Հուլիս ամսվա հաշվետվություն

«Գավառ» նախագիծ

«Գավառ» նախագիծ, ամփոփում

Գավառի մանկատան սաների հյուրընկալում

Լրացուցիչ կրթության հաշվետվություն

«Ծովի Գութան» նախագիծ
Եռօրյա ճամբար Արտանիշում
Եռօրյա վրանային ճամբար Արտանիշում` հաշվետվություն

«Գավառ» նախագիծ, ամփոփում

Լուսանկարները կարող եք տեսնել հետևյալ ֆեյսբուքյան հղումով

“Հարգելի ընկերներ, ձևավորված ավանդույթի համաձայն հուլիսի 8-ին և 9-ին գիշերակացով հյուրընկալում էինք Գավառի մանկատան սաների խումբը բաղկացած 12 աղջիկներից և տղաներից:

Կարևորում ենք աջակության կարիք ունեցող ցանկացած երեխայի միջավայրի փոփոխության գաղափարը, միարժամանակ գեղեկության-էսթետիզմի, բազմապիսի տեխնոլոգիապես զարգացնող լրացնող գործունեությունը և միջոցառումները: Գավառի մանկատան և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի համագործակցության բենեֆիսը կարելի է համարել դրական կայացած:

Որպես ոսկեգործ, ուսուցիչ, ոսկեգործական լաբորատորիայի ղեկավար իմ պարտքն եմ համարում ներդրում ունենալ հատկապես աջակցության կարիք ունեցող սովորողների դաստիարակության և մասնագիտական կողմնորոշման դաշտում:

Հրաշալի օրեր էին երեխաների հետ: Շարունակելի…

Ըստ օրենքի պահանջի մանկատան սաների դեմքերը լուսանկարներում չի կարելի ցուցադրել: Այդ պատճառով է, որ բոլոր տեսանյութերում սովորողները նկարահանված են մեջքի կողմից:”

«Բլեյան դպրոց»-ի հեղինակային մանկավարժությունը հող է հանդիսանում նման նախագծերի իրականացման համար:

Լրացուցիչ կրթության հաշվետվություն

Հուլիսի 4-ին սկսեցինք լրացուցիչ կրթության պարապմունքները:

Մասնակիցները՝

  • Գրիքոր Միրզոյան` Արևելյան դպրոց
  • Գոռ Գրիգորյան՝ Ավագ դպրոց
  • Ավետ Սարդարյան՝ Միջին դպրոց
  • Անուշ Մուրադյան՝ Ծնողական համայնք

Պարապմունքների ընթացքում սովորողների հետ միասին կատարվել են բազմապիսի տեխնոլոգիական գործառույթուներ: Նրանք ովքեր հատուկ հետաքրքրված էին ինչ-որ մի ոսկեգործական հմտություն ուսումնասիրելով՝ զբաղվում էին հենց դրանով:

Հատկապես կարևոր դեր է խաղում մանր մոտորիկայի զարգացման հետ կապված գործողությունները սովորողների համար նոր գործիքների կիրառմամբ:

ՄՍԿՀ քոլեջի ուսանող՝ արդեն տարիների փորձ ձևավորած Մինաս Գրիգորյանը ոգևորված օգնում էր և ուղղորդում լրացուցիչ կրթության սովորողներին սեփական օրինակով: Իմ ուղղորդմամբ ցուցադրում և կիրառում սովորողների համար անծանոթ տեխնիկական միջոցներ: Նաև կարևորում եմ վաղ հասակից մանկավարժական հմտությունների ձեռքբերումը մեր ուսանողների կողմից:

Թվային ոսկեգործական ուսուցումը հատուկ հետաքրքրություն է առաջացրել թե կրթահամալիրի սովորողների և թե իրենց ծնողների մոտ: Սովորում ենք թվային օբյեկտներ կառուցելու «այբուբենը»:

Թվային բլոկում մենթորի դեր է կատարում ՄՍԿՀ քոլեջի ուսանող Կարեն Մարգարյանը: Նրա կողմից ոսկեգործական լաբորատորիայում ձեռք են բերվել ոչ միայն գիտելիքներ կապված վիրտուալ օբյեկտների ձևավորման հետ, այլ նաև գիտելիքների, որոնք թույլ են տալիս ոսկեգործական 3D տպիչները սպասարկել և իրագործել էլեկտրոնային օբյեկտների տպագրություն այդ տպիչներով: Հենց այդ գիտելիքներն է, որ ուշագրավ է դարձնում ժամանակակից էլեկտրոնային ոսկեգործության ուսումնասիրությունը ՄՍԿՀ-ի Ոսկեգործական լաբորատորիայում:

Ձևավորվում է կարևոր փորձառություն լրացուցիչ պարապմունքների շրջանակներում: Դա թույլ է տալիս ոչ միայն ամռան ամիսներին գործել արդյունավետ լրացուցիչ կրթության համատեքստում, ալյ նաև ուսումնական տարվա ընթացքում, քանի որ դրա շնորհիվ լաբորատորիան սկսում է վաստակել գումար:

Եռօրյա վրանային ճամբար Արտանիշում` հաշվետվություն

Հուլիսի 30-ին ուղևորվեցինք Արտանիշ թերակղզի: Ուղևորության ճանապարհին ըստ օրակարգի նշված հայրենագիտական կանգառը Սևանավանքն էր: Ճամբարականներից շատերը չէին եղել այնտեղ և իրենց համար հատկապես հետաքրքիր էր այն:

Ընդունեցինք ճամբարը՝ միջին դպրոցի ճամբարականներից:

Տեղավորվեցինք և նախաճաշեցինք:

Լող:


Երեկոյան խարույկի շուրջ երգեցողություն և կրակի մեջ ընթրիքի պատրաստում:

Առավոտյան վերկաց, նախաճաշ:


Բարձունքի հաղթահարում՝ Արտանիշի հարակից լեռը:

Լող:

«Ծովի Գութան» նախագծի իրականացում

Ճաշ:

Վոլեյբոլ:

Առավոտյան վերկաց, նախաճաշ, իրերի դասավորում, տեղանքի մաքրություն:

Ճամբարի հանձնում Հարավային դպրոցի ճամբարականներին:

Design a site like this with WordPress.com
Get started