԲռաշ(ZBrush) ծրագրի դասավանդում
- 3D(միջավայրային և ոչ միջավայրային) տպիչներով աշխատանքի դասավանդում
- 3D(միջավայրային և ոչ միջավայրային) տպիչների տեխնիկական սպասարկման դասավանդում
- Առընթեր սարքերի և սարքավորումների աշխատանքի ուսուցում
- Ստացված ոչ մետաղական մոդելներից մետաղական մոդելների վերափոխման տեխնոլոգիական շղթայի ուսուցում
Արդյունք՝
Կախված սովորողներից բաղկացած խմբերի ընտրած ժամաքանակի և խմբերի կողմից 10 բաղադրիչից ընտրած ծանրաբեռնվածության մոդուլը ավարտելուց հետո, սովորողը պետք է կարողանա ինքնուրույն կառուցել ստացված գիտելիքներին համապատասխան՝
- Իրի էլեկտրոնային ֆայլ
- Ամենաէֆեկտիվ եղանակով իրականացնել իրի մոդելի տպագրություն
- 3D տպիչի մեխանիկական կամ էլեկտրոնային անսարքության դեպքում պարզել պատճառը և հնարավորության դեպքում վերացնել
- Տպագրված մոդելից ստանալ մետաղական մոդել, կիսաֆաբրիկատ կամ ավարտուն իր